Յուրի Մինասյան
Յուրի Սուրենի Մինասյան (հոկտեմբերի 12, 1942, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 2, 2024[1]), հայ քանդակագործ։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2015)[2]:
Յուրի Մինասյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1942 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 2, 2024[1] (81 տարեկան) |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1963) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1969) |
Ստեղծագործություն(ներ) | Հայ հայդուկների հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Դավիթ Մինասյան |
Yuri Minasyan Վիքիպահեստում |
Քանդակագործ, բեմանկարիչ Դավիթ Մինասյանի հայրն է։
Կենսագրություն
խմբագրել1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1970 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։
Յուրի Մինասյանի կոմպոզիցիաներն առանձնանում են հայ քանդակագործության ավանդույթների հարազատությամբ։
Գործերից պահվում են ՀՀ թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, արտերկրի մի քանի պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ 1969 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, մրցույթներում արժանացել է մրցանակների[3]։
Ստեղծագործություններ
խմբագրել- 1967 Ալեքսանդր Գրիբոեդովին նվիրված հուշարձան, ուսուցչին նվիրված հուշարձան
- 1969 Հանրապետական ցուցահանդես նվիրված «Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին» «Որբը», գիպս 70X37X20
- 1970 «Ալեքսանդր Սպենդիարովի ծննդյան 100-ամյակին նվիրված» ցուցահանդես «Երաժշտություն», գիպս 50X60X20
- 1970 «Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված» ցուցահանդես «Արշալույս», գիպս 120 X36 X32
- 1970 «Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված» ցուցահանդես «Հաղթանակի առավոտը», փայտ 120X 65 հարթաքանդակ
- 1973 Հանրապետական ցուցահանդես «Սպասում», փայտ 50 X20 X12
- 1974 «ԽՍՀՄ-ը մեր հայրենիքն է» «Ատոմային դար», ալյումին, շամոտ 210 X70 X60
- 1974 Գերմանիայի Վեյմար քաղաքում «Գյոթեի» դիմաքանդակը տուն-թանգարանի համար
- 1975 «Փառք աշխատանքին» «Երևանյան մետրոշինարարները», գիպս 70X40X22
- 1975 Համամիութենական ցուցահանդես Մոսկվայում «Գարնանային երթ», փայտ 120X70X43
- 1976 Մոսկվա «Երկրի երիտասարդությունը»
- 1977 Հանրապետական ցուցահանդես «Անմահություն», փայտ 70 X130X46
- 1978 Հանրապետական ցուցահանդես /Հավերժ միասին/ «Իսրայել Օրի», մարմար 90 X90 X60, «Վարծնունդ», արհեստական քար 67X40X25
- 1978 «Մեկ աշխատանքի» ցուցահանդես «Փահլևան», բրոնզ 100X60X40
- 1982 «ԽՍՀՄ-ը մեր հարենիքն է» ցուցահանդես Մոսկվայում «Իսրայել Օրի», «Նամակ Պետրոս Մեծին», մարմար 90X 90X 60
Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մասնակցել է բազմաթիվ հուշարձանների ստեղծմանը և կատարել էքստերիերների և ինտերիերների ձևավորումներ.
- 1975 Ժողտնտեսության նվաճումների տաղավարների ձևավորում
- 1979 Երևանի պետական կոնսերվատորիայի նախասրահի և էքստերիերի ձևավորում
- 1981 Երևանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի շենքի ճակատային մասի արձանախումբ՝ Մայրության թեմատիկայով, բրոնզ
- 1985 Ստեղծագործություններ կատարված Աշխաբադում, Թուրքմենական ԽՍՀ
- 1990 Երևանի գյուղակադեմիայի նախասրահում գիտնականների դիմանկարներ
- 1964 Վիտեբսկ քաղաքի թանգարանում «Ազատագրող զինվորը»
- 1972 Կրիմսկում, Անապայում հուշարձաններ և ձևավորման աշխատանքներ
- 1987 Մոսկվայի աստղադիտարանի համար էքստերիերի ձևավորում, Արեգակնային գալակտիկային նվիրված 9 աստվածների սիմվոլիկ հուշարձաններ, մարմար
- 1989 Ուջանում հայ ազգային ազատագրական պայքարի մասնակից հայդուկների արձանախումբ, կոփածո պղինձ
- Արցախյան ազատագրական պայքարից հետո բազմաթիվ հուշարձաններ Արցախում, Երևանում, Ուջանում, Ջավախքում։ Արժանացել է Ուջանի և Ջավախքի պատվավոր քաղաքացու կոչման
- 1941-1945 Հայրենական մեծ պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններ Էջմիածնի և Արտաշատի շրջանի Մրգաստան, Դոխս, Արագած, Հայկաշեն, Ամբերդ, Քաղցրաշեն գյուղերում
- 1993 Բուլղարիայի Վառնա քաղաքի հայ եկեղեցու բակում խաչքար, տուֆ
- 1993 Ֆրանսիայում խաչքար Դոլերոն կղզում, տուֆ
- 2000 Մհեր Մկրտչյանին նվիրված հուշարձան, Գյումրի
- 2001 Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հուշարձան, Էջմիածին
Պատկերասրահ
խմբագրել-
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, Դողս
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը
- ↑ Յ. Ս. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.