Ջուլիա Ռոբերթս
Ջուլիա Ռոբերթս (անգլ.՝ Julia Fiona Roberts, ծնված՝ Ջուլի Ֆիոնա Ռոբերթս (անգլ․ Juli Fiona Roberts), հոկտեմբերի 28, 1967[3][4][5][…], Smyrna, Քոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ[6][7][8]), ամերիկյան դերասանուհի։ Կինոյում դերասանուհու առաջին հաջողությունը դարձել է դերը «Պողպատե մագնոլիաներ» ֆիլմում, որի համար նա արժանանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի և ներկայացվում «Օսկարի»։ Մեկ տարի անց Ռոբերտսը ձեռք է բերում «Հոլլիվուդան աստղ» կարգավիճակը՝ «Սիրունիկը» մելոդրամայում խաղացած գլխավոր դերից հետո, որը նրան բերում է երկրորդ «Ոսկե Գլոբուսը» և անվանակարգումներ «Օսկարի» և BAFTA-ի։ 2001 թվականին նկարահանվելով «Էրին Բրոկովիչ» ֆիլմում՝ արժանանում է բազմաթիվ մրցանակների, այդ թվում «Օսկար», երրորդ «Ոսկե Գլոբուս» և BAFTA։ 2014 թվականին կրկին առաջադրվում է «Օսկար», «Ոսկե Գլոբուս» և BAFTA մրցանակների՝ «Օգոստոս։ Օսեյջ կոմսութունը» ֆիլմում երկրորդական դերակատարման համար։
Ջուլիա Ռոբերթս անգլ.՝ Julia Fiona Roberts | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ջուլիա Ռոբերտսը 2011 թվականին Tribeca կինոփառատոնում | |||||||||
Հասակը | 175 սմ | ||||||||
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1967 (57 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Սմիրնա, Ջորջիա ԱՄՆ | ||||||||
Կրթություն | Campbell High School?[1], Ջորջիայի պետական համալսարան, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Saint Monica Catholic High School? | ||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||||
Հպատակություն | ԱՄՆ | ||||||||
Ազգություն | ԱՄՆ | ||||||||
Կրոն | Հինդուիզմ | ||||||||
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, մոդել, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի և դերասանուհի | ||||||||
Ակտիվ շրջան | 1984–այժմ | ||||||||
Ժանրեր | կատակերգություն, դրամա, մելոդրամա | ||||||||
Ընտրանի | «Սիրունիկը», «Նոթինգ Հիլ», «Լավագույն ընկերոջ հարսանիքը» | ||||||||
Ծնողներ | հայր՝ Walter Grady Roberts?[2], մայր՝ Betty Lou Bredemus? | ||||||||
Ամուսին(ներ) | Դենիել Մոդեր (3 երեխա), Լայլ Լավլետ (ամուսնալուծված) | ||||||||
Համատեղ ապրող(ներ) | Բենջամին Բրեթ և Ջեյսոն Պատրիկ | ||||||||
Երեխա(ներ) | 3 երեխա | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
|
Ռոբերտսը աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն է[9]։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը համաշխարհային կինովարձույթում բերել են երկու միլիարդ դոլարից ավել եկամուտ[10]։
Վաղ տարիներ
խմբագրելԱպագա դերասանուհին ընտանիքում երրորդ երեխան էր։ Նա ունի ավագ եղբայր՝ Էրիկ Ռոբերտս (ծնված 1956 թվականի ապրիլի 18-ին) և քույր՝ Լիզա (ծնված 1965 թվականի օգոստոսի 5-ին)։ Ջուլիի հայրը՝ Ուոլտեր Գրեյդի Ռոբերտսը (1933—1977 թվականներ), եղել է ջրային ներքնակների վաճառական և միաժամանակ դերասան և գրող։ Ջուլիի մայրը՝ Բեթթի Լու Բրեդեմասը, որն աշխատում էր քարտուղարուհի ծխական եկեղեցում և համատեղության կարգով դերասանություն էր անում, ծնվել է 1934 թվականին Միննեապոլիսում։ Ռոբերտսն ունի իռլանդական, շոտլանդական, վալիական, անգլիական, գերմանական և շվեդական արմատներ[11]։
Ջուլիի ընտանիքում հայտնվելու պահին նրա ծնողները գտնվում էին ծանր ֆինանսական վիճակում։ Ռոբերտսի հայրը տիրապետում էր երեխաների համար փոքրիկ դերասանական դպրոցին՝ Դեքեյտերում, Ջորջիա, ուր հաճախում էին Մարտին Լյութեր Քինգի երեխաները։ Երբ տիկին Ռոբերտսը ծննդաբերում է Ջուլիին, Քինգը, ի նշան շնորհակալության իր երեխաների նկատմամբ ուշադրության, վճարում է հիվանդանոցային ծախսերը[12]։
1971 թվականին, երբ լրանում է Ջուլիի չորս տարին, նրա մայրը դիմում է ամուսնալուծության։ Հաջորդ տարի նա կրկնակի անգամ ամուսնանում է թատերական քննադատ Մայքլ Մոուտսի (Michael Motes) հետ։ Ջուլիի մոր և Մայքլի ամուսնությունից ծնվում է դուստր՝ Նենսի Մոուտսը (Nancy Motes), որը մահանում է 2014 թվականի փետրվարի 9-ին Լոս Անջելեսում՝ թմրադեղերի մեծ չափաբաժին ընդունելու պատճառով, 37 տարեկան հասակում[13][14]։ Բեթթի Լուի և Մայքլի ամուսնությունը փլուզվում է 1983 թվականին։ Հետագայում Բեթթին այդ ամուսնությունը անվանում էր «մեծ սխալմունք»։ Խորթ հայրը բռնություններ էր կիրառում Բեթթիի երեխաների նկատմամբ և տարիներ անց Էրիկ Ռոբերտսը մի քանի հրապարակային հայտարարություններ է անում Ջուլիի համար ցավոտ այդ թեմայի վերաբերյալ։ Այսպես թե այնպես, Ջուլին ոչ միայն հավանություն չի տալիս եղբոր այդ վարմունքին, այլ անձամբ ինքը երբեք անկեղծ ելույթներ չի ունենում իր ծանր մանկության մասին՝ իր մոր և քրոջ Նենսիի նկատմամբ հարգանքի պատճառով։
Ջուլիի հայրը նույնպես կրկնակի անգամ ամուսնանում է Էյլին Սելլարսի հետ 1974 թվականին։ Խորթ մայրը կարողանում է բարի դրացիական հարաբերություններ հաստատել Ուոլտերի առաջին ամուսնությունից ծնված երեխաների հետ, սակայն հանկարծամահ է լինում 1977 թվականի սեպտեմբերին՝ դժբախտ պատահարից։ Ինքը Ուոլտերը, կնոջից հետո ապրում է ընդամենը մի քանի ամիս, մահանալով նույն թվականի դեկտեմբերին՝ ստամոքսի քաղցկեղից[15]։
13 տարեկան հասակից Ջուլի Ռոբերտսը մատուցողուհի է աշխատում պիցցերիայում, հաճախում է Ֆիտցխյու Լիի նախադպրոցը, Գրիֆֆինի միջնակարգ դպրոցը և Քեմփբելի քոլեջը Սմիրնայում։ Դպրոցում հրապուրվում էր կլարնետի վրա նվագելով[16][17]։ Մի քանի անգամ նա մասնակցություն է ունենում տեղական գեղեցկության մրցույթներին, սակայն եզրափակիչից այն կողմ երբեք չի անցել։ Դպրոցական տարիներին նա անյքան է տպավորվել ավագ եղբոր դերասանական հաջողություններով, որ սկսում է մասնակցել տեղական սիրողական բեմադրություններին։
Սմիրնայում դպրոցն ավարտելուց հետո Ջուլի Ռոբերտսն ընդունվում է Ջորջիա նահանգի համալսարանը և տեղափոխվում է Նյու Յորք՝ քրոջ մոտ, որպեսզի փորձի իրեն կինոյում։ Նյու Յորքում նա պայմանագիր է ստորագրում «Click» նորաձևային գործակալության հետ և սկսում է հաճախել դերասանական արվեստի դասընթացների[18][19]։
Կարիերա
խմբագրելԿարիերայի սկիզբը
խմբագրելՆյու Յորքում Ջուլիա Ռոբերտսը, բացի դերասանական արվեստի դասերից, պարապում է իր արտասանության վրա։ Հարավային առոգանությունը երբեք չէր խրախուսվում կինոյում։ Շուտով, ճիշտ է, նա դադարում է հաճախել դերասանական դասընթացներին, որովհետև դրանք չէր համարում բավականին արդյունավետ։ Ֆիլմերի համար բազմաթիվ լսումներից և փորձարկումներից հետո Ջուլիան (դերասանուհին ստիպված է լինում փոխել անունը ԱՄՆ-ի դերասանների Գիլդիան ընդունվելու ժամանակ, քանի որ այնտեղ արդեն, որպես անդամ, գրանցված էր Ջուլի Ռոբերտս անունուվ դերասանուհի) ստանում է փոքրիկ դեր «Հրշեջ խումբ» («Firehouse») ֆիլմում։ Նրա 15 վայրկյան տևողությամբ հայտնվելը էկրանին միակ բանն է, որ կարող է հետաքրքրել 1986 թվականի այդ անհաջող կինոկատակերգությունից։
Ավելի ուշ Ջուլիան հրավեր է ստանում իր եղբայր Էրիկից, այն ժամանակ արդեն հանրահայտ դերասանից, նկարահանվելու իր քրոջ փոքրիկ դերում «Արնակարմիր» («Blood Red») մարտաֆիլմում, որը սակայն ամբողջ երեք տարի սպասում էր էկրան բարձրանալուն։ Այդ ընթացքում Ջուլիան խաղում է ևս մի քանի կինոնկարներում։ «Բավարարություն» («Satisfaction») ֆիլմում նա կերպարանավորում էր աղջկա, որը մասնակցում է ռոք խմբում (դերակատարման համար Ջուլիան սովորում է նվագել հարվածային գործիքներ և բաս-կիթառ), նույն 1987 թվականին Ջուլիա Ռոբերտսը համաձայնում է «Առեղծվածային պիցցա» («Mystic Pizza») կատակերգությունում դերին, որի համար նա ստիպված էր իր դարչնագույն մազերը ներկել շեկ գույնի (որը հետագայում դառնում է նրա խորհրդանիշը)։ Այդ կինոնկարի համար Ռոբերտսը վաստակում է 50 000 դոլար։
Սակայն արդեն Ջուլիա Ռոբերտսի հաջորդ դերը ստիպում է քննադատներին և հանդիսատեսին նրա մասին խոսելու որպես Ամերիկայի ամենախոստումնալից դերասանուհու մասին մենինգիտով հիվանդանալու արդյունքում Ջուլիան բուժվելու նպատակով տեղափոխվում է Լոս Անջելեսի արվարձան՝ Սանտա Մոնիկա։ Հոլլիվուդի մոտ լինելը հեշտացնում է դերերի փնտրումը և Ռոբերտսը ստանում է Շելբի Լետչերի, շաքարախտով հիվանդ աղջկա, որը պատրաստվում է իր հարսանյաց հանդեսին, երկրորդական դերը «Պողպատե մագնոլիաներ» («Steel Magnolias») ֆիլմում։ Ֆիլմը դառնում է վարձույթի հիթը, հավաքելով ավելի քան ութսուն միլիոն դոլար ամերիկյան կինոթատրոններում, իսկ դերակատարման համար Ռոբերտսն արժանանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի և «Օսկար» մրցանակաբաշխությունում անվանակարգվում է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Բեկում և ճանաչում
խմբագրել«Պողպատե մագնոլիաներ» ֆիլմը ԱՄՆ-ում էկրան է բարձրանում 1989 թվականի վերջին՝ «նախաօսկարյան շրջանում»։ Այդ ժամանակ Ջուլիան ավարտում էր իր մասնակցությունը «$3000» աշխատանքային անվանումը կրող ֆիլմում նկարահանումները, անվանված այն գումարի չափով, որը հարուստ գործարարարը խոստացել էր մարմնավաճառին իր հետ անցկացրած մեկ շաբաթվա համար։ Ֆիլմի գլխավոր աստղը հանդիսանում էր հանրահայտ դերասան Ռիչարդ Գիրը։ Պրոդյուսերները հանրահայտ անուն էին ցանկանում նաև մարմնավաճառ Վիվիեն Ուորդի դերի համար, սակայն ռեժիսոր Հարրի Մարշալը նրանց համոզում է վերցնել Ջուլիա Ռոբերտսին։ Դերասանուհին այդ դերի համար ստանում է 300 000 դոլարանոց չեկ։ Ֆիլմի սկզբնական տարբերակում նախատեսված չէր երջանիկ ավարտ, սկզբնապես նախատեսված էր, որ Վիվիենը կլինի թմրամոլ, իսկ Էդվարդ Լյուիսի պայմանը կլինի մեկ շաբաթ ձեռնպահ մնալ չափաբաժնից։ Վերջի վերջո Էդվարդը Վիվիենին դուրս է շպրտում մեքենայից և հեռանում է, իսկ եզրափակիչ մասում նա ընկերուհու հետ ավտոբուսով մեկնում է Դիսնեյլենդ՝ իր մանկության երազանքը։ Սակայն Ջուլիա Ռոբերտսի «Պողպատե մագնոլիաներ» ֆիլմի աղմկոտ հաջողությունից հետո, որը նրան դարձնում է ճանաչված դերասանուհի, Մարշալը որոշում է հեռացնել բոլոր մռայլ դրվագները և վերանկարահանել ֆիլմի ավարտը։ Անհետանում է նաև ֆիլմի «$3000» անվանումը։ Այժմ կինոնկարը անվանվում է «Սիրունիկը» («Pretty Woman»), Ռոյ Օրբիսոնի «Pretty Woman» հանրահայտ երգի անվանումով։ «Սիրունիկը» ԱՄՆ-ի էկրաններին է բարձրանում 1990 թվականի մարտի 23-ին և, չնայած քննադատների բավականին սառը ընդունելությանը, վարձույթում վաստակում է 180 միլիոն դոլար, դառնալով հավաքված գումարով 1990 թվականի երկրորդ ֆիլմը, Ռոբերտսին բերելով երկրորդ անընդմեջ անվանակարգումը «Օսկար» մրցանակին, արդեն որպես լավագույն դերասանուհի և «Ոսկե Գլոբուս»-ի երկրորդ արձանիկը։
«Սիրունիկի» բացառիկ հաջողությունից հետո ամբողջ աշխարհի հանդիսատեսների մոտ (համարյա կես միլիարդ դոլար համաշխարհային վարձույթում) Ջուլիա Ռոբերտսը հանդիսանում է լիարժեք կինոաստղ՝ այդ տիտղոսին համապատասխանող բոլոր հանգամանքներով։ «Սիրունիկը» և դրան հաջորդող «Կոմայի մեջ գտնվողները» («Flatliners») ֆիլմը Ջուլիա Ռոբերտսին թույլ են տալիս բարձրացնելու հաջորդ ֆիլմի համար՝ «Թշնամու հետ միևնույն անկողնում» («Sleeping with the enemy»), իր հոնորարի սանդղակը մինչև մեկ միլիոն դոլարի։
1990 թվականի սկզբին Ռոբերտսը անընդմեջ թողարկում է մի քանի «լուրջ» ֆիլմեր՝ «Թշնամու հետ միևնույն անկողնում» («Sleeping with the enemy»)՝ կնոջ մասին, որը փախչում է իրեն ծեծի ենթարկող ամուսնուց, «Մեռնել երիտասարդ» («Dying Young»), որտեղ նրա հերոսուհին սիրահարվում է մահացու հիվանդություն ունեցող տղամարդու, «Հավալուսնի գործը» («The Pelican Brief»)՝ Ջոն Գրիշեմի վեպի հիման վրա թրիլեր, Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ, Սթիվեն Սփիլբերգի «Կապիտան Կեռիկ» («Hook») ֆիլմը և մի քանի լիովին ժամանցային կինոնկարներ։ Նրանք բոլորն էր այս կամ այն կերպ հանրաճանաչություն էին վայելում հասարակության մեջ, սակայն «Սիրունիկի» հաջողությունը կրկնել չհաջողվեց։
Հանդիսատեսները ցանկանում էին կրկին տեսնել «սիրունիկ» Ջուլիային իր հաջողակ ամպլուայում, իրեն յուրահատուկ ժպիտով։ Սակայն Ռոբերտսի անկայուն անձնական կյանքը, դերասանուհու խոստովանությամբ, հակված չէր «ուրախ» սցենարների ընտրություն կատարել։ Ռոբերտսը նկարահանվում է փոքրիկ դերերում հանրահայտ Ռոբերտ Օլտմենի մոտ, Սթիվեն Ֆրիրզի գերմռայլ «Մերի Ռայլի» («Mary Reilly») դրամայում (Ջուլիայի առաջին ֆինանսական անհաջողությունը), ինչպես նաև դրվագային դերում Վուդի Ալենի «Բոլորն ասում են, որ ես քեզ սիրում եմ» («Everyone Says I Love You») ֆիլմում։ Այս փուլում Ջուլիան անհետանում է հանդիսատեսի տեսադաշտից, ժամանակավորապես դադարելով նկարահանվել կինոյում, իսկ լրատվամիջոցները շտապում են հայտարարել նրա կարիերայի մայրամուտի մասին։
Ժամանակակից փուլ
խմբագրելԴերասանուհու կինոասպարեզ վերադառնալը առավել քան բացառիկ էր։ 1997 թվականի «Լավագույն ընկերոջ հարսանիքը» («My Best Friend's Wedding») ռոմանտիկ կատակերգությունը կրկին հանդիսատեսին ցույց է տալիս Ջուլիային այնպիսին, ինչպիսին նրանք սիրեցին Ջուլիային՝ զավեշտական կատակերգուհու վարակիչ ծիծաղով և լայն ժպիտով։ Ֆիլմը ֆավորիտ է դառնում նաև քննադատների մոտ, ԱՄՆ-ի առաջատար կինոքննադատ Ռոջեր Էբերտը Ռոբերտսի դերակատարումը անվանում է «հիասքանչ»։
«Լավագույն ընկերոջ հարսանիքը»-ի ռեստորանային քննադատ Ջուլիաննա Պոտերի դերին հետևում են ևս մի քանի դրամարկղային հաջող կինոնկարներ (թեկուզ քննադատների կողմից տարբեր կարգի բարեհաճությամբ ընդունվելուն)։ Առավել եկամտաբեր դարձան «Նոթինգ Հիլ» («Notting Hill») (1999 թվական, Ռոբերտսի համար անվանակարգում «Ոսկե Գլոբուս»-ում, 363 միլիոն դոլար դրամարկղային հավաք ամբողջ աշխարհում)՝ Հյու Գրանտի հետ, «Փախչող հարսնացուն» (1999 թվական, 310 միլիոն դոլար դրամարկղային հավաք ամբողջ աշխարհում)՝ Ռիչարդ Գիրի հետ, «Օուշենի տասնմեկ ընկերները» (2001 թվական, 450 միլիոն դոլար հավաք աշխարհում)՝ Ջորջ Քլունիի, Բրեդ Փիթի հետ։
Սակայն իրապես բացառիկ հաջողություն դարձավ Ջուլիա Ռոբերտսի կենսագրական դերը Սթիվեն Սփիլբերգի «Էրին Բրոկովիչ» («Erin Brockovich», 2000 թվական) ֆիլմը։ Ֆիլմ, որը ոչ միայն մեծ հաջողություն ունեցավ հանդիսատեսի մոտ (դրամարկղային հավաքը ամբողջ աշխարհում 256 միլիոն դոլար), այլ նաև հեղինակներին բերում են հինգ անվանակարգում «Օսկար» մրցանակին, որոնցից մեկին արժանանում է Ջուլիան։ Ոսկե արձանիկի նրան հանձնումը վերջնականապես հաստատում է Հոլլիվուդի գլխավոր կինոաստղի և ամենայն «Ամերիկայի սիրեցյալը» նրա կարգավիճակը։ Բացի «Օսկար»-ից, դերասանուհին արժանանում է BAFTA-ի մրցանակին և երրորդ «Ոսկե Գլուբուս»-ին։ Ջուլիայի հոնորարները աճում էին ֆիլմից ֆիլմ և «Մոնա Լիզայի ժպիտը» («Mona Lisa Smile») ֆիլմի համար դերասանուհին ստանում է կինոմոտոգրաֆիայի պատմության մեջ դերասանուհու համար աննախադեպ չափի հոնորար՝ 25 միլիոն դոլար գումար։ Սակայն դա չի խանգարում դերասանուհուն մասնակցություն ունենալ փոքրիկ նախագծերում՝ վերը նշված գումարից շատ ավելի քիչ բյուջեով (նրա մասնակցությամբ «Մերձեցում» («Closer») ֆիլմը, որը նկարահանվել է 27 միլիոն դոլարով, վարձույթում բերել է ավելի քան 115 միլիոն դոլար)։
2007 թվականին նկարահանվում է «Չառլի Ուիլսոնի պատերազմը» («Charlie Wilson's War») դրամայում՝ մասնակցությամբ «Օսկար»-ի դափնեկիրներ Թոմ Հենքսի և Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի, որի համար ստանում է անվանակարգում «Ոսկե Գլոբուս»ում։
Ջուլիա Ռոբերտսը գնում է Էլիզաբեթ Գիլբերտի «Կեր, աղոթիր, սիրիր» («Eat, Pray, Love») բեսթսելլերի նկարհանման բացառիկ իրավունքները, որում կատարում է գլխավոր դերը[20]։
2013 թվականին Ռոբերտսը խաղում է Մերիլ Սթրիփի հերոսուհու դուստրերից մեկի դերը «Օգոստոս։ Օսեյջի կոմսություն» («August: Osage County») տրագիկոմեդիայում։ Քննադատները բավականին բարձր են գնահատում նրա դերասանական խաղը, համարելով լավագույններից մեկը «Էրին Բրոկովիչ»-ից հետո։ Դերասանուհին կրկին անվանակարգվում է «Օսկար»-ի, «Ոսկե Գլոբուս»-ի և BAFTA-ի։
Անձնական կյանք
խմբագրել1990-ական թվականներին Ջուլիա Ռոբերտսը հայտնի էր ոչ միայն շնորհին իր հաջողակ ֆիլմերի, այլ նաև բուռն անձնական կյանքով։ Հայտնի մարդկանց ցուցակում, ում հետ դերասանուհին սիրային կապեր է ունեցել, կարելի թվել Կիֆեր Սազերլենդին, Մեթյու Պերրին, Լիամ Նիսոնին, Դանիել Դեյ-Լուիսին, Բենջամին Բրետտին[21][22]
Առաջին ամուսնությունը դերասան և քանթրի երգիչ Լայել Լովետտի հետ, որը կնքվել էր 1993 թվականին[23], տևում է ընդամենը երկու տարուց քիչ[24]։
2002 թվականի հուլիսի 4-ին Ջուլիան ամուսնանում է կինոօպերատոր Դենիել Մոդերի հետ։ 2004 թվականի նոյեմբերի 28-ին զույգի մոտ զույգ է ծնվում՝ աղջիկ Խեզել Պատրիշա և տղա Ֆինեաս Ուոլտեր։ Ծննդաբերությունը տեղի է ունենում սահմանված ժամանակից չորս շաբաթ առաջ, սակայն ոչ մի բարդացում չի նկատվում։ 2007 թվականի հունիսի 18-ին Ջուլիան ունենում ևս մեկ տղա՝ 3800 գրամ քաշով։ Տղային անվանում են Հենրի Դանիել Մոդեր։
Ջուլիան ընտանիքով ապրում է Նյու Յորքի սեփական պենտհաուսում (Մանհեթեն փողոցի վրա) և Տախոյի ռանչոյում։ Նա նաև ունի առանձնատուն Մալիբույում, Կալիֆորնիա։ Ռոբերտսին է պատկանում «Om Red Films» կինոընկերությունը և, բացի այդ, ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ։ 2005 թվականին դերասանուհու կարողությունը «Forbes» ամսագրի կողմից գնահատվում է 250 միլիոն դոլար։
Դերասանուհին և փոփ երգչուհի Էմմա Ռոբերտսը ազգականուհիներ են։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Հայտնի է որպես ոտաբոբիկ քայլելու սիրահար։ Անդպիսի տեսքով հայտնվել է բազմաթիվ ֆիլմերում և նույնիսկ ոտաբոբիկ ամուսնացել է Լայլ Լովետտի հետ[25]։ Լինելով Հնդկաստանում «Կեր, աղոթիր, սիրիր» ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ նա հաճախ քայլում էր առանց կոշիկի, այդ թվում Թաջ Մահալի այցելության ժամանակ[26]։
- «Օուշենի տասնմեկ ընկերները» միակ սիքվելն է նրա ֆիլմագրության մեջ։
- «Օուշենի տասներկու ընկերները» ֆիլմում նրա հերոսուհի Տեսսին գրիմավորում են Ջուլիա Ռոբերիսի նմանությամբ։
- Ռոբերտսի կողմից «Էրին Բրոկովիչ» ֆիլմում գլխավոր հերոսուհու դերակատարումը Ամերիկյան կինոյի ինստիտուտի կողմից դասակարգվում է 31 համարի տակ՝ հարյուրամյակի լավագույն կինոհերոսների և կինոչարագործների ցուցակում։
- 2004 թվականին Բուլղարիայում հայտնաբերված 9000 տարվա վաղեմություն ունեցող կնոջ հնածոն հնէաբանների կողմից անվանվում է «Ջուլիա Ռոբերտս»՝ կատարյալ պահպանված ատամնաշարի պատճառով։
- Ջուլիան ձախլիկ է, սակայն «Էրին Բրոկովիչ» ֆիլմի համար նա սովորել է գրել աջ ձեռքով (քանի որ հերոսուհի Էրին Բրոկովիչի նախատիպը կյանքում աջլիկ էր)։
- Ռոբերտսը պատմություն մեջ առաջին կինոդերասանուհին է, որ դերակատարման համար ստացել է 20 միլիոն դոլար («Էրին Բրոկովիչ» ֆիլմի համար) և 25 միլիոն դոլար («Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմի համար)։
- Ջուլիան նկարահանվել է մոնղոլական քոչվորների մասին պատմող «Աստղերը կենդանիների աշխարհում։ Ջուլիա Ռոբերտսը և մոնղոլական ձիերը» վավերագրական ֆիլմում։
- 2010 թվականի ապրիլի 29-ին տասներկուերորդ անգամ գլխավորել է «մոլորակի ամենագեղեցիկ մարդկանց» ցուցակը՝ ըստ «People» ամսագրի վարկածի[27]։
- Ըստ դավանանքի հինդուիզմի հետևորդ է[28]։ 2010 թվականի հարցազրույցներից մեկում Ջուլիա Ռոբերտսը խոստովանում է, որ ամուսնու և երեխաների հետ կանոնավոր հաճախում է հինդուիստական տաճար՝ նպատակ ունենալով «երգել, աղոթել և տոնել»[28]։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերակատարումներ
խմբագրելՊրոդյուսեր
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1998 | Խորթ մայրը | Stepmom |
2004 | Սամանտա։ Ամերիկացի աղջկա արձակուրդները | Samantha: An American Girl Holiday |
2005 | Ֆելիսիտի։ Երիտասարդ ամերիկուհու պատմություն | Felicity: An American Girl Adventure |
2008 | Կիտ Կիտերեջ։ Ամերիկուհու հանելուկ | Kit Kittredge: An American Girl |
2011 | Էքստրաօրդինար մայրիկներ | Extraordinary Moms |
2011 | Հիսուս Հենրի Քրիստոս | Jesus Henry Christ |
2017 | Կար ուրբաթ օրերին | The Friday Night Knitting Club |
Պարգևներ և անվանակարգումներ
խմբագրելՊարգև | Թվական | Անվանակարգ | Ֆիլմ/Հեռուստասերիալ | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1990 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում | Պղնձե մագնոլիաներ | Առաջադրված |
1991 | Լավագույն կանացի դերակատարում | Սիրունիկը | Առաջադրված | |
2001 | Լավագույն կանացի դերակատարում | Էրին Բրոկովիչ | Հաղթանակ | |
2014 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում | Օգոստոս։ Օսեյջի կոմսություն | Առաջադրված | |
BAFTA | 1991 | Լավագույն կանացի դերակատարում | Սիրունիկը | Առաջադրված |
2001 | Լավագույն կանացի դերակատարում | Էրին Բրոկովիչ | Հաղթանակ | |
2014 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում | Օգոստոս։ Օսեյջի կոմսություն | Առաջադրված | |
Ոսկե Գլոբուս | 1990 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում | Պղնձե մագնոլիաներ | Հաղթանակ |
1991 | Լավագույն կանացի դերակատարում մյուզիքլում կամ կատակերգությունում | Սիրունիկը | Հաղթանակ | |
1998 | Լավագույն կանացի դերակատարում մյուզիքլում կամ կատակերգությունում | Լավագույն ընկերոջ հարսանիքը | Առաջադրված | |
2000 | Լավագույն կանացի դերակատարում մյուզիքլում կամ կատակերգությունում | Նոթինգ Հիլ | Առաջադրված | |
2001 | Լավագույն կանացի դերակատարում դրամայում | Էրին Բրոկովիչ | Հաղթանակ | |
2008 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում | Չառլի Ուիլսոնի պատերազմները | Առաջադրված | |
2010 | Լավագույն կանացի դերակատարում մյուզիքլում կամ կատակերգությունում | Ավելորդ ոչինչ | Առաջադրված | |
2014 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում | Օգոստոս։ Օսեյջի կոմսություն | Առաջադրված | |
Էմմի | 1999 | Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում | Կարգ ու կանոն | Առաջադրված |
2014 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում ֆիլմում կամ մինի սերիալում | Սովորական սիրտ | Առաջադրված | |
ԱՄՆ-ի կինոդերասանների հիլդիայի մրցանակ | 2001 | Լավագույն կանացի դերակատարում | Էրին Բրոկովիչ | Հաղթանակ |
2014 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում | Օգոստոս։ Օսեյջի կոմսություն | Առաջադրված | |
2015 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում ֆիլմում կամ մինի սերիալում | Սովորական սիրտ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 2,0 2,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #119077744 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Taylor, Clarke (1983 թ․ նոյեմբերի 24). «ERIC ROBERTS: HIS 'STAR 80' SHINES». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Genealogy». Freepages.genealogy.rootsweb.ancestry.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Новый рейтинг Forbes: актрисы Голливуда, заработавшие больше всех». Forbes (ռուսերեն). forbes.ru. 20 июня 2012 г. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «People Index». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Julia Robert's Swedish ancestors». Genealogi.se. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «JULIA ROBERTS – CORETTA SCOTT KING WAS JULIA ROBERTS' FAIRY GODMOTHER». Contact Music. 2006 թ․ փետրվարի 10. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Сводная сестра Джулии Робертс умерла от передозировки наркотиков. // interfax.ru (11 февраля 2014 года)
- ↑ Julia Roberts' sister’s death: No foul play suspected, LAPD says. // latimes.com (February 10, 2014)
- ↑ «Julia Roberts». Info 2 India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «About Julia Roberts». www.movieactors.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Julia Roberts: I Was A Late Bloomer». accesshollywood.com. 2011 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Julia Roberts». filmmakers.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Julia Roberts Profile». IGN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Джулия Робертс: Есть, молиться, любить». Live Journal. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Lague, Louise (1991 թ․ հուլիսի 1). «Miss Roberts Regrets». People. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Dargis, Manohla. «Movies: About Jason Patric». The New York Times.
- ↑ Levitt, Shelley (1994 թ․ օգոստոսի 8). «State of Their Union». People. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Schneider, Karen (1995 թ․ ապրիլի 10). «One Last Sad Song». People. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Ocala Star-Banner — Google News Archive Search». News Google. 1993 թ․ հուլիսի 7. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Julia Roberts visits Taj Mahal». India Express. 2009 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Джулия Робертс возглавила список самых красивых людей планеты». Lenta.ru. 29 апреля 2010. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ 28,0 28,1 Blake, Heidi (2010 թ․ օգոստոսի 5). «Julia Roberts: I'm a Hindu». Daily Telegraph. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
Աղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Ռոբերթս» հոդվածին։ |