Արման-Ժան դյու Պլեսսի, դուքս դը Ռիշելյո, կարդինալ Ռիշելյո, «Կարմիր կարդինալ» (ֆր.՝ Armand-Jean du Plessis, duc de Richelieu, սեպտեմբերի 9, 1585(1585-09-09)[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - դեկտեմբերի 4, 1642(1642-12-04)[5][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի նշանավոր պետական գործիչ, գրող։ 1608-ին ձեռնադրվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս։ Պետական քարտուղար է դարձել 1616 թվականից, կառավարության ղեկավար («թագավորի առաջին մինիստր») 1624 թվականից մինչև իր մահը։

Ռիշելյո
 
Կրթություն՝ Փարիզի համալսարան և College of Sorbonne?
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, արվեստի կոլեկցիոներ, գրող, կաթոլիկ եպիսկոպոս և կաթոլիկ քահանա
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Ծննդյան օր սեպտեմբերի 9, 1585(1585-09-09)[2][3][4][…]
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Վախճանի օր դեկտեմբերի 4, 1642(1642-12-04)[5][2][3][…] (57 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Թաղված Chapelle Sainte-Ursule de la Sorbonne
Դինաստիա House of Richelieu?
Քաղաքացիություն  Ֆրանսիայի թագավորություն
Հայր Ֆրանսուա դյու Պլեսի դը Ռիշելյե
Մայր Susanne de La Porte?[6]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սուրբ Հոգու շքանշանի հրամանատար և Սուրբ Միխայիլի շքանշանի ասպետ
«Կարդինալ դը Ռիշելյոն Լա Ռոշելի պաշարման ժամանակ» (1881) Հենրի Մոտե

Ֆրանսիան 17-րդ դարի սկզբին

խմբագրել

Արևմտյան Եվրոպայի պատմության ամբողջ հիմքը XVII դարում կազմում էր կապիտալիզմի զարգացումը, դրանից բխող բարեփոխումները, բացարձակ միապետության զարգացումը։ Հատուկ այդ ժամանակվան բնորոշ ձևավորվեց նոր հիերարխիա։ Հենց այդ ժամանակ էր, որ Ֆրանսիան զբաղեցրեց իր գերիշխող դերը Եվրոպայում։ Նույն ժամանակ Ֆրանսիան դասական ֆեոդալիզմից անցում կատարեց դասական միապետության, այսպես կոչված բացարձակ միապետության։ Ֆրանսիայի կառավարող վերնախավի վրա ընկավ մի երկար պատրաստություն, որը երկիրը պետք է հասցներ համաշխարհային պատմության մեջ ամենադասական հեղափոխությանը։ XVIII դարում Ֆրանսիայի Եվրոպայի ծաղկման կենտրոն դառնալը կապված էր հենց XVII դարի հետ։ Հենց այս ժամանակ էլ Ֆրանսիայի տնտեսությունը, սոցիալական վիճակը, քաղաքականությունը, մշակույթը հասան իրենց ծաղկմանը

Անրի IV-ի կառավառման 16 տարիները (1594-1610) դարձան ֆրանսիական բացարձակ միապետության ամրապնդման տարիներ։ Նա իր կարճատև կյանքի ընթացքում անցել էր ամեն ինչ։ Թեև նա բարի թագավոր չէր, ինչպես նրան հետագայում անվանում էին, սակայն գիտեր, ինչպես ամրապնդել թագավորական իշխանությունը[7]։

Ռիշելյոյի կառավարման ժամանակաշրջան

խմբագրել

Ֆրանսիական բացարձակ միապետության ամրապնդման գործընթացը վերջնական հաջողության հասավ կարդինալ Ռիշելյոյի կառավարման տարիներին (1624-1642), ով Լյուդովիկոս XIII-ի առաջին նախարարն էր։ Հենց նրա օրոք ավարտվեց նոր կառավարման ռեժիմի կառուցումը, որը թույլ տվեց ևս 150 տարի պահպանել ֆրանսիական թագավորական իշխանությունը։ Ռիշելյոն 23 տարեկանում դարձել էր եպիսկոպոս Պուատիեում գտնվող Լյուսոն քաղաքում։ Նա մասնակցել է 1614 թվականի Գլխավոր շտատներում՝ որպես հոգևորականության ներկայացուցիչ։ Արդեն 1624 թվականին Ռիշելյոն մտնում է թագավորական խորհուրդ և 1630 թվականին դառնում է թագավորի առաջին նախարարը։

«Պետական մաքիմում կամ Քաղաքական կտակ» գրքում Ռիշելյոն ներկայացրեց իր քաղաքականության հիմնական ուղղությունները։ Այս գիրքը հրապարակվեց միայն նրա մահվանից հետո։ Նա իր քաղաքականությունը վարում էր անձանական փորձի հիման վրա և այն անհրաժեշտության դեպքում փոփոխում էր՝ կապված ժամանակի արտաքին և ներքին ուժերի փոխհարաբերությունների հետ։

«Քաղաքական կտակի» մեջ Ռիշելյոն ասում էր. «Իմ առաջին նպատակը թագավորի հզորությունն է, իսկ երկրորդ նպատակը՝ թագավորության հզորությունը»։

Ռիշելյոյի նպատակներից մեկն էր հին ազնվականության առաջնակարգ դիրքերի ամրապնդումը նոր բարձրացող ազնվականության նկատմամբ։ Ըստ Ռիշելյոյի՝ թագավորական ազնվականությունը արտահայտում էր ամբողջ ազնվականության շահերը՝ հանդիսանալով նոր բարձրացող ազնվականության դաստիարակը։

Ֆրանսիայում Ռեֆորմացիայի ավարտից հետո նրա գլխավոր նպատակը դարձավ պայքարել երկրի հարավում ձևավորված Հուգենոտների դեմ, ովքեր ստեղծել էին «պետություն պետության մեջ»։

Հուգենոտների դեմ պատերազմ

խմբագրել

Հուգեոտների դեմ պատերազմը տևեց ութ տարի (1620-1628)՝ ավարտվելով նրանց գլխավոր հենակետ Լա-Ռոշել ամրոցի գրավումով։ Հաջորդ տարի՝ 1629 թվականին, ավարտվեցին նրանց իշխանության վերջին շրջանների նվաճումները Լանեդոկի լեռնային մասերում։ Նրանց ամրությունների մի մասը ավերվեց, իսկ մի մասն էլ վերցվեց նրանց ձեռքից։ Ի վերջո կողմերը կնքեցին Ալեի (Լանգեդոկի) համաձայնագիր, ըստ որի իշխանությունը հրապարակեց ներման էդիկտ, որը պաշտպանում էր Նանտի էդիկտի մի շարք դրույթներ, ինչը կրոնական ազատության երաշխիք էր տալիս։

Ֆրանսիայում պատերազմը Հաբսբուրգների դեմ հանգեցրեց բյուջեի դեֆիցիտի, իսկ ծախսերը գնալով աճում էին։ Դրա հետ միասին կառավարությունը պայքար սկսեց անհնազանդ ազնվականների դեմ, որոնց ամրոցները փակվեցին, կախաղանի սպառնալիքի տակ վերջ տրվեցին ազնվականների միջև տեղի ունեցող դուելներին։ Իշխանության կենտրոնական ապարատում ավելի ու ավելի էր մեծանում պետական քարտուղարների դերը, որին հակառակ իրենց դիրքերը կորցնում էին արյան արքայազները, ովքեր նախկինի պես մտնում էին «Թագավորական մեծ խորհրդի» մեջ։ «Թագավորական մեծ խորհուրդն» էր քննարկում և որոշում երկրում հիմնական հարցերը։

16-րդ դարում Եվրոպայի նկատմամբ գերիշխանություն հաստատելու նկրտումներ էր դրսևորում Հաբսբուրգների կաթոլիկական կայսրությունը։ Երկարատև տատանումներից հետո Ռիշելյոն 1630 թվականին որոշում ընդունեց աջակցել Շվեդիային Հաբսբուրգների դեմ պայքարում։ Դրանով, փաստորեն Ֆրանսիան ծածուկ մտնում էր Երեսնամյա պատերազմի մեջ։ Դրա հետ մեկտեղ Ռիշելյոյն ձգտում էր թույլ չտալ շվեդների և գերմանական ապստամբների վերջնական հաղթանակը։ Սակայն 1635 թվականին շվեդների խոշոր անհաջողությունները ստիպեցին Ֆրանսիային մտնել պատերազմի մեջ։ Ֆրանսիան պատերազմի մեջ մտավ իսպանական և ավստրիական Հաբսբուրգների դեմ՝ միաժամանակ հավակնելով նրանց տիրույթների վրա Նիդեռլանդներում, Գերմանիայում, Իտալիայում և Իսպանիայում։ 1636 թվականին գերմանացիները մտան Բուրգունդիա, իսկ իսպանացիները Պիկարդիա և Գիեն։ Իսպանացիների հարձակումները Ֆլանդրիայից սպառնում էին արդեն Փարիզին և միայն կառավարության կողմից արագորեն կազմված օգնական ուժերը կարողացան Փարիզի մոտակայքում՝ Կորբի բնակավայրում ջախջախել իսպանացիներին և քշել դեպի հյուսիս։

Հետագայում պատերազմը ընթանում էր մեծ մարդկային և ֆինանսական կորուստների գնով։ Այդ պատճառով էլ սկսվեցին բարձրացվել հարկերը, որը մղեց ժողովրդական զանգվածներին հուզումների, իսկ դա էլ իր հերթին տարավ նրան, որ զինվորական խմբերը ռազմաճակատից տարվեցին այդ հուզումները ճնշելու համար։

1624-1639 թթ. Կերսիի, Սանտոնաժի, Պերիգորեի ապստամբությունները թեև հզոր հարված հասցրին բացարձակ միապետությանը, սակայն նրանք իրենց նպատակը չէին համարում տապալել թագավորական իշխանությունն ու ֆեոդալական տիրապետությունը։ Իրականում այդ ապստամբությունները չէին կարող դուրս գալ իրենց նահանգային սահմաններից և գտնել օգնություն ամբողջ երկրով մեկ։ Այդ ապստամբությունները տեղի էին ունենում հետևյալ պատճառներով՝ որևէ հարկի տարածում ինչ-որ պրովինցիայում, ինչ-որ իրավունքի կրճատում և այլն։

Ռիշելյոյի մշակութային քաղաքականություն

խմբագրել

Ռիշելյոն մեծ ուշադրություն էր դարձնում գիտությանն ու կրթությանը՝ գտնելով, որ դրանք անհրաժեշտ է պահել պետության հսկողության տակ։ Սակայն պետք էր անել այնպես, որ դրանք չգնա ոչ անհրաժեշտ ուղղությամբ։ Նա ասում էր. «Ինչքան հրեշավոր կլիներ մարմինը, եթե ունենար աչքեր մարմնի բոլոր մասերում, այդպիսի հրեշավոր էլ կլիներ պետությունը, եթե նրա բոլոր հպատակները լինեին կրթված»[փա՞ստ]: Նա գտնում էր, որ պետությանը անհրաժեշտ զինվորը ավելի լավ է դաստիարակվի կոպտորեն, քան թե գիտության նրբություններով։

Ռիշելյոն ստեղծեց ֆրանսիական ակադեմիան, որտեղ մտան նրան պետքական բանաստեղծներ՝ Շապլենի գլխավորությամբ։ Ռիշելյոյի ժամանակ 1631 թվականին սկսեց լույս տեսնել Ֆրանսիայում առաջին թերթը՝ «Gazette de Franse», որը հանդիսանում էր նրա ներքին ու արտաքին քաղաքականության պրոպագանդիստը։ Ռիշելյոն ինքը ևս այդ թերթի համար գրում էր հոդվածներ։

1642 թվականին մահացավ Ռիշելյոն, որից հետո 1643 թվականին մահացավ նրա անկամք թագավոր Լյուսովիկոս XIII-ը՝ թողնելով Ֆրանսիան հնգամյա Լյուսովիկոս XIV-ին և նրա մորը՝ Աննա Ավստրիացուն։ Ֆրանսիան այդ ժամանակ համարվում էր Եվրոպայի տարածությամբ (500 հազ. կմ²), բնակչությամբ (15 միլիոն մարդ, ոչ ճիշտ դեմոգրաֆիական տվյալներով) ամենակենտրոնացված երկիրը։ Առաջին հայացքից Ֆրանսիական ազնվականական քաղաքական կարգը ներքուստ պարզ էր՝ հոգևորականություն, ազնվականականություն, թագավոր։ 17-րդ դարում բուրժուազիան շահագործող դաս էր համարվում, այդ պատճառով որոշ մերձեցումներ նրանց և ազնվականության միջև բացարձակ միապետության ֆոնի տակ հնարավոր էր։

Մինչև Երեսնամյա պատերազմի պայմանագրի կնքումը Ֆրանսիայում պայթեցին իրադարձությունները՝ կապված ֆրոնդայի հետ։ Մեծագույն ճգնաժամ, որը ցնցեց ամբողջ Ֆրանսիան։ Պատմաբանները ֆրոնդան (բառացի՝ «պարսատիկ») բաժանում են երկու էտապի. «հին» կամ «պառլամենտական» ֆրոնդա (1648-1649) և «նոր» կամ «իշխանների ֆրոնդա» (1650-1653)։

Ֆրոնդան սկսվեց նրանից, որ Փարիզի պառլամենտը մի կողմից, ֆինանսական ճնշումից նեղացած «թիկնոցի ազնվականությունը» մյուս կողմից, Անգլիայի օրինակով 1648 թվականի մայիսի 13-ին հանդես եկավ Մազարինիի ֆինանսական էդիկտի դեմ։ Փարիզի պառլամենտը, որը ներկայացնում էր նաև ամբողջ Ֆրանսիայի պառլամենտը, ուներ միայն դատական իրավունք և պետք է վավերացներ նոր օրենքները, հրաժարվեց վավերացնել նոր դատական պաշտոնները։ սակայն դրանից բացի պառլամենտը առաջ քաշեց լայն ռեֆորմների ծրագիր, որը հիշեցնում էր Անգլիայում Երկարատև պառլամենտի ծրագիրը։ Պահանջում էին ընդունել նոր օրենքներ միայն պառլամենտի համաձայնության դեպքում։ Պահանջում էին արգելել ինտենդանտի ինստիտուտը, որը համարում էին թագավորական տիրանիայի անկառավարելի ագենտներ, ինչը մտցվել էր միայն Ռիշելյոյի ժամանակ և օտար էր Ֆրանսիայի օրենքին և ոգուն։ Պահանջվում էր նաև վտարել իշխանությունից ժողովրդին ատելի ֆինանսների կոնտրոլյոր դը Էմերին։ Դա համարվեց թագավորական վեհության դեմ ոտնձգություն։

Սակայն արքունիքը ստիպված էր մանևրել։ Էմերին ուղարկվեց իր բնակավայր, խոստացան արգելել ինտենդանտներին։ Շուտով Ֆրոնդան ակտիվացավ և ձգտեց ծառայեցնել իր սեփական շահերին մասաների դժգոհությունը։ Բացարձակ միապետությունը Ֆրանսիայում շարունակում էր հանդես գալ թվացյալ միջնորդի դերում ազնվականության և բուրժուազիայի միջև։

Ֆրանսիայի բացարձակ միապետության բնորոշ երևույթներ

խմբագրել

Բացարձակ միապետության համար 17-րդ դարում բնորոշ էին.

  1. իշխանության ձգտումները բարձրացել արքունիքի եկամուտները՝ պետական հարկերի ծանրությունը տեղափոխելով առևտրի և արդյունաբերության վրա (դրա հետ միաժամանակ պետք էր ազդել արդյունաբերության աճի վրա, այստեղից էլ պետք էր հովանավորել արդյունաբերական և առևտրական կազմակերպություններին),
  2. փորձել ֆինանսիստների ձեռքից խլել նրանց օգուտները, որի հետևանքով անհրաժեշտություն էր առաջանում հենվել այդ ֆինանսիստների վրա, որպեսզի ժամանակ առ ժամանակ ամրապնդեր պետական համակարգը,
  3. դա պայքարն էր «թիկնոցի ազնվականության» դեմ, որը տեղ էր գտել պառլամենտում բյուրոկրատիայի դեմ միաժամանակյա պայքարի ընթացքում, ինչպես նաև ինդենտանտների հետ տեղերում[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Pas L. v. Genealogics — 2003.
  7. Люблинская А.Д., Французский абсолютизм в первой трети XVII в. Ленинград, 1965, էջ 3։
  8. История Франции. T.I.M., 1972, էջ 260
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիշելյո» հոդվածին։