Մորավներ (չեխ․՝ Moravané, խոսակց․՝ Moraváci, հնացած՝ Moravci), հարավսլավոնական ժողովուրդ, որ ապրում է Մորավիայում (Չեխիայի հարավ-արևելք)։ Գիրը լատինական այբուբենի հիմքի վրա է։ Անվանումը հավանաբար ծագել է Դանուբի վերին վտակ Մորավայի անունից։ Կենտրոնը Օլոմոուց քաղաքն է։ Չեխական պաշտոնական պատմագրությունը մորավներին համարում է էթնիկ չեխեր, սակայն մորավներն ունեն իրենց ազգային ինքնագիտակցությունը։

Մորավներ
Ընդհանուր քանակ

մոտ 550,000 (2011)

Բնակեցում
Չեխիա Չեխիա 521,801[1]
Սլովակիա Սլովակիա 3,286[2]
Լեզու(ներ)
չեխերեն (մորավական բարբառ), գերմաներեն, սլովակերեն, սիլեզերեն
Հավատք(ներ)
կաթոլիկ, բողոքական, ուղղափառ

Պատմություն

խմբագրել
 
Մորավիան ներկայիս Չեխիայի տարածքում
 
Մորավները 1991 թվականի մարդահամարի տվյալներով (համայնքները, որտեղ գերիշխում են մորավները, նշված է կարմիրով, չեխերը՝ կապույտով)
 
Մորավները 1991 թվականի մարդահամարի տվյալներով (ըստ մարզերի)

Մորավիայի տարածքում սլավոնական ներկայությունն առնչվում է 6-րդ դարին։ 623-658 թվականներին Մորավիան մտել է սլավոնական Սամո իշխանության կազմի մեջ (658 թվականից հետո պետությունը կազմալուծվել է)։ Մոտավորապես 9-րդ դարում մորավներն ընդունել են քրիստոնեություն։

9-րդ դարում տեղի իշխան Մոյմիր I-ը Մոյմիրովիչների արքայատոհմից հիմնադրել է Մեծ Մորավական տերությունը՝ Վելեգրադ մայրաքաղաքով։ Չեխական պետականությունը համարվում է Մեծ Մորավական տերության իրավահաջորդը այն բանից հետո, երբ հունգարները ոչնչացրել են այն։ Մեծ Մորավիայի կերպարը երբեք չի անհետացել ժողովրդի հիշողությունից․ նրանց մեծ մասը իրեն երբեք չեխ չի համարել։ 863 թվականին Մեծ Մորավիա են եկել Կյուրեղ և Մեթոդիոս եղբայրները, որոնք օգնել են մորավներին ստեղծելու իրենց անկախ եկեղեցին, սրբազան տեքստերը թարգմանել են սլավոնական լոզվով, քարոզչական գործունեություն են իրականացրել։ Հատկանշական է, որ մորավները, ավելի շատ, քան չեխերը, պաշտել ու պաշտում են Կյուրեղին ու Մեթոդիոսին։ Ինչպես վկայում է «Մեթոդիոսի վարքը», «իշխան Սվյատոպոլկը Մեթոդիոսին է վստահել բոլոր քաղաքների եկեղեցիները»։

Իրենց անձնվեր քարոզչությամբ եղբայրներն ամրապնդել են քրիստոնեությունը ժողովրդի մեջ։

  Մեծ Մորավիայի կենտրոնական մասում հայտնաբերվել են 20 եկեղեցիների ավերակներ, որոնք կառուցված են եղել քարե սալիկներով, իսկ ներսից զարդարված են եղել գունավոր ֆրեսկոներով։ Այս կառույցների մեծ մասն ի հայտ է եկել արդեն 9-րդ դարի առաջին կեսին՝ մինչ Կյուրեղի և Մեթոդիոսի քարոզչական առաքելությունը։ Մեթոդիոսին, որ հետագայում դարձել է Մորավիայի արքեպիսկոպոս, հաջողվել է Մեծ Մորավիայի սրբավայրերում հաստատել սլավոնական պատարագի կարգը։
- Ակադեմիկոս Յոզեֆ Պոուլիկ
 
 
Հանայի մորավների ազգային հագուստ

15-րդ դարում մորավների մեծ մասը բացասական վերաբերմունք է ունեցել Չեխիայում տարածում գտած պրահացի մագիստրոս Յան Հուսի կրոնա-քաղաքական ուսմունքին։ 1421-1448 թվականներին հակահուսյան դիմադրության գլուխ է կանգնել Օլոմոուց քաղաքը[3]։

1526 թվականին Բոհեմիայի, Մորավիայի ու Սլովակիայի (այն ժամանակ պատկանում էր Հունգարիայի թագավորությանը) տարածքները միավորվել են ավստրիկան Հաբսբուրգների իշխանության ներքո։ 1573 թվականին Օլոմոուցում հիմնադրվել է համալսարան[4]։

Չեխական լեզվաբանությունը, ի տարբերություն չեխական ազգագրությանը, հակադրում է կենտրոնամորավական բարբառները չեխական բարբառներին։ Կենտրոնամորավական բարբառներից մեկով մինչ օրս Օլոմոուցի շրջանի բնակիչներին անվանում են գանակի։ Գանակներից հարավ և արևմուտք ընկած տարածքներում ապրողներին անվանում են գորակի։ Սա մորավների առավել չեխականացված խումբն է։ Կա կարծիք, որ նրանք խոսում են չեխ-մորավական անցումային բարբառով։ Գանակներից արևմուտք ապրում են զագորակիները։ Նրանք նույնպես վերբերում են մորավական ազգությանը։

19-րդ դարի վերջին Պրահայում հիմնադրվել է Մորավական ակումբը։ Նրա հիմնադիրների մեջ գերիշխել են գանակի ծագումով պրահացիները։

Ժամանակակից իրավիճակ

խմբագրել
 
Մորավական տարազով աղջիկ

1918 թվականին Մորավիան ընդգրկվել է Չեխոսլովակիայի կազմում։ Միջպատերազմյան ժամանակներում Չեխոսլովակիայի առաջին հանրապետության շրջանում մորավների ազգային ինքնագիտակցությանը լրջորեն սպառնացել է պետության պաշտոնական գաղափարախոսությունը, որի համաձայն չեխերն ու սլովակները ներկայացնում են մեկ ընդհանուր չեխոսլովակյան ազգը, և ուրիշ առանձին ազգություն, նույնիսկ էթնիկ խումբ չի ճանաչվել։

  Չեխ և սլովակ ժողովուրդներին մեծ վնաս է հասցրել այսպես կոչված չեխոսլովականության դրույթը, որը կեղծ տեսություն է այն մասին, որ կա չեխոսլովակյան մեկ ազգ և մեկ լեզու՝ չեխոսլովակերեն[5]։
- Յան Կվասնիչկա
 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախկին ոչ պարզ իրավիճակն ավելի է վատացել։ Վարչական նոր սահմանները անդամահատել են Մորավիայի ժողովրդագրական մարմինը։ 1949 թվականին կոմունիստական իշխանությունները նույնիսկ փակել են «Մորավական ակումբը»։

1990-1993 թվականներին սկսվել է մորավական ազգային զարթոնք։ 1993 թվականի մարտին Օլոմոուցում կազմակերպվել է բազմամարդ հանրահաք Մորավիայի պետականությունը վերականգնելու պահանջով Չեխիայի կազմում (որպես դաշնային միավոր) կամ նրա սահմաններից դուրս։ 1991 թվականի մարդահամարի տվյալներով Չեխոսլովակիայի քաղաքացիներից 1,362,313-ը իրենց մորավացի են համարել[6]։ 1993 թվականին Չեխոսլովակիան բաժանվել է երկու պետությունների՝ Չեխիայի և Սլովակիայի։ Մորավիան մնացել է Չեխիայի կազմում։ 2001 թվականի մարդահամրի տվյալներով մորավները Չոխիայում կազմել են 380,474 մարդ, քանի որ շատերն ընդունել են չեխական ինքնագիտակցում[6]։ 2011 թվականին մորավների թվաքանակը կրկին աճել է՝ 521,801 մարդ։

Մորավների հին սփյուռքը հաստատվել է Սիլեզիայում[6]։

 
Մորավիայի դրոշ

Սլավոնական համաժողովում, որ կայացել է 1848 թվականին Պրահայում, չեխախոս մորավները հանդես են եկել սպիտակ-կարմիր-կապույտ դրոշի ներքո։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Národnostní struktura obyvatel» (չեխերեն). Český statistický úřad — Этнический состав населения Чехии на сайте Чешского статистического управления — C. 5. 2014 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-03-03-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. «TAB. 115 Obyvateľstvo podľa pohlavia a národnosti» (սլովակերեն). Český statistický úřad — Распределение населения по полу и национальности по результатам переписи населения (2011) на сайте Статистического бюро Словакии. 2011. Արխիվացված է օրիգինալից (xlc) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. Хотя другой ганацкий город — Кромержиж — взял сторону гуситов.
  4. Он является старейшим университетом Чешской республики после знаменитого Карлова университета в Праге.
  5. Univerzita Komenskeho v Bratislave v minulosti a sučasnosti. Bratislava, 1979.
  6. 6,0 6,1 6,2 «Population by ethnicity by 1921–2011 censuses» (անգլերեն). Český statistický úřad — Население по национальности по результатам переписей населения (1921—2011) на сайте Чешского статистического управления. 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-03-05-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.

Գրականություն

խմբագրել
  • Havlík L. E. Symboly moravské identity // Moravskoslezská orlice. — 1990. — № 14. — P. 12.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորավներ» հոդվածին։