Մոնոգամիա (հունարեն՝ /məˈnɒɡəmi/ mə-nog-ə-mee), միամուսնություն, ընտանիքի և ամուսնության ձև, որի ժամանակ անձն իր կյանքի ընթացքում կամ ժամանակի ցանկացած հատվածում ունի միայն մեկ զուգընկեր, հակադարձում է բազմակնությանը, բազմամուսնությանը, պոլիգամիային[1]։ Մոնոգամիա եզրույթն օգտագործվում է նաև որպես սոցիալական վարքագիծ որոշ կենդանիների դեպքում։

Ակնարկ

խմբագրել

Շատ կարևոր է հստակ պատկերացում ունենալ մոնոգամիայի անվանացանկի մասին, քանի որ գիտնականները տվյալ տերմինն օգտագործում են տարբեր հարաբերություններ նկարագրելիս։ Կենսաբանները, մարդաբանները և վարքագծային բնապահպանները հաճախ են օգտագործում այդ տերմինը որպես սեռական, ինչու չէ նաև գենետիկական հարաբերությունների տեսակ[2]։ Ներկայիս հետազոտողները, օգտագործելով էվոլյուցիայի տեսությունը՝ դիտարկում են միակնությունը ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների վարքագծում։ Նրանք առաջ են քաշում մոնոգամիայի չորս հիմնական ասպեկտներ.

  • Ամուսնական (կամ ընտանեկան) մոնոգամիան վերաբերվում է ամուսնական միությանը, որը բաղկացած է միայն երկու անձից։
  • Սոցիալական մոնոգամիան դիտարկում է միմյանց հետ ապրող երկու զուգընկերոջ, որոնք սեռական հարաբերություն են ունենում միմյանց հետ և համագործակցում են հիմնական ռեսուրսների՝ բնակարանի, սննդի և գումարի ձեռքբերման հարցում։
  • Սեքսուալ մոնոգամիան վերաբերվում է երկու զուգընկերոջ, որոնք միմյանց հետ գտնվում են բացառիկ սեռական հարաբերության մեջ և չունեն ոչ մի այլ սեռական զուգընկեր[3]։
  • Գենետիկ մոնոգամիան վերաբերվում է սեքսուալ մոնոգամիային՝ հայրության գենետիկ ապացույցով[3]։

Երբ մշակութային կամ սոցիալական մարդաբանները և հասարակական գիտության այլ ներկայացուցիչներն օգտագործում են «մոնոգամիա» եզրույթը, նրանք նկատի են ունենում սոցիալական կամ ամուսնական մոնոգամիան[2][3]։ Ամուսնական մոնեգամիան կարելի է բաժանել երկու խմբի․

  • Ամուսնություն կյանքի ընթացքում միայն մեկ անգամ,
  • Ամուսնութուն միաժամանակ միայն մեկ մարդու հետ, ի տարբերություն բազմամուսնությանը։

Մոնոգամիայի իրավական ասպեկտները մարդկանց ուսուցանում է իրավագիտությունը։ Մոնոգամիայի փիլիսոփայական ասպետկներն ուսումնասիրում է փիլիսոփայական մարդաբանությունը և կրոնների փիլիսոփայությունը, ինչպես նաև աստվածաբանական առարկաները։

Մոնոգամիան մարդկանց մոտ

խմբագրել

Սոցիալական մոնոգամիա

խմբագրել
 
Կաշուբների տարեց զույգի բրոնզե արձան Գդինյայում, Լեհաստան

Համաձայն մարդկային հարաբերությունների տարածքային քարտեզագրմանը, ամբողջ աշխարհում հետազոտված 1231 մարդկային մշակութային համայնքներից 186-ում եղել է մոնոգամիա, 453-ը ունեցել են բազմակնություն կյանքի որոշակի շրջանում, 588-ը ունեցել են բավական հաճախ բազմակնություն, և 4-ը ունեցել է բազմամուսնություն։

Կենդանիների մոնոգամիա

խմբագրել
 
Կարապները զույգ են կազմում կյանքի ողջ ընթացքի համար և զուգընկեր փոխել հնարավոր է միայն մեկի մահվան դեպքում

Կենդանիների մոնոգամիան հարաբերություն է տարբեր սեռերի միջև, որը բնութագրվում է արուի կողմից առավել երկար կամ պակաս շարունակական ժամանակահատվածում հարաբերություն միայն մեկ էգի հետ և սովորաբար միասին հոգ են տանում իրենց ժառանգների մասին։ Մոնոգամիան առավել տարածված է թռչունների մոտ, հատկապես՝ կարապների, արագիլների, արծիվների, անգղների մոտ, որոնց միությունը տևում է մի քանի տարի, որոշ դեպքերում ձգվում է ողջ կյանքի ընթացքում, մյուսների մոտ՝ միայն մեկ սեզոնի համար։

Կաթնասունների մոտ մոնոգամ են աղվեսները, գայլերը, փորսուղները, սպիտակ կզաքիսները, կուղբերը։ Մոնոգամիան նկատվել է նաև միջատների որոշ տեսակների մոտ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Cf. "Monogamy" in Britannica World Language Dictionary, R.C. Preble (ed.), Oxford-London 1962, p. 1275:1. The practice or principle of marrying only once. opp. to digamy now rare 2. The condition, rule or custom of being married to only one person at a time (opp. to polygamy or bigamy) 1708. 3. Zool. The habit of living in pairs, or having only one mate; The same text repeats The Shorter Oxford English Dictionary, W. Little, H.W. Fowler, J. Coulson (ed.), C.T. Onions (rev. & ed.,) Oxford 1969, 3rd edition, vol.1, p.1275; OED Online. March 2010. Oxford University Press. 23 Jun. 2010 Cf. Monogamy in Merriam-Webster Dictionary
  2. 2,0 2,1 Low B.S. (2003) Ecological and social complexities in human monogamy. Monogamy: Mating Strategies and Partnerships in Birds, Humans and Other Mammals:161–176.
  3. 3,0 3,1 3,2 Reichard, Ulrich H. (2003). «Monogamy: past and present». In Reichard, Ulrich H.; Boesch, Christophe (eds.). Monogamy: Mating Strategies and Partnerships in Birds, Humans and Other Mammals. Cambridge University Press. էջեր 3–25. ISBN 978-0-521-52577-0.

Արտաքին հղումներ

խմբագրել

Misattributed paternity rates and non-paternity rates Արխիվացված 2016-05-30 Wayback Machine (անգլ.)