Աշխարհացույց
Աշխարհացույց («Աշխարհացոյց» (նշանակում է «Աշխարհի ատլաս» (քարտեզների ժողովածու)), հայ միջնադարյան աշխարհագրական երկասիրություն։ Կից ունեցել է շուրջ 15 քարտեզ։ Մեզ են հասել «Աշխարհացույցի» քարտեզները նկարագրող ընդարձակ և համառոտ բնութագրեր։ Կազմվել է 5-րդ դարում (Մովսես Խորենացի) և շարունակվել, թարմացվել 7-րդ դարում (Անանիա Շիրակացի)։
Աշխարհացույց | |
---|---|
Հեղինակ | Անանիա Շիրակացի |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Թեմա | աշխարհագրություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | Կազմվել է 5-րդ դարում (Մովսես Խորենացի) և շարունակվել, թարմացվել 7-րդ դարում (Անանիա Շիրակացի) |
Երկիր | Հայաստան |
Աշխարհացույցում համառոտ թվարկվում է երկի գրման ժամանակ հայտնի երեք մայրցամաքների (Եվրոպա, Ասիա, Լիբիա) երկրները, երբեմն հաղորդվում է հակիրճ տեղեկություններ տվյալ միավորում հանդիպող բուսականության և կենդանական աշխարհի վերաբերյալ։ Հանդիսանում է եզակի աղբյուր Մեծ Հայքի, Վիրքի և Աղվանքի պատմական աշխարհագրության ուսումնասիրության համար, ինչպես նաև արժեքավոր տեղեկություններ է պարունակում այլ երկրների վաղ միջնադարի պատմության և աշխարհագրության վերաբերյալ։
Հեղինակության հարց
խմբագրել«Աշխարհացույց»-ը դասավանդվել է միջնադարյան Հայաստանի դպրոցներում՝ Մովսես Խորենացու (V դար) «Հայոց պատմություն» և Անանիա Շիրակացու (VII դար) մաթեմատիկական ու տիեզերագիտական աշխատությունների հետ. սովորաբար կցվել է դրանց։ Մեզ հասած «Աշխարհացոյց»-ի ձեռագրերում որպես կանոն հեղինակ է հիշվում Պատմահայր Մովսես Խորենացին, սակայն չկա ոչ մի ձեռագիր, որը հաստատեր Անանիա Շիրակացու հեղինակ լինելը[1][2]։ Ժամանակակից հայ և օտարերկրյա ուսումնասիրողների մի մասը երկի հեղինակությունը վերագրում են Մովսես Խորենացուն[3][4][5], մի մասը Անանիա Շիրակացուն, իսկ մյուսները այն համարում են անանուն հեղինակի գործ[6]։
Իրականում «Աշխարհացոյց»-ի հեղինակը Խորենացին է[7][8][9][10]։
Կառուցվածք
խմբագրել«Աշխարհացույցն» իր կառուցվածքով նման է հույն աշխարհագիր Կլավդիոս Պտղոմեոսի (90–168 թթ.) «Աշխարհագրությանը»։ «Աշխարհացույցի» ներածականում («Հասարակախոսություն») երկրակենտրոն տեսության դիրքերից շարադրված է տիեզերագիտությունը, Երկիրը ներկայացված է գնդաձև, նշված են նաև գլոբուսը և քարտեզագրման տարրերը։ Երկրի միջօրեականը տրվում է ըստ հույն աշխարհագիր Երատոսթենեսի (մ.թ.ա. 276–194 թթ.)։ «Աշխարհացույցի» հեղինակը մաթեմատիկական հաշվարկներով կառուցած աստիճանացանցում պատկերել է այն ժամանակ հայտնի աշխարհը։
Երկի բուն մասը՝ «Երկրաչափը», կազմված է 2 բաժնից։ Առաջինում («Աշխարհագիր» կամ «Աշխարհագրություն») աշխարհի քարտեզագրական նկարագրությունն է, որի հիման վրա կազմվել է աշխարհի քարտեզը՝ «Աշխարհացույց քարտեզ տիեզերացը»։ Հասարակածի նկարագրությանը հետևում է ջրագրությունը՝ Ատլանտյան, Հնդկական օվկիանոսների, Հունական (Միջերկրական ու Սև ծովեր) և Կասպից ծովերի նկարագրությունը՝ դրանց մեջ թափվող գետերով։ Մայրցամաքը բաժանվում է 3 մասի՝ «Եվրոպա», «Լիբիա» (Աֆրիկա) և «Ասիա»։
Երկրորդ բաժինը՝ «Երկրագրությունը», նկարագրում է առանձին երկրամասերը՝ ըստ մայրցամաքների։ Հայաստանից ու հարակից երկրներից դուրս գտնվող երկրամասերին վերաբերող բաժինները հիմնականում Պտղոմեոսի աշխատության համապատասխան գլուխների համառոտ շարադրանքն են (առանձին քարտեզներով)՝ հագեցված նոր նյութերով և համապատասխանեցված «Աշխարհացույցի» ստեղծման ժամանակաշրջանին։ Հատկապես արժեքավոր է Մեծ Հայքի, Վրաց աշխարհի, Աղվանքի, Պարսից աշխարհի, մասամբ՝ Կողքիսի, Հյուսիսային Կովկասի («Ասիական Սարմատիա») ու Փոքր Ասիայի («Միջերկրեայք»), Միջագետքի և Ասորիքի նկարագրությունը, որին նվիրված է «Աշխարհացույցի» բնագրի մեծ մասը։ «Աշխարհացույցը», ընդունելով հելենիստական ժամանակաշրջանի տիեզերական պատկերացումները և հետևելով Պտղոմեոսի հայացքներին, Երկիրը համարում է գնդաձև, իսկ տիեզերքը՝ երկրակենտրոն։ Աշխատության հեղինակը մաթեմատիկական հաշվարկների օգնությամբ կառուցել է աստիճանացանց, որտեղ ցույց է տվել այդ ժամանակվա հայտնի աշխարհը։ Դա Արևելյան կիսագնդի հյուսիսային մասն էր։ «Աշխարհացույցը» դարեր շարունակ օգտագործվել է Հայաստանի դպրոցներում որպես աշխարհագրության դասագիրք[11]։ Հեղինակը, Պտղոմեոսի երկերից զատ, օգտագործել է նաև մեզ չհասած այլ աղբյուրներ, ստեղծել գիտական եզակի կարևորության կոթող։ «Աշխարհացույցը» վկայում է, որ վաղմիջնադարյան Հայաստանում եղել է զարգացած քարտեզագություն, որը նախորդել է արաբական քարտեզագրությանը։
«Աշխարհացույցի» ստեղծում և զարգացում
խմբագրելԱշխարհացույցը կազմվել է V դարում (Մովսես Խորենացի) և շարունակվել, թարմացվել VII դարում (Անանիա Շիրակացի)։ Պահպանվել է նաև XIII դարի «Աշխարհացույցը»՝ Վարդան Արևելցու անունով։
Մեծ Հայքն ըստ Աշխարհացույցի
խմբագրելԸստ «Աշխարհացույց»-ի Մեծ Հայքն ունի հետևյալ 15 նահանգներն ու 178 գավառները․
1. Բարձր Հայք, ունի 9 գավառ՝ Դարանաղի, Աղյուն, Մնձուր, Եկեղյաց, Մանանաղի, Դերջան, Սպեր, Շաղագոմ, Կարին։
2. Ծոփք (Չորրորդ Հայք), ունի 8 գավառ՝ Խորձյան, Հաշտյանք, Պաղնատուն, Բալահովիտ, Ծոփք (Շահունյաց), Անձիտ, Դեգիք, Գավրեք (Գորեք)։
3. Աղձնիք, ունի 11 գավառ՝ Անգեղտուն, Նփրկերտ, Աղձն, Քաղ, Կեթիկ, Տատիկ, Ազնվաց ձոր, Երխեթք, Գզեղխ, Սալնո ձոր, Սանասունք (Սասուն)։
4. Տուրուբերան (Տարոնո աշխարհ), ունի 16 գավառ՝ Խութ, Ասպակունյաց ձոր, Տարոն, Արշամունիք, Մարդաղի, Դասնավորք, Տվարածատափ, Դալառ, Հարք, Վարաժնունիք, Բզնունիք, Երևարք, Աղիովիտ, Ապահունիք, Կորի, Խորխոռունիք։
5. Մոկք, ունի 8 գավառ՝ Իշայր, Մյուս Իշայր, Իշոց, Առվենից ձոր, Միջա, Մոկք Առանձնակ (Արքայից), Արգաստովիտ, Ջերմաձոր։
6. Կորճայք, ունի 11 գավառ՝ Կորդուք, Կորդրիք Վերին, Կորդրիք Միջին, Կորդրիք Ներքին, Այտրուանք, Այգառք, Մոթողանք, Որսիրանք, Կարթունիք, Ճահուկ, Փոքր Աղբակ։
7. Պարսկահայք, ունի 9 գավառ՝ Այլի(Կուռիճան), Առնա (Ըռնա), Արասխ (Ովեա), Զարեհավան, Զարավանդ, Թրաբի, Հեր, Մարի, Տամբեր։
8. Վասպուրական, ունի 35 գավառ՝ Ռշտունիք, Տոսպ, Բոգունիք, Արճիշակովիտ, Կուղանովիտ, Աղիովիտ, Գառնի, Առբերանի, Բուժունիք, Առնո-ոտն, Անձևացիք, Տրպատունիք, Երվանդունիք, Բուն Մարդաստան, Մարդաստան, Արտազ, Ակե, Աղբակ Մեծ, Անձախի ձոր, Թոռնավան, Ճվաշ-ռոտ, Կրճունիք, Մեծնունիք, Պալունիք, Գուկան, Աղանդ-ռոտ, Պարսպատունիք, Արտաշեսյան, Բաքրան (Մարանդ), Գաբիթյան, Գազրիկյան, Տայգրյան, Վարաժնունիք, Գողթն, Նախճավան։
9. Սյունիք, ունի 12 գավառ՝ Երնջակ, Ճահուկ, Վայոց ձոր, Գեղաքունի, Սոդք, Աղահեճք, Ծղուկ, Հաբանդ, Բաղք, Զորք, Արևիք, Կովսական։
10. Արցախ, ունի 12 գավառ՝ Մյուս Հաբանդ, Վայկունիք (Ծար), Բերդաձոր, Մեծ Առանք, Մեծ Կվենք, Հարճլանք, Մուխանք, Պիանք, Պարսականք (Պարզվանք), Քուստի, Փառնես, Կողթ։
11. Փայտակարան, ունի 10 գավառ՝ Հրաքոտ-Պերոժ, Վարդանակերտ, Յոթնփորակյան Բագինք, Ռոտիբաղա, Առոս-Պիճան, Հանի, Աթշի-Բագավան, Սպանդարան-Պերոժ, Որմիզդ-Պերոժ, Ալևան։
12. Ուտիք, ունի 8 գավառ՝ Աղվե, Առանռոտ, Գարդման, Շակաշեն, Ռոտ-Պացյան, Տռի, Տուչքատակ, Ուտի Առանձնակ։
13. Գուգարք, ունի 9 գավառ՝ Ձորոփոր, Կողբոփոր, Ծոբոփոր, Տաշիր, Թռեղք, Կանգարք, Ջավախք Վերին, Արտահան, Կղարջք։
14. Տայք, ունի 8 գավառ՝ Կող, Բերդաց փոր, Պարտիզաց փոր, Ճակք, Բողխա, Ոքաղե, Ազորդաց փոր, Արսեաց փոր։
15. Այրարատ, ունի 22 գավառ՝ Բասեն, Գաբեղյանք, Աբեղյանք, Հավնունիք, Արշարունիք, Բագրևանդ, Ծաղկոտն, Վանանդ, Շիրակ, Արագածոտն, Ճակատք, Մասյացոտն, Կոգովիտ, Աշոցք, Նիգ, Կոտայք, Մազազ, Վարաժնունիք, Ոստան Հայոց, Ուրծաձոր, Արած, Շարուր դաշտ։
Նշված աշխարհների բաժանման համակարգը ժամանակի ընթացքում խախտվել է, սակայն դրանց մեծ մասը շարունակում է կոչվել իր անունով՝ իբրև աշխարհագրական-տարածքային հասկացություն, իսկ գավառներն իրենց սահմաններով, որ սովորաբար համընկնում էին ֆիզիկաաշխարհագրական բաժանումներին, շարունակում էին մնալ նաև հետագայում[3][8][9]։ Այս բաժանումները հիմք հանդիսացան հետագայում՝ 8-րդ դարի սկզբներին, Արաբական խալիֆայության կազմում։
Հրատարակությունները և թարգմանությունները
խմբագրել- Սրբոյ հօրն մերոյ Մովսէսի Խորենացւոյ Մատենագրութիւնք, Վենետիկ-Ս. Ղազար, 1843;
- Армянская география VII века по Р. Х., Текст и перевод издал К. П. Патканов, СПб., 1877;
- Géographie de Moïse de Corène d'après Ptolémée. Texte Arménien, traduit en français par le P. Arsène Soukry Mékhitariste, Venise, Imprimerie arménienne, 1881. Մովսեսի Խորենացւոյ, Յաւելուածովք նախնեաց [հրատ. Հ. Ա. Սուքրեան], Վենետիկ-Ս. Ղազար, 1881։
- Ա. Գ. Աբրահամյան, Անանիա Շիրակացու մատենագրությունը, Եր., 1944։
- Ս. Տ. Երեմյան, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի (Փորձ VII դարի հայկական քարտեզի վերակազմության ժամանակակից քարտեզագրական հիմքի վրա), Երևան, 1963։
- Ս. Տ. Երեմյան, «Աշխարհացոյց»-ի սկզբնական բնագրի վերականգնման փորձ [Ա], - «Պատմա-բանասիրական հանդես», 1972, N 4, էջ 209-230։
- Ս. Տ. Երեմյան, «Աշխարհացոյց»-ի սկզբնական բնագրի վերականգնման փորձ [Բ], - «Պատմա-բանասիրական հանդես», 1973, N 1, էջ 238-252։
- Ս. Տ. Երեմյան, «Աշխարհացոյց»-ի սկզբնական բնագրի վերականգնման փորձ [Գ], - «Պատմա-բանասիրական հանդես», 1973, N 2, էջ 261-274։
- Անանիա Շիրակացի, Մատենագրություն. թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Ա. Աբրահամյանի և Գ. Պետրոսյանի, Երևան, 1979։
- The Geography of Ananias of Širak (AŠXARHAC'OYC'). The Long and the Short Recensions. Introduction, Translation and Commentary by R. H. Hewsen, Wiesbaden, 1992. ISBN 3882264853, 9783882264852.
- «Աշխարհացոյց»-ի համառոտ և ընդարձակ խմբագրությունների համատեղ վերահրատարակությունը տե՛ս «Մատենագիրք Հայոց», հտ. Բ, Ե դար, Անթիլիաս, 2001, էջ 2123-2192։
- Յակոբեան Ալեքսան, «Աշխարհացոյց» Է դարի Անանունի. Գիտա-քննական բնագիր,- «Հանդէս ամսօրեայ», 2012, էջ 35-186։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Սրբոյ հօրն մերոյ Մովսէսի Խորենացւոյ Մատենագրութիւնք, Վենետիկ-Ս. Ղազար, 1843;
- ↑ Géographie de Moïse de Corène d'après Ptolémée. Texte Arménien, traduit en français par le P. Arsène Soukry Mékhitariste, Venise, Imprimerie arménienne, 1881. Մովսեսի Խորենացւոյ, Յաւելուածովք նախնեաց [հրատ. Հ. Ա. Սուքրեան], Վենետիկ-Ս. Ղազար, 1881։
- ↑ 3,0 3,1 Բաբկեն Հ. Հարությունյան, «Աշխարհացոյց»-ը և չորս Հայքերի խնդիրը, Երևան, 1997։
- ↑ Բ. Հ. Հարությունյան, Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 2001։
- ↑ «Աշխարհացոյց»-ի համառոտ և ընդարձակ խմբագրությունների համատեղ վերահրատարակությունը տե՛ս «Մատենագիրք Հայոց», հտ. Բ, Ե դար, Անթիլիաս, 2001, էջ 2123-2192։
- ↑ Յակոբեան Ալեքսան, «Աշխարհացոյց» Է դարի Անանունի. Գիտա-քննական բնագիր,- «Հանդէս ամսօրեայ», 2012, էջ 35-186։
- ↑ Բաբկեն Հ. Հարությունյան, «Աշխարհացոյց»-ը և չորս Հայքերի խնդիրը, Երևան, 1997։ «Ավարտելով հարցիս քննությունը և ամփոփելով վերջինիս արդյունքները՝ հանգում եմ ներքոհիշյալ կարևոր եզրակացություններին. ա) Հայ աշխարհագրական մտքի փայլուն կոթող «Աշխարհացոյց»-ի սկզբնական բնագրում բացակայել է չորս Հայքերի գաղափարը։ Անգամ խմբագրությունների հետևանքով նշանակալից փոփոխությունների ենթարկված մեզ հասած ձեռագրերում բացակայում է չորս Հայքերի գաղափարը, որովհետև դրանցից հնագույնները ընդհանրապես տեղեկություն չեն պարունակում Երրորդ Հայքի մասին։ Ձեռագրերի մեծ մասում Առաջին և Երկրորդ Հայքի հարևանությամբ նկարագրվում է անթվակիր Հայքը, որը մնացած ձեռագրերում համարվում է Երկրորդ Հայք և, իրոք, համապատասխանում է «Աշխարհացոյց»-ի ընդարձակ խմբագրության Երկրորդ Հայքին։ «Աշխարհացոյց»-ի մեջ մուծելով Չորրորդ Հայքը՝ խմբագիրները, չնկատելով հակասությունը, չեն ավելացրել Երրորդ Հայքը, որը պատճառ է դարձել առավել ուշ ժամանակներում առանձին գրիչների կողմից Երրորդ Հայքի գաղափարը մուծելուն, հանգամանք, որ հակասաության մեջ է մտնում բնագրի ներքին տրամաբանության հետ։ բ) «Աշխարհացոյց»-ի քննությունը ցույց է տալիս, որ այն իրոք ստեղծվել է 5-րդ դարում և նրա հեղինակը պատմահայր Մովսես Խորենացին է։ Մեծ Հայքի աշխարհագրական նկարագրությունը եղել է Սահակ Բագրատունու և Վահան Մամիկոնյանի կողմից ղեկավարած 481-484 թթ. ապստամության քաղաքական ծրագիրը, թե ինչ սահմաններում պետք է վերականգնվի Հայոց թագավորությունը։ գ) Պատմահոր «Պատմութիւն Հայոց»-ում և «Աշխարհացոյց»-ում սկզբնապես տեղեկություններ են հաղորդվել Թեոդոսիոս Մեծ կայսեր կողմից ստեղծված Առաջին և Երկրորդ Հայքերի մասին։ դ) Մեծ Հայքի ըստ աշխարհների վարչական բաժանումը չի ծագում և չէր կարող ծագել Մավրիկիոս կայսեր վարչական վերակառուցումներից։ Իրականում Մեծ Հայքի ըստ աշխարհների վարչական բաժանումը ծնունդ է առել, ամենայն հավանականությամբ, Տրդատ Ա Արշակունու գահակալության շրջանում, արձանագրվել է Կղավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրության» մեջ և, ենթարկվելով որոշակի փոփոխությունների, իր լիակատար արտացոլումն է գտել «Աշխարհացոյց»-ում։ Հայկական վարչական բաժանման համակարգը հիմք է ծառայել Մավրիկիոս կայսեր վարչական վերակառուցումների և փոփոխությունների համար, որով էլ բացատրվում են «Աշխարհացոյց»-ի տվյալների և Մավրիկիոսի վարչական վերաձևումների նմանությունները։ Միաժամանակ պետք է նշել, որ «Աշխարհացոյց»-ի վարչական բաժանման համակարգի և Մավրիկիոսի վարչական միավորների միջև տեղ գտած նշանակալից տարբերությունները անհնարին են դարձնում «Աշխարհացոյց»-ի համար Մավրիկիոսի վերակառուցումների աղբյուր լինելը։ ե) Պատմահոր «Պատմութիւն հայոց»-ը անվերապահորեն 5-րդ դարի ստեղծագործություն է, որը 7-8-րդ դարերում ենթարկվել է լուրջ խմբագրման, որի արտահայտություններից մեկն էլ չորս Հայքերի գաղափարի մուծումն է նրանում Հուստինիանոս Ա-ի և, թերևս նաև, Մավրիկիոս կայսեր վարչական վերակառուցումների ազդեցությամբ։ զ) Հայ աշխարհահռչակ գիտնական Անանիա Շիրակացին «Աշխարհացոյց»-ի հեղինակը չէ և չէր էլ կարող լինել։ Ըստ արժանվույն գնահատելով նրա վիթխարի վաստակը Հայաստանում բնական գիտությունների զարգացման ասպարեզում՝ պետք է նշել, որ ոչ մի փաստ, եթե չհաշվենք «Աշխարհացոյց»-ում տեղ գտած մի շարք ընդմիջարկությունները, չի խոսում նրա հեղինակության օգտին։ «Աշխարհացոյց»-ի ձեռագրերում որպես կանոն հեղինակ է հիշվում Պատմահայրը, սակայն չկա ոչ մի ձեռագիր, որը հաստատեր Անանիա Շիրակացու հեղինակ լինելը։ «Աշխարհացոյց»-ը որոշ խմբագրման ենթարկվել է Անանիա Շիրակացու կողմից, թե ոչ հարցին հնարավոր չէ դրական կամ ժխտական պատասխան տալ նյութի բացակայության պատճառով»։
- ↑ 8,0 8,1 Բաբկեն Հ. Հարությունյան, Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 2001։
- ↑ 9,0 9,1 Բաբկեն Հ. Հարությունյան, Մեծ Հայքի Սյունիք աշխարհն ըստ «Աշխարհացոյց»-ի (պատմաաշխարհագրական դիտարկումներ).- «Պատմա-բանասիրական հանդես», 2003, № 1, էջ 119-146։
- ↑ «Դարեր շարունակ «Աշխարհացույցը» համարվել է Մովսես Խորենացու գործը, սակայն խորհրդային շրջանում այս գործը վերագրեցին 7-րդ դարում ապրած Անանիա Շիրակացուն, աշխարհաբար թարգմանությամբ հրատարակեցին դարձյալ Շիրակացու անունով և նրա ժողովածուում։ Այսպիսի վերագրման հիմնական պատճառն այն էր, որ «Աշխարհացույցում» կան տվյալներ, որոնք վերաբերում են ոչ թե 5-րդ դարին, այլ 7-րդ։ Դրանք, սակայն, «Աշխարհացույցի»՝ 7-րդ դարում կատարված խմբագրության հետևանք են, ինչպես ցույց է տալիս երջանկահիշատակ պատմաբան Բաբկեն Հարությունյանը դեռևս 1997 թ.-ին, այսինքն՝ 17 տարի առաջ, հրատարակած մի խիստ կարևոր ուսումնասիրության մեջ՝ «Աշխարհացոյցը» և չորս Հայքերի խնդիրը» (Երևան, 1997)։ Այստեղ նա համոզիչ կերպով ապացուցում է, որ այս երկն իրոք գրվել է 5-րդ դարում և պատկանում է Մովսես Խորենացուն, ինչպես և նշվում է մեզ հասած ձեռագրերում։ Ցավալի է, սակայն առ այսօր անգամ գիտական ուսումնասիրություններում կարելի է տեսնել, որ «Աշխարհացույցի» հեղինակ են շարունակում նշել Շիրակացուն և այն ներկայացնում որպես 7-րդ դարի գործ։ Ներկայացնում ենք Բաբկեն Հարությունյանի վերոնշյալ աշխատության ամփոփումը (էջեր 102-103) և խնդրում այն տարածել՝ առավել լայն լսարանի հասցնելու և շարունակ կրկնվող սխալն այսուհետ կանխելու համար։ «Ավարտելով հարցիս քննությունը և ամփոփելով վերջինիս արդյունքները՝ հանգում եմ ներքոհիշյալ կարևոր եզրակացություններին. ա) Հայ աշխարհագրական մտքի փայլուն կոթող «Աշխարհացոյց»-ի սկզբնական բնագրում բացակայել է չորս Հայքերի գաղափարը։ Անգամ խմբագրությունների հետևանքով նշանակալից փոփոխությունների ենթարկված մեզ հասած ձեռագրերում բացակայում է չորս Հայքերի գաղափարը, որովհետև դրանցից հնագույնները ընդհանրապես տեղեկություն չեն պարունակում Երրորդ Հայքի մասին։ Ձեռագրերի մեծ մասում Առաջին և Երկրորդ Հայքի հարևանությամբ նկարագրվում է անթվակիր Հայքը, որը մնացած ձեռագրերում համարվում է Երկրորդ Հայք և, իրոք, համապատասխանում է «Աշխարհացոյց»-ի ընդարձակ խմբագրության Երկրորդ Հայքին։ «Աշխարհացոյց»-ի մեջ մուծելով Չորրորդ Հայքը՝ խմբագիրները, չնկատելով հակասությունը, չեն ավելացրել Երրորդ Հայքը, որը պատճառ է դարձել առավել ուշ ժամանակներում առանձին գրիչների կողմից Երրորդ Հայքի գաղափարը մուծելուն, հանգամանք, որ հակասաության մեջ է մտնում բնագրի ներքին տրամաբանության հետ։ բ) «Աշխարհացոյց»-ի քննությունը ցույց է տալիս, որ այն իրոք ստեղծվել է 5-րդ դարում և նրա հեղինակը պատմահայր Մովսես Խորենացին է։ Մեծ Հայքի աշխարհագրական նկարագրությունը եղել է Սահակ Բագրատունու և Վահան Մամիկոնյանի կողմից ղեկավարած 481-484 թթ. ապստամության քաղաքական ծրագիրը, թե ինչ սահմաններում պետք է վերականգնվի Հայոց թագավորությունը։ գ) Պատմահոր «Պատմութիւն Հայոց»-ում և «Աշխարհացոյց»-ում սկզբնապես տեղեկություններ են հաղորդվել Թեոդոսիոս Մեծ կայսեր կողմից ստեղծված Առաջին և Երկրորդ Հայքերի մասին։ դ) Մեծ Հայքի ըստ աշխարհների վարչական բաժանումը չի ծագում և չէր կարող ծագել Մավրիկիոս կայսեր վարչական վերակառուցումներից։ Իրականում Մեծ Հայքի ըստ աշխարհների վարչական բաժանումը ծնունդ է առել, ամենայն հավանականությամբ, Տրդատ Ա Արշակունու գահակալության շրջանում, արձանագրվել է Կղավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրության» մեջ և, ենթարկվելով որոշակի փոփոխությունների, իր լիակատար արտացոլումն է գտել «Աշխարհացոյց»-ում։ Հայկական վարչական բաժանման համակարգը հիմք է ծառայել Մավրիկիոս կայսեր վարչական վերակառուցումների և փոփոխությունների համար, որով էլ բացատրվում են «Աշխարհացոյց»-ի տվյալների և Մավրիկիոսի վարչական վերաձևումների նմանությունները։ Միաժամանակ պետք է նշել, որ «Աշխարհացոյց»-ի վարչական բաժանման համակարգի և Մավրիկիոսի վարչական միավորների միջև տեղ գտած նշանակալից տարբերությունները անհնարին են դարձնում «Աշխարհացոյց»-ի համար Մավրիկիոսի վերակառուցումների աղբյուր լինելը։ ե) Պատմահոր «Պատմութիւն հայոց»-ը անվերապահորեն 5-րդ դարի ստեղծագործություն է, որը 7-8-րդ դարերում ենթարկվել է լուրջ խմբագրման, որի արտահայտություններից մեկն էլ չորս Հայքերի գաղափարի մուծումն է նրանում Հուստինիանոս Ա-ի և, թերևս նաև, Մավրիկիոս կայսեր վարչական վերակառուցումների ազդեցությամբ։ զ) Հայ աշխարհահռչակ գիտնական Անանիա Շիրակացին «Աշխարհացոյց»-ի հեղինակը չէ և չէր էլ կարող լինել։ Ըստ արժանվույն գնահատելով նրա վիթխարի վաստակը Հայաստանում բնական գիտությունների զարգացման ասպարեզում՝ պետք է նշել, որ ոչ մի փաստ, եթե չհաշվենք «Աշխարհացոյց»-ում տեղ գտած մի շարք ընդմիջարկությունները, չի խոսում նրա հեղինակության օգտին։ «Աշխարհացոյց»-ի ձեռագրերում որպես կանոն հեղինակ է հիշվում Պատմահայրը, սակայն չկա ոչ մի ձեռագիր, որը հաստատեր Անանիա Շիրակացու հեղինակ լինելը։ «Աշխարհացոյց»-ը որոշ խմբագրման ենթարկվել է Անանիա Շիրակացու կողմից, թե ոչ հարցին հնարավոր չէ դրական կամ ժխտական պատասխան տալ նյութի բացակայության պատճառով»։ Seda Stamboltsyan, 25-IV-2014, Grahavaq.»[1]
- ↑ Լ. Վալեսյան, Հայաստանի աշխարհագրություն, Երևան, 1993 թ
Գրականություն
խմբագրել- Baron de Sainte Croix, Sur la Géographie de Moyse de Chorene, տե՛ս "Journal des savants", Paris, 1789, IV.
- M. J. Saint-Martin, Mémoires historiques et géographiques sur l'Arménie, t. II, Paris, 1819, pp. 301-394.
- H. Kiepert. Ueber die Zeit der Abfassung des dem Moses von Chorni zugeschriebener geogr. Kompendiums. տե՛ս "Monatsberichte der Königl. Preuss. Akademie der Wissenschaften zu Berlin", 1873, S. 599-600.
- Dr. J. Marquart, Ērānšahr nach der Geographie des Ps. Moses Xorenac'i, Mit historisch-kritischem Kommentar und historischen und topographischen Exkursen, Berlin, 1901.
- H. V. Mžik, Neue Geschichtspunkte zur Würdigung der Bedeutung der "Geographie" des Klaudias Ptolemaios..., - "Litterae Orientales" 54, Leipzig, 1933, S. 1-16.
- Հ. Մանանդյան, Խորենացու առեղծվածի լուծումը։ «Աշխարհացոյց»-ը և Մովսես Խորենացին, Երևան, 1934։
- Ա. Աբրահամյան, Խորենացուն վերագրվող «Աշխարհացոյց»-ի հեղինակի հարցի շուրջը, Երևան, 1940։
- Манандян Я. А., Когда и кем была составлена «Армянская география», приписываемая Моисею Хоренскому,- Византийский Временник. Том 1 (26), стр. 127-143.
- Թ. Հակոբյան, Դիտողություններ 7-րդ դարի «Աշխարհացոյց»-ի մասին,- «Երևանի համալսարանի գիտական աշխատություններ», հտ. 43, աշխ. գիտ. սերիա, պր. 1, 1954։
- S. T. Eremian, Ptolemy's "Third Map of Asia" and the "Ašharhacoyc".- XXVII International Congress of Orientalists. Papers by the USSR delegation, Moscow, 1967, pp. 1–12.
- «Աշխարհացույցը» (VII դարի հայկական աշխարհագրություն) հին աշխարհի աշխարհագրության և քարտեզագրության նշանավոր հուշարձան։ - «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1968, № 5, էջեր 43-60.
- Խաչատրյան, Մ. Մ., VII դարի «Աշխարհացույցի» մասին.- Պատմա-բանասիրական հանդես, 1968, № 4, էջ 81-100։
- Պետրոսյան, Գ. Բ., «Աշխարհացույցի» հեղինակի առեղծվածը,- Լրաբեր Հասարակական Գիտությունների, 1971, No. 10, էջ 54-60։
- Պետրոսյան Գ. Բ., VII դարի հայկական «Աշխարհացոյցի» մասին.- Պատմա-բանասիրական հանդես, 1979, № 2, էջ 241-246։
- Երեմյան Սուրեն, Գ. Պետրոսյանի «VII դարի հայկական «Աշխարհացոյց»-ի նոր լուսաբանության մի փորձի մասին» հոդվածի առթիվ.- Լրաբեր Հասարակական Գիտությունների, 1986, No. 7, էջ 53-58։
- Robert. H. Hewsen, On the Date and Authorship of the Ašxarhacoyc', "REArm", Nouvelle série, tome IV;
- Robert. H. Hewsen, Introduction to Armenian historical Geography, "REArm", tome XIII, pp. 77–97;
- Robert. H. Hewsen, Caspiane. An Historical-Geographical Study.- «Հանդէս ամսօրեայ», 1973, 1-3։
- Robert. H. Hewsen, Armenien and Georgien. Christentum und Territorialenentwicklung von 4. bis 7 Jahrhundert.- "Tübinger Atlas des Vorderen Orients (TAVO)", Der Universität Tübinger, Wiesbaden, 1987, Masstab 1։ 200000;
- Robert. H. Hewsen, The Geography of Anania of Širak (Ašxarhac'oyc'), The Long and the Short Recensions, Introduction, Translation and Commentary by Robert. H. Hewsen, Dr. Ludwig Reichart Verlag, Wiesbaden, 1992;
- "Aškharhatsoyts (Ašxarhac'oyc')", The Seventh Century Geography Attributed to Ananias of Shirak, A Facsimile Reproduction of the 1881 Venice Edition of the Long Version of the Text, of the Unique Manuscript (Venice N 1245) upon which it was based and of the 1944 Yerevan Edition of the Short Version and with an Introduction by Robert. H. Hewsen, Delmar, New York, 1994.
- Бутба В. Ф. «Աշխարհացոյց»-ի բուլղարական ցեղանունների իմաստաբանության շուրջ։ (Опыт реконструкции процесса формирования общности).- Պատմա-բանասիրական հանդես, 1989, № 4, էջեր 169-181.
- Բ. Հ. Հարությունյան, «Աշխարհացոյց»-ը և չորս Հայքերի խնդիրը, Երևան, 1997։
- Բ. Հ. Հարությունյան, Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 2001։
- Հարությունյան Բաբկեն, Մեծ Հայքի Սյունիք աշխարհն ըստ «Աշխարհացոյց»-ի (պատմաաշխարհագրական դիտարկումներ).- «Պատմա-բանասիրական հանդես», 2003, № 1, էջ 119-146։
- Ալեքսան Յակոբեան, Սիսական-ի Կոտակ և Արցախի հարաւային միւս գաւառների տեղորոշումն ըստ «Աշխարհացոյց»-ի,- «Հանդէս ամսօրեայ», 2008, էջ 91-146։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 484)։ |