Մոնտոբան (ֆր.՝ Montauban, օքս.՝ Montalban), քաղաք և համայնք Հարավային Ֆրանսիայում՝ Օքսիտանիա երկրամասի Տառն-է-Գառոն դեպարտամենտում, որի վարչական կենտրոնն է։ Ընկած է Տառն և Տեկ գետերի միախառնման վայրի մերձակայքում՝ Թուլուզ քաղաքից 50 կիլոմետր դեպի հյուսիս։

Բնակավայր
Մոնտոբան
ֆր.՝ Montauban[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԹարն-է-Գարոն, canton of Montauban-4?, canton of Montauban-5?, canton of Montauban-6? և arrondissement of Montauban?
Մակերես135,17 կմ²
ԲԾՄ87 մետր, 72 մետր, 207 մետր
Բնակչություն62 487 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ82000[3]
Պաշտոնական կայքmontauban.com(ֆր.)
Մոնտոբան (Ֆրանսիա)##
Մոնտոբան (Ֆրանսիա)

Պատմություն

խմբագրել

Մոնտոբանը հիմնադրվել է 1144 թվականին Թուլուզի կոմս Ալֆոնս Ջորդանի կողմից և իր անունը ստացել է մոտակա «սպիտակ սարից» (լատին․՝ Mons Albanus):

Լավ ամրացված Մոնտոբանի նշանակությունը մեծացել է 16-րդ դարի կրոնական պատերազմների ժամանակ, երբ այն դարձել է հուգենոտների գլխավոր հենակետն ու պատվարը Ֆրանսիայի հարավ-արևելքում։ Համաձայն 1570 թվականի սենժերմենյան հաշտության պայմանագրի, որը կնքել է ծովակալ Կոլինյին Կարլ IX թագավորի հետ, հուգենոտների ձեռքն է անցել չորս ամրոց՝ Լա Ռոշելը, Կոնյակը, Լա Շարիտե-սյուր-Լուարը, (La Charité-sur-Loire) և Մոնտոբանը։

1621 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին Մոնտոբանը առանց մեծ հաջողության պաշարել է Լյուդովիկոս XIII թագավորի բանակը, ով այդ քայլին դիմել էր՝ «անցնելով» իր հոր՝ նանտյան էդիկտի վրայով։ Այնուամենայնիվ, 1629 թվականին Մոնտոբանը գրավվել է ամենակարող Ռիշելյեի կողմից, ով ավելի շատ պրագմատիկ էր, քան կաթոլիկության մոլեռանդ առաջատար։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Քաղաքի տեսարժան վայրերից են Տառնի միջնադարյան կամուրջը (14-րդ դարի սկիզբ), Էնգրի «Լյուդովիկոս XIII-ի ուխտը» հայտնի նկարն իր պատերի ներսում պահող տաճարը և 17-րդ դարի եպիսկոպոսական պալատը, որը վերածվել է Էնգրի ՝ Մոնտոբանի ամենահայտնի զավակի ստեղծագործությունների թանգարանի։ Այդտեղ ցուցադրված են նաև որոշ ժամանակ Մոնտոբանում ապրած Էմիլ Անտուան Բուրդելի մի շարք աշխատանքներ[4]։

Անվանի անձինք

խմբագրել
  • Ծնվել է Ժան Օգյուստ Դոմինիկ էնգրը (1780-1867) - ֆրանսիացի նկարիչ և գրաֆիկ։
  • 1621 թվականին հուգենոտների առաջնորդներից մեկը ՝ Դանիել Շամիեն, սպանվել է Մոնտոբանի պաշարման ժամանակ։
  • 1940 թվականին Մոնտոբանում մահացել է Իսպանիայի նախկին նախագահ Մանուել Ասանյան։
  • 1959 թվականին Մոնտոբանում մահացել է իշխան Վյաչեսլավ Վյաչեսլավովիչ Տենիշևը ՝ հոկտեմբերի 17-ի միության առաջնորդներից մեկը։

Ժողովրդագրություն

խմբագրել

Մոնտոբանը հանդիսանում է կենտրոնը քաղաքային մի տարածքի (urban area), որի բնակիչների թվաքանակը 2017 թվականի տվյալներով եղել է 79.300[5]:

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Մոնտոբան (1981–2010 averages, extremes 1885–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 18.5
(65.3)
23.6
(74.5)
28.0
(82.4)
30.3
(86.5)
35.5
(95.9)
38.9
(102)
40.0
(104)
41.8
(107.2)
36.2
(97.2)
32.0
(89.6)
24.8
(76.6)
19.4
(66.9)
41.8
(107.2)
Միջին բարձր °C (°F) 9.2
(48.6)
11.4
(52.5)
15.1
(59.2)
17.7
(63.9)
21.8
(71.2)
25.5
(77.9)
28.3
(82.9)
28.1
(82.6)
24.8
(76.6)
19.8
(67.6)
13.1
(55.6)
9.5
(49.1)
18.7
(65.7)
Միջին օրական °C (°F) 5.6
(42.1)
6.8
(44.2)
9.8
(49.6)
12.3
(54.1)
16.2
(61.2)
19.8
(67.6)
22.2
(72)
22.0
(71.6)
18.7
(65.7)
14.7
(58.5)
9.2
(48.6)
6.0
(42.8)
13.6
(56.5)
Միջին ցածր °C (°F) 1.9
(35.4)
2.2
(36)
4.5
(40.1)
6.9
(44.4)
10.7
(51.3)
14.1
(57.4)
16.2
(61.2)
15.9
(60.6)
12.6
(54.7)
9.6
(49.3)
5.3
(41.5)
2.6
(36.7)
8.6
(47.5)
Ռեկորդային ցածր °C (°F) −20.0
(−4)
−18.0
(−0.4)
−9.3
(15.3)
−3.0
(26.6)
−1.0
(30.2)
2.0
(35.6)
6.0
(42.8)
3.0
(37.4)
1.0
(33.8)
−3.2
(26.2)
−9.4
(15.1)
−11.0
(12.2)
−20.0
(−4)
Տեղումներ մմ (դյույմ) 56.5
(2.224)
54.9
(2.161)
50.0
(1.969)
75.1
(2.957)
72.7
(2.862)
64.8
(2.551)
45.1
(1.776)
50.5
(1.988)
60.7
(2.39)
61.2
(2.409)
58.7
(2.311)
61.7
(2.429)
711.9
(28.028)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 10.2 8.4 8.7 10.2 9.8 7.3 5.7 6.8 6.7 8.7 9.6 10.0 102.0
Միջին ամսական արևային ժամ 87.4 117.5 177.2 187.0 217.5 239.4 263.6 251.4 209.2 149.8 88.7 77.5 2066,1
աղբյուր: Météo France[6][7][8]

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Viguier-Dutheil F. Le Musée Ingres Bourdelle: histoire et collections. Paris: Éditions Faton, 2019.
  5. Comparateur de territoire Unité urbaine 2020 de Montauban (82501), INSEE
  6. «Données climatiques de la station de Montauban» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  7. «Climat Midi-Pyrénées» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  8. «Montauban (82)» (PDF). Fiche Climatologique: Statistiques 1981–2010 et records (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.

Գրականություն

խմբագրել
  • Монтобан // Многоножки — Мятлик. — М. : Советская энциклопедия, 1954. — С. 261. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 28).

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտոբան» հոդվածին։