Մոլդովա-Նոուե
Մոլդովա-Նոուե (ռում․՝Moldova Nouă, հունգ․ Újmoldova, չեխ․ Nová Moldava, սերբ․ Nova Moldava, Boșniak, գերմ․ Neumoldowa), քաղաք Ռումինիայի հարավ-արևմուտքում, Կարաշ-Սևերին ժուդեցում, Բանատ պատմական մարզում։ Քաղաքը տեղակայված է Դանուբի ափին, Սերբիայի սահմանագծին։ Ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 13 917 մարդ։
Քաղաք | |||
---|---|---|---|
Մոլդովա-Նոուե | |||
ռումիներեն՝ Moldova Nouă | |||
| |||
Երկիր | Ռումինիա | ||
Ժուդեց | Կարաշ-Սևերին | ||
Համայնք | Caraș-Severin County? | ||
Ղեկավար | Adrian Constantin Torma[1] | ||
Մակերես | 104 կմ² | ||
Բնակչություն | 13 917 մարդ (2002) | ||
Ժամային գոտի | UTCUTC+2:00 | ||
Փոստային ինդեքս | 325500 | ||
Փոստային դասիչ | 325500 | ||
Պաշտոնական կայք | moldova-noua.ro | ||
| |||
Պատմություն
խմբագրելՄոլդովա-Նոուեի մոտակայքում գոյություն է ունեցել դակերի բնակչություն Մուդավա անվանմաբ, որի մոտ հնագետները հայտնաբերել են հռոմեական կաստրում։ Առաջին գրավոր հիշատակումը քաղաքի մասին թվագրվում է 1600 թվականից։ XVII դարում, Օսմանյան կայսրության դեմ ռումինացի բեյարների պատերազմի ընթացքում, ինքնավարության պահպանան համար քաղաքը ավերվեց թուրքերի կողմից։ Երբ Բանատը միացավ Ավստրո-Հունգարիայի կազմին, ժամանակակից քաղաքի շրջակայքի տեղանքը բնակեցվեց գերմանացի գաղութաբնակներով։ Գաղթականները հիմնականում Շտիրիայից և Տիրոլից էին, ավելի ուշ ստացած հայտնիություն որպես բանատական շվաբեր։ Նրանք ուղարկվել են այստեղ, պղնձե հանքահորերում աշխատելու համար, լեռնահայթայթման բնագավառի բարելավման նպատակով, որն այդտեղ հայտնի էր դեռ Հռոմեական կայսրության ժամանակից։ 1824-1828 թթ․ Մոլդովա-Նոուեի մոտակայքում չեխացի անտառապահների, Բոհեմիայի գաղթականների կողմից ստեղծվեցին վեց գյուղեր։ Ավելի հայտնի՝ Սուրբ Ելենա (ռում․՝ Sfânta Elena), ռեղակայված Մոլդովա-Նոուեից 10 կմ հեռավորության վրա։ Սրանով է պայմնավորվում չեխական էթնիկ փոքրամասնության առկայությունը ժամանակակից քաղաքի և գյուղերի շրջակայքի բնակչությունում։ XX դարում քաղաքի կողքին, Դանուբի ափին կառուցվեց խոշոր նավահանգիստ, տնտեսական ծրագրում ունենալով կարևոր նշանակություն։ 2000-ական թվականների կեսերին լեռնահայթայթային հանքավայրերը գործնականորեն ամբողջովին դադարեցրին իրենց գործունեությունը շրջապատող միջավայրի վրա բացասական ազդեցության և տեղի էկոլոգիական իրավիճակի վատթարացաման պատճառով։ Հանքավայրերի փակվելով, քաղաքում նկատվում է տնտեսական անկում և տեղի բնակիչների արտահոսք այլ երկրների շրջաններ։
Բնակչություն
խմբագրելԸստ 2011 թվականի մարդահամարի, 81.2% բնակիչները՝ ռումինացիներ, 12.8%՝ սերբեր, 3.2%՝ գնչուներ, 1.3%՝ հունգարացիներ և 0.8%՝ չեխեր։
Բնակչության 88.4%՝ համարվում է Ռումինական ուղղափառ եկեղեցու հետևորդ, 4.5%՝ բապտիստներ, 4.0%՝ Հրոմեա-կաթոլիկ եկեղեցու հետևորդներ, 2.0%՝ հիսունականներ։
Հայտնի մարդիկ
խմբագրելԾնվել են․
- Միխայցե Պլեշան (ծնվ․ 1983)-ռումիանցի ֆուտբոլիստ։
- Յասմին Լատովլևիչ (ծնվ․ 1986)-ռումինացի ֆուտբոլիստ։
- Կլարա Վեդինյանու (ծնվ․ 1986)-ռումինացի հենդբոլիստուհի։
- Անկա Փոփ (1984-2018)-ռումինա-կանադացի երգչուհի, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, կիթառիսրուհի, մանդոլինիստուհի, երաժշտական պրոդյուսեր և դերասանուհի։
Անձնավորություններ․
- Միոդրագ Բելոդեդիչ-ռումինացի ֆոըտբոլիստ, իր արաջին քայլերը ֆուտբոլում արել է տեղի «Միներուլ» ակումբում (ռումիներեն՝ Minerul)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Rezultatele alegerilor locale din 2016 — Центральное избирательное бюро.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |