Կորդրիք Միջին

Մեծ Հայքի Կորճայք նահանգի գավառ
(Վերահղված է Միջին Կորդրիքից)

Կորդրիք Միջին, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնի կամ այլ բնակավայրերի մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Կորդրիք Միջին
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էԿորճայք
Հիմնական լեզուասորերեն, պահլավերեն, մարերեն
Ազգային կազմասորիներ, մարեր
Կրոնական կազմզրադաշտականություն, ասորական ուղղափառ եկեղեցի

Անվանում

խմբագրել

Կորդրիք անվան ստուգաբանությունը ամենայն հավանականությամբ կապվում է «Կորդուք» անվան հետ, քանի որ դարեր շարունակ Կորդրիք Ներքինը, Կորդրիք Միջինը և Կորդրիք Վերինը դրա մաս են կազմել, ապա՝ անջատվել որպես «Տմորիք» երկրամաս, իսկ հետագայում բաժանվել երեք մասի։

Աշխարհագրություն

խմբագրել

Կորդրիք Միջինը եղել է Կորճայքի ինը գավառներից մեկը, սահմանային վարչական միավոր։ Հյուսիսում սահմանակցել է Կորդրիք Վերինին, հյուսիս-արևելքում՝ Այտրուանքին, արևմուտքում՝ Կորդրիք Ներքինին, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Կորդուքին։ Հարավում սահմանակցում էր Ադիաբենե երկրին, իսկ արևելքում` Նոր Շիրականի բդեշխության ասորաբնակ Դասն գավառին։ Հելլենիստական շրջանում Ադիաբենեն պատկանում էր Պարթևստանին, ապա՝ դրա իրավահաջորդ Սասանյան Պարսկաստանին։

Ունի մասամբ լեռնային, հիմնական դաշտային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Իրաքյան Քուրդիստանի Դուհոքի նահանգի Զախոյի շրջանին (քրդ.՝ قەزای زاخۆ` կեզայե Զախո) և մասամբ Թուրքիայի Հարավարևելյան Անատոլիա տարածաշրջանի Շըրնաքի մարզի Սիլոփի շրջանին (թուրքերեն՝ Silopi ilçe

Պատմություն

խմբագրել

Գավառը Կորճայք նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի շնորհիվ (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160), որը Կորդուքից ժամանակավորապես նվաճեց Տմորիք երկրամասը, ապա Տիգրան Մեծի (մ․թ․ա․ 95 - մ․թ․ա․ 55) կողմից Կորդուքի նվաճման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Նախքան ավատատիրության հաստատման շրջանը՝ 4-րդ դար, երբ Մեծ Հայքում ձևավորվում էին բդեշխություններ, Կորճայքի կենտրոնական գավառները, այդ թվում Կորդրիք Միջինը, միավորվել են Տմորիք երկրամասի մեջ։ Տարածքը, Կորճայքի մյուս գավառների հետ միասին, բացի Կորդուքից, շարունակել է մնալ Հայկական մարզպանության, ապա՝ Արմինիա կուսակալության կազմում։

Ինչպես գավառը, այնպես էլ Կորճայք նահանգի կենտրոնական այլ գավառները, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող մարերը և մյուս բնակիչները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, իսկ ասորիները մնացել են քրիստոնյա, ապա և դարձել Սիրիայում և Միջագետքում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի, մասամբ նաև՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքոմանների ներհոսք։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։