Մոնա Լիզայի ժպիտը (ֆիլմ)
«Մոնա Լիզայի ժպիտը» (անգլ.՝ Mona Lisa Smile), ամերիկյան ֆիլմ նկարահանված 2003 թվականին։ Ֆիլմի անվանումը կապված է Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզա աշխատանքի հետ։ Ինքը ֆիլմը հիմնված է Մյուրիել Սփարքի «Միս Ջին Բրոուդին ծաղկուն շրջանում» գրքի վրա։
Մոնա Լիզայի ժպիտը անգլ.՝ Mona Lisa Smile | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, դրամա, պատմություն հասունացման մասին և կինոկատակերգություն |
Թվական | դեկտեմբերի 19, 2003[1] և հունվարի 22, 2004[2] |
Լեզու | իտալերեն և անգլերեն |
Ռեժիսոր | Մայք Նյուել |
Պրոդյուսեր | Էլեյն Գոլդսմիթ Թոմաս |
Սցենարի հեղինակ | Լոուրենս Քոններ և Մարկ Ռոզենթալ[3] |
Դերակատարներ | Ջուլիա Ռոբերտս, Քիրստեն Դանստ, Ջուլիա Սթայլզ, Մեգի Ջիլենհոլ, Ջինիֆեր Գուդվին, Դոմինիկ Ուեսթ, Ջուլիեթ Սթիվենսոն, Մարշա Գեյ Հարդեն, Ջոն Սլեթերի, Մերիեն Սելդես, Տոքեր Գրեյս, Jordan Bridges?, Թորի Ամոս, Leslie Lyles?[3], Լորա Ալեն[3], Ebon Moss-Bachrach?[3], John Scurti?[3], Լիզա Ռոբերթս Գիլան[3], Ալեքսա Փալադինո[3], Քրիստեն Քոնոլի[3], Լիլի Ռեյբ[3], Քրիստեն Ռիթեր[3] և Ուիթնի Ավալոն[3] |
Օպերատոր | Անաստաս Միքոս |
Երաժշտություն | Ռեյչել Փորթման |
Մոնտաժ | Միք Օդսլի |
Պատմվածքի վայր | Մասաչուսեթս |
Նկարահանման վայր | Սան Ֆրանցիսկո, Կոնեկտիկուտ, Նյու Ջերսի, Կալիֆոռնիա և Արիզոնա |
Կինոընկերություն | Revolution Studios |
Տևողություն | 117 րոպե |
Սյուժե
խմբագրել«Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմը պատմում է ֆեմինիստ ուսուցչուհու՝ Քեթրին Էն Ուոթսոնի մասին, ով թողնում է իր ընկերոջը Լոս Անջելեսում, որպեսզի դասավանդի Մասաչուսեթսի կանացի քոլեջում։ Ուոթսոնը փորձում է իր ուսանողներին հասկացնել, որ նրանք ազատ են իրենց որոշումների մեջ, որ պետք է անեն այն, ինչ իրենց դուր է գալիս։ Նա հորդորում է ուսանողներին, որ նրանք հավատան իրեն, սովորեն իրենց մասնագիտությունը և ստեղծեն ապագան։ Քեթրինը իր արվեստի դասերն օգտագործում է, որպեսզի հասկացնի աղջիկներին, որ չկա այնպիսի օրենք, որ կանայք պետք է լինեն տնային տնտեսուհիներ և մայրեր։ Նա զգում է, որ կինը կարող է լինել ավելին, քան մայր կամ կին։ Ուոթսոնի մտքերը և մեթոդները դուր չեն գալիս դպրոցի տնօրենին՝ պահպանողական կնոջը, ով կարծում էր, որ Ուոթսոնը չպետք է մտերմանա աղջիկների հետ և արտահայտի իր կարծիքը։ Ուոթսոնը զգուշացում է ստանում, որ կկորցնի աշխատանքը, եթե շարունակի նույն ձևով։ Անվախ Ուոթսոնը ավելի խիստ է արտահայտում իր մտքերը ֆեմինիզմի և ապագա կնոջ մասին։ Նա կարծում է, որ կնոջ մասին կարծիքը հասարակության մեջ պետք է փոխվի և նա պետք է իր ուսանողներին փոխի։ Ուսումնական տարվա ավարտից հետո պարզվում է, որ Ուոթսոնը դասավանդող ուսուցիչներից ամենահայտնին է և հոգաբարձուների խորհուրդը պայմանագիր է կնքում Քեթրինի հետ, սակայն մի պայմանով. նա պետք է աշխատեր միայն դասաժամերի ծրագրով։ Քեթրինը որոշում է թողնել իր աշխատանքը։ Այն ժամանակ, երբ Ուոթսոնը հեռանում էր քոլեջից աղջիկները հեծանիվներով նրա ետևից էին գնում. նրանք պարզապես իրենց շնորհակալությունն էին հայտնում Ուոթսոնին իր դասերի համար։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Ջուլիա Ռոբերթս | Քեթրին Ուոթսոն |
Ջուլիա Սթայլզ | Ջոան Բեդուին |
Քիրստեն Դանստ | Էլիզաբեթ Բեթի Ուորեն |
Մեգի Ջիլենհոլ | Ժիզել Լիվի |
Ջենիֆեր Գուդվին | Կոնստանս Կոնի Բեյքեր |
Դոմինիկ Ուեսթ | Բիլ Դանբար |
Ջուլիետ Սթիվենսոն | Ամանդա Արմսթրոնգ |
Մարշա Գեյ Հարդեն | Նենսի Էբի |
Ջոն Սլիթերի | Փոլ Մուր |
Թոֆեր Գրեյս | Թոմի Դոնեգալ |
Մերիան Սելդես | Ջոզելին Կար |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմի համար Ջուլիա Ռոբերթսը ստացել է 25 միլիոն դոլար[4]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում
- «Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմը Allmovie կայքում
- «Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմը(չաշխատող հղում) Metacritic կայքում
- «Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմը Box Office Mojo կայքում