Միրզո Թուրսունզադե
Միրզո Թուրսունզադե կամ Թորսունզոդա (տաջ.՝ Мирзо Турсунзода, ապրիլի 19 (մայիսի 2), 1911, Karatag, Q25591103?, Բուխարայի էմիրություն, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 24, 1977, Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տաջիկ խորհրդային գրող և հասարակական գործիչ, Տաջիկստանի ժողովրդական բանաստեղծ (1961), Տաջիկստանի ԳԱ ակադեմիկոս (1951), Տաջիկստանի գրողների միության վարչության նախագահ (1946–77), ԽՍՀՄ գրողների միության քարտուղար (1959– 1977):
Միրզո Թուրսունզադե տաջ.՝ Мирзо Турсунзода | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19 (մայիսի 2), 1911 |
Ծննդավայր | Karatag, Q25591103?, Բուխարայի էմիրություն, Թուրքեստան, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 24, 1977 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և քաղաքական գործիչ |
Լեզու | տաջիկերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ժանրեր | բանաստեղծություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Mirzo Tursunzoda Վիքիպահեստում |
Եղել է խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահության անդամ։
Հայտնի է դարձել «Ստեղծարարներին» (1934) բանաստեղծությամբ, «Դատավճիռ» (1935) պիեսով, «Երկրի արևը» (1936), «Աշուն և գարուն» (1937) պոեմներով։ 1940–50-ական թվականներին գրել է «Մոսկվացի հարսնացուն» (1945) պոեմը, «Հնդկական բալլադ» (1947–48, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948) և «Ես ազատ Արևելքից եմ» (1950) բանաստեղծական շարքերը։ «Հասան արբաքեշ» (1954) և «Ասիայի ձայնը» (1956) պոեմների համար արժանացել է լենինյան մրցանակի (1960)։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 249)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրզո Թուրսունզադե» հոդվածին։ |