Միրսաիդ Միրշաքար
Միրսաիդ Միրշաքար (Միրշաքարով) (ապրիլի 22 (մայիսի 5), 1912, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 1, 1993, Դուշանբե, Տաջիկստան), տաջիկ խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Տաջիկական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1962)։
Միրսաիդ Միրշաքար Мирсаид Миршакар | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 22 (մայիսի 5), 1912 |
Ծննդավայր | Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 1, 1993 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Դուշանբե, Տաջիկստան |
Գերեզման | Դուշանբե և Luchob Park |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, գրող, մանկագիր և սցենարիստ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Զավակներ | Zarrina Mirshakar?, Miravzal Mirshakarov? և Zulfiya Mirshakar? |
1932—1933 թվականներին՝ «Սոխտմոնի Վախշ» («Վախշշին») թերթի խմբագիր։ «Հաղթանակի դրոշ» (1934) պոեմը Վախշշինի աշխատանքային առօրյայի մասին է։ Տաջիկական խորհրդային պոեզիայի էպիկական ժանրերի զարգացման վրա ազդեցություն են գործել Միրշաքարի «Ոսկե ղշլաղ» (1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), «Անհնազանդ Փյանջ» (1949, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), «Լենինը Պամիրում» (1955), «Սեր և պարտք» (1962) և այլ պոեմներ։ Միրշաքարը տաջիկական մանկական գրականության հիմնադիրներից է։ Գրել է նաև պիեսներ։ 1940—1943 թվականներին և 1946—1959 թվականներին եղել է Տաջիկական ԽՍՀ գրողների միության վարչության պատասխանատու քարտուղար, 1961—1975 թվականներին՝ Տաջիկական ԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ։ Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների համերաշխության կազմակերպության տաջիկական կոմիտեի նախագահն էր[1]։ Պերգևատրվել է Լենինի 2 շքանշանով, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2, Պատվո նշան, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, մեդալներով, Տաջիկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով[1]։
Հիշատակ
խմբագրելՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Միրսաիդ Միրշաքարի անունով են կոչվել փողոցներից մեկը [1][2] և հանրապետական մանկական գրադարանը (2003)[2]։ Նրա մասին նկարահանվել են փաստավավերագրական և հեռուստատեսային կինոնկարներ (1972, 1977, 1983 թվականներին)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Миршакар (Миршакаров Мирсаид)». Детский сад.Ру. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 2,0 2,1 «МИРСАИД МИРШАКАР». Государственная республиканская детская библиотека имени М.Миршакара. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
Գրականություն
խմբագրել- Мирзо-заде Х. Миршакар, Мирсаид // Краткая литературная энциклопедия. — М.: Сов. энцикл., 1967. — Т. 4: Лакшин — Мураново / Гл. ред. А. А. Сурков.
- Народные депутаты 1938—2010 = Вакилони халқ 1938—2010 / Сайдулло Хайруллоев. — Душанбе: ҶДММ «Анҷумани Деваштич», 2006. — С. 199, 236, 301, 369, 413, 478, 528, 590. — 787 с. — 2000 экз. — ISBN 99947-36-33-7
Արտաքին հղումներ
խմբագրել- «ДЕТСКАЯ ЭНЦИКЛОПЕДИЯ: ЛИТЕРАТУРА Мирсаид Миршакар». Образовательный портал Claw.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 620)։ |