Մորենա Բաքարին
Մորենա Սիլվա դե Վազ Սեթա Բաքարին[4] (պորտ.՝ Morena Baccarin, հունիսի 2, 1979[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1])[5], բրազիլացի դերասանուհի։ Հայտնի է Ինառա Սերա դերով «Լուսատտիկ» հեռուստասերիալում և «Պարզություն» ֆիլմում, Ադրիայի դերով՝ «Աստղային դարպասներ։ ԱԳ-1» հեռուստասերիալում և «Աստղային դարպասներ։ Ճշմարտության տապանը» ֆիլմում, Աննայի դերով՝ «V» հեռուստասերիալում, Վանեսայի դերով՝ «Դեդփուլ» սուպերհերոսական կատակերգական ֆիլմում և Ջեսիկա Բրոդիի դերով՝ «Հայրենիք» հեռուստասերիալում (որի համար նա առաջադրվել է Էմմի մրցանակի)։ Նա մարմնավորում է բժիշկ Լեսլի Թոմփքինսին Fox հեռուստաալիքի «Գոթեմ» հեռուստասերիալում։
Մորենա Բաքարին պորտ.՝ Morena Baccarin | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1] |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց, Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց, Կատարողական արվեստի մասնագիտական դպրոց, New York City Lab School for Collaborative Studies? և P.S. 41? |
Քաղաքացիություն | Բրազիլիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | մայր՝ Vera Setta? |
Ամուսին(ներ) | Բենջամին Մքքենզի[2][3] |
morena-baccarin.org | |
Վաղ տարիներ
խմբագրելԲաքարինը ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում։ Նրա մայրը՝ Վերա Սեթան դերասան է, իսկ հայրը՝ Ֆերնանդո Բաքարինը՝ լրագրող[6]։ Նա ունի իտալական ծագում[7]։ Երբ նա յոթ տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք, քանի որ նրա հայրը այնտեղ պետք է աշխատեր որպես խմբագիր Ռեդե Գլոբոյի հեռուստաընկերության շտաբում[8]։ Բաքարինը հաճախել է 41-րդ հանրային դպրոցը և Նյու Յորքի համագործակցային հետազոտությունների դպրոցը, որտեղ նա և «Հայրենիք» հեռուստասերիալի դերասան Կլեր Դենսը եղել են դասընկերներ[9][10]։ Հետագայում նա հաճախել է Ֆիորելո ԼաԳուարդիայի ավագ դպրոցը և Ժուլյարդական դպրոցը[11]։
Կարիերա
խմբագրելԲաքարինը իր առաջին ֆիլմային դերը կատարել է «Բումունք» (2001) ֆիլմում[12]։
Բաքարինի առաջին հեռուստատեսային դերը եղել է Ինարա Սեռայի դերը «Լուսատտիկ» հեռուստասերիալում[13]։ Հետագայում նա կրկնել է իր դերը «Պարզություն» ֆիլմում։
2005 թվականի փետրվարին կատարել է Սև Դեղձանիկի ձայնը «Արդարության լիգա անսահմանափակ» մուլտսերիալի մի քանի էպիզոդներում։ 2006 թվականին կատարել է հրավիրված դեր «Միայնակ սրտեր» հեռուստասերիալի երեք էպիզոդում։ 2006 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Մորենա Բաքարինը կատարելու է չարագործ Ադրիայի դերը չափահաս տարիքում «Աստղային դարպասներ։ ԱԳ-1» հեռուստասերիալում։ Նա առաջին անգամ հայտնվել է 10-րդ եթերաշրջանի 7-րդ էպիզոդում որպես մեծահասակ Ադրիա (Ադրիայի ավելի փոքր տարիքի դերերը կատարել են այլ դերասանուհիներ)։ Նա կրկնել է իր դերը «Աստղային դարպասներ։ Ճշմարտության տապանը» ֆիլմում։
2009 թվականի մայիսին նա կատարել է Աննայի դերը «V» հեռուստասերիալում[14]։ 2011 թվականի մայիսին հայտարարվեց, որ նա խաղալու է նաև երրորդ եթերաշրջանում։ Նա նկարահանվել է «Հայրենիք» հեռուստասերիալում[15][16] և իր կատարած դերի համար առաջադրվել Էմմի մրցանակի։
2015 թվականին Մելիսա Մաքքարթիի հետ միասին նկարահանվել է մարտական, կատակերգական «Լրտես» ֆիլմում, մարմնավորելով գործակալ Քերեն Ուոքերին։ 2016 թվականին, Ռայան Ռեյնոլդսի հետ միասին նկարահանվել է «Դեդփուլ» ֆիլմում, մարմնավորելով Վանեսա Քարլայլին[17]։
Անձնական կյանք
խմբագրել2011 թվականի նոյեմբերին Բաքարինը ամուսնացել է ռեժիսոր և պրոդյուսեր Օսթին Չիքի հետ[18]։ Նրանց որդին՝ Ջուլիուսը, ծնվել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին[19]։ 2015 թվականի Հուլիսին Չիքը ամուսնալուծություն է ներկայացրել, տարաձայնությունների պատճառով[20]։ 2016 թվականի մարտի 18-ին Բաքարինի և Չիքի ամուսնալուծությունը դարձավ պաշտոնական[21]։
2015 թվականի սեպտեմբերին Բաքարինը հայտարարել է, որ պատրաստվում էր ամուսնանալ «Գոթեմ» հեռուստասերիալի աստղ Բեն ՄաքՔենզիի հետ, ավելացնելով որ նա հղի է[22]։ Զույգը ունի դուստր՝ Ֆրանցես Լաիզ Սեթա Շենքան, ով ծնվել է 2016 թվականի մարտի 2-ին[23]։ Բաքարինը և ՄաքՔենզին հայտարարել են իրենց նշանադրության մասին 2016 թվականի նոյեմբերին[24]։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմ
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2001 | Բումունք | Perfume | Մոնիկա | |
2001 | - | Way Off Broadway | Ռեբեկա | |
2002 | Կանանց սիրահար | Roger Dodger | Բարից աղջիկը | |
2005 | Պարզություն | Serenity | Ինարա Սեռա | Լուսատտիկ հեռուստասերիալից |
2008 | Սիրո մահը | Death in Love | Գեղեցիկ կին | |
2008 | Աստղային դարպասներ։ Ճշմարտության տապանը | Stargate։The Ark of Truth | Ադրիա | |
2009 | Գողացված | Stolen | Ռոզ Մանթգոմերի | |
2014 | Ետ օրվան | Back in the Day | Լորի | |
2014 | Բեթմենի որդին | Son of Batman | Տալիա Ալ Գուլ | Ձայնային դեր |
2015 | Լրտես | Spy | Քերեն Ուոքեր | |
2016 | Բեթմեն։ Վատ արյուն | Batman։ Bad Blood | Տալիա Ալ Գու | Ձայնային դեր |
2016 | Դեդփուլ | Deadpool | Վանեսա Քարլայլ | |
2017 | Չարամիտ | Malevolent | Գեյմ մասթեր | Սպասվում է,ձայնային դեր |
2018 | Դեդփուլ 2 | Deadpool 2 | Վանեսա Քարլայլ | Նկարահանվում է |
Հեռուստատեսություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2002-03 | Լուսատտիկ | Firefly | Ինարա Սեռա | 14 էպիզոդ |
2005 | Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է | It's Always Sunny in Philadelphia | Կարմեն | 1 էպիզոդ |
2005-06 | Արդարության լիգա անսահմանափակ | Justice League Unlimited | Սև Դեղձանիկ | 3 էպիզոդ |
2006 | Միայնակ սրտեր | The O.C. | Մայա Գրիֆին | 3 էպիզոդ |
2006 | Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին | How I Met Your Mother | Քլոե | 1 էպիզոդ |
2006 | Արդարություն | Justice | Լիզա Քրուզ | 1 էպիզոդ |
2006-07 | Աստղային դարպասներ։ ԱԳ-1 | Stargate SG-1 | Ադրիա | 5 էպիզոդ |
2007 | Լաս Վեգաս | Las Vegas | Սառա Սամարի | 1 էպիզոդ |
2007 | Հարթլենդ | Heartland | Ջեսիկա Քիվալա | 9 սերիա |
2007 | Մոռացության ավազները | Sands of Oblivion | Էլիս Քարթեր | Հեռուստաֆիլմ |
2008 | Կեղտ | Dirt | Քլեր Լելանդ | 1 էպիզոդ |
2008 | Թվեր | Numb3rs | Լին Փոթեր | 1 էպիզոդ |
2009 | Միջին | Medium | Բրուք Հոյթ | 1 էպիզոդ |
2009-11 | V | V | Աննա | 22 էպիզոդ |
2010 | Խոր ավարտ | The Deep End | Բեթ Բանքրոֆթ | 1 էպիզոդ |
2011 | Բեթմեն։ Քաջ և համարձակ | Batman։ The Brave and the Bold | Չիթա (ձայն) | 1 էպիզոդ |
2011 | Կրկին նայիր | Look Again | Էլիսոն | Ֆիլմ |
2011-14 | Մենտալիստը | The Mentalist | Էրիկա Ֆլին | 3 էպիզոդ |
2011-13 | Հայրենիք | Homeland | Ջեսիկա Բրոդի | 29 էպիզոդ |
2012-13 | Լավ կին | The Good Wife | Իզաբել Սվիֆթ | 2 էպիզոդ |
2014 | Ռազմիկներ | Warriors | Թորի | |
2014-16 | Ֆլեշ | The Flash | Գիդեոն (ձայն) | 8 էպիզոդ |
2014 | Կարմիր վրան | The Red Tent | Ռեյչել | 2 էպիզոդ |
2014-ից | Գոթեմ | Gotham | Բժիշկ Լեսլի Թոմփկինս | 48 էպիզոդ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #143754904 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://web.archive.org/web/20170921021804/https://www.usmagazine.com/celebrity-news/news/ben-mckenzie-why-morena-and-i-married-on-her-birthday-w504647/
- ↑ Jordan J., Stone N. Morena Baccarin and Ben McKenzie Are Married! — Dotdash Meredith, 2017. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
- ↑ «Morena Baccarin». O Globo. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Morena Baccarin: Biography». TVGuide.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «No ar em 'Homeland', Morena Baccarin diz que tem orgulho de ser brasileira». O Globo. 2013 թ․ հունվարի 19.
- ↑ «Pare, Baccarin successful roomies». Jam!. 2012 թ․ ապրիլի 20. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Interview with Morena Baccarin. Programa do Jô. Globo TV. April 30, 2010.
- ↑ «Morena Baccarin Leaving 'V' & Her Short Haircut Behind For 'Homeland'». Access Hollywood. 2011 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ "It's Evening in America". Vanity Fair. May 2012. Page 154.
- ↑ «Alumni News». Juilliard School. 2007 թ․ սեպտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ շ, շ (2005 թ․ մարտի 26). «Morena Baccarin - 'Way Off Broadway' Movie - Reuters.com Interview». Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «'Firefly' Alum Morena Baccarin on the Show's 10th Anniversary, Comic-Con and Diversity (EXCLUSIVE)». The Huffington Post. 2012 թ․ հուլիսի 15. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Pilot News: V Catches Firefly Star, and More ABC Castings». TV Guide. 2009 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 9-ին.
- ↑ Andreeva, Nellie (2011 թ․ մայիսի 31). «'V' Star Morena Baccarin Joins Showtime Drama Series 'Homeland' As Regular». Deadline.com. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Fretts, Bruce. "Cheers & Jeers". TV Guide. October 17, 2011. page 68.
- ↑ «'Deadpool': Morena Baccarin on Sex Montages, Improv, and Keeping Up with Ryan Reynolds». Collider. 2015 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ "Homeland star Morena Baccarin expecting her first child with husband Austin Chick", Daily Mail, May 15, 2013
- ↑ «Morena Baccarin Welcomes Son». People.com. 2013 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Homeland Actress Morena Baccarin's Husband Files for Divorce». People Magazine. 2015 թ․ հուլիսի 6. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Morena Baccarin Officially Divorced». E! News. 2016 թ․ մարտի 18. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Gotham's Morena Baccarin and Benjamin McKenzie Dating». People.com. September 21, 2015. Retrieved March 20, 2016.
- ↑ «Exclusive: Morena Baccarin, Ben McKenzie welcome baby girl». USA Today. 2016 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Ben McKenzie, Morena Baccarin Are Officially Engaged: See Her Ring!». Us Weekly. 2016 թ․ նոյեմբերի 29.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորենա Բաքարին» հոդվածին։ |