Մուլտֆիլմերի ֆիզիկա
Մուլտֆիլմերի ֆիզիկա կամ անիմացիոն ֆիզիկա տերմինները ներկայացնում են ֆիզիկայի (և կենսաբանության) զվարճալի օրենքների համակարգ, որոնք փոխարինում են սովորական օրենքներին։ Դրանք օգտագործվում են անիմացիայի մեջ հումորային էֆեկտի համար։
Ամերիկյան ամենահայտնի անիմացիոն ֆիլմերից շատերը, հատկապես Warner Bros.-ի և Metro-Goldwyn-Mayer ստուդիաների ֆիլմերը, անուղղակիորեն մշակել են նման «օրենքների» համեմատաբար կայուն մի շարք, որոնք դարձել են թրենդային հումորային անիմացիայի մեջ։ Դրանք սովորաբար ներառում են այնպիսի վարքագիծ, որը համապատասխանում է այն բանին, թե ինչպես են նրանք երևում մուլտֆիլմի հերոսներին կամ,թե ինչ են ակնկալում հերոսները, այլ ոչ թե այն, թե ինչպիսին են դրանք իրականում։ Տարածված օրինակներից մեկում, երբ մուլտֆիլմի հերոսը փախչում է ժայռից, ձգողականությունը չի ազդում այնքան ժամանակ, քանի դեռ հերոսը չի նկատել[1]։
Ուոլթ Դիսնեյի ստուդիայի մուլտիպլիկատոր Արտ Բաբբիթը ասել է․ «Անիմացիան հետևում է ֆիզիկայի օրենքներին, եթե չհետևելը ավելի զվարճալի չէ»։
Օրինակներ
խմբագրելՄուլտֆիլմերի ֆիզիկային հատուկ առաջին անդրադարձներից մեկը արվել է 1980 թվականի հունիսին, երբ Esquire-ում հայտնվել է «O'Donnell's Laws of Cartoon Motion» («Օ'Դոնելի մուլտֆիլմի շարժման օրենքները») հոդվածը[2]։ 1994 թվականի 12-ին Էլեկտրական և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի կողմից հրատարակված ամսագրի մեկ օրինակը օգնեց տարածել թեման տեխնիկայով զբաղվող մասնագետների մեջ, որում ընդլայնվել և կատարելագործվել էր այս գաղափարը[3]։
Օ'Դոնելի օրինակները ներառում են․
- Ազատ տարածության մեջ գտնվող ցանկացած մարմին կախված կմնա այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ չի գիտակցել այդ իրավիճակը։ Կերպարը ընկնում է ժայռից, բայց մնում օդում մինչև ներքև նայելը, այնուհետև տիրում է ծանոթ սկզբունքը՝ վայրկյանում 32 ոտնաչափ։
- Պինդ նյութի միջով անցնող մարմինը կթողնի իր եզրագծին համապատասխան անցք դրա մեջ։
- Օբյեկտի 20 հարկ ընկնելու համար պահանջվող ժամանակը մեծ է կամ հավասար է այն ժամանակին, որը պահանջվում է տապալել այն շենքի եզրից։ Այն պարուրաձև իջնում է կատարելով 20 պտույտ։ Նման առարկան անխուսափելիորեն անգին է,իսկ այն վնասվելուց փրկելու փորձը՝ անխուսափելիորեն անհաջող։
- Ձգողության բոլոր սկզբունքները վախից ժխտվում են։
- Ֆիզիկական ուժերը մարմինների մեծ մասի համար բավարար են,որ դրանք ցնցվեն և անմիջապես հեռանան մակերևույթից։ Սարսափելի աղմուկը կամ հակառակորդի ձայնը առաջացնում է շարժում դեպի վեր, սովորաբար ջահի մոտ, դեպի ծառի կամ դրոշակաձողի գագաթները։
- Վազող կերպարի ոտքերը կամ արագընթաց մեքենայի անիվները երբեք չպետք է դիպչեն գետնին, ուստի փախչելը վերածվում է թռիչքի։
- Արագության մեծանալուն զուգընթաց, առարկաները կարող են միանգամից մի քանի տեղում լինել։
- Որոշ մարմիններ կարող են անցնել ամուր պատի միջով, որը նկարված է թունելի մուտքի նմանությամբ, բայց մյուսները չեն կարող։ Հակառակորդին խաբելու համար պատի մակերեսին մուտք նկարողը հակառակորդին հետապնդել չի կարողանա այդ տարածությունում։ Մուտքը նկարող հերոսը «ծեփվում է» պատին, երբ փորձում է հետևել նկարին և անցնել նկարված մուտքի միջով։ Սա ի վերջո արվեստի խնդիր է, և ոչ թե գիտության։
- Կատուների մարմնի նկատմամբ կատարված ցանկացած բռնություն ժամանակավոր ազդեցություն է կրում։ Մուլտֆիլմերի կատուներին կարելի է կտրատել, հարթեցնել, ակորդեոնի նման ծալել, պտտել կամ քանդել, բայց նրանք չեն ոչնչանում։ Մի քանի վայրկյան տևող խեղճ հայացքից հետո նրանք նորից վերադառնում են իրենց նախկին տեսքին։
Գաղափարի պատմություն
խմբագրելԱյն գաղափարը, որ մուլտֆիլմերը տարբերվում են իրական աշխարհից, բայց ոչ պատահականորեն, գրեթե նույնքան հին է, որքան անիմացիան։ Ուոլթ Դիսնեյը, օրինակ,1956 թվականին Դիսնեյլենդ հեռուստատեսային հաղորդման մի դրվագում խոսել է իրական անհնարինի մասին[4]։
Warner Brothers-ի Looney Tunes և Merrie Melodies սերիալները ունեին իրենց սեփական մուլտֆիլմերի ֆիզիկայի օրենքների բազմաթիվ օրինակներ (օրինակ, Wile E. Coyote և Road Runner մուլտֆիլմերում) կամ նույնիսկ ընդունում էին, որ անտեսում են իրական աշխարհի ֆիզիկան։ High Diving Hare (1948) ֆիլմում, երբ Յոսեմիտ Սեմը կտրում է սուզման տախտակը, որի վրա կանգնած է Bugs Bunny-ն, սանդուղքն ու հարթակը, որի վրա կանգնած էր նա, ընկնում են՝ թողնելով կտրած տախտակը օդի մեջ կախված։ Bugs-ը շրջվում է դեպի տեսախցիկը և բղավում. «Ես գիտեմ, որ սա հակասում է ձգողության օրենքին, բայց, տեսնում եք, ես երբեք օրենք չեմ սովորել»։
Վերջերս այն բացահայտորեն հայտարարվել է որոշ մուլտհերոսների կողմից, այդ թվում՝ Ռոջեր Ռաբիթի, Բոնկերս Դ. Բոբկատի և Յակոյի, Վակկոյի և Դոտի կողմից, ովքեր ասում են, որ մուլտհերոսներին թույլատրվում է փոփոխել կամ խախտել բնության օրենքները հումորային նպատակներով։
Օրինակ, «Who Framed Roger Rabbit»-ում Ռոջերը մի քանի անգամ չի փորձում խուսափել ձեռնաշղթաներից։ Նա անում է դա երկու ձեռքերով սեղանը անշարժ պահելու համար, մինչ Էդդի Վալիանտը փորձում է կտրել ձեռնաշղթաները։ Երբ Էդդին վրդովված հարցնում է. «Ուզու՞մ ես ասել ինձ, որ ցանկացած պահի կարող էիր ձեռքդ հանել ձեռնաշղթայից»։ Ռոջերը պատասխանում է. «Ոչ մի անգամ, միայն այն ժամանակ, երբ դա ծիծաղելի էր»[5]։
1993 թվականին Սթիվեն Ռ. Գուլդը, որն այն ժամանակ ֆինանսական թրեյնինգի խորհրդատու էր, New Scientist-ում, գրել է․ «... այս անհեթեթ թվացող երևույթները կարելի է նկարագրել տրամաբանական օրենքներով, որոնք նման են մեր աշխարհին:Օրենքները, որոնք կառավարում են մեր Տիեզերքը, հաճախ հակասում են ողջախոհությանը»"[6]: Այս թեման նկարագրում է Ալան Չոլոդենկոն իր «The Nutty Universe of Animation» հոդվածում[7]։
Գարֆիլդի «Secrets of the Animated Cartoon» («Անիմացիոն մուլտֆիլմի գաղտնիքները») անիմացիոն կարճամետրաժում հերոսները Օրսոնը և Ուեյդը ցուցադրում են մուլտֆիլմերի տարբեր օրենքներ և դրանց հումորային օրինակները։
2012 թվականին Մեծ Բրիտանիայի Քինգսթոնի համալսարանում Էնդի Հոլդենը դասախոսություն է կազմակերպում մուլտֆիլմերի ֆիզիկայի մասին, որի հիմքը հանդիսացել էին Օ'Դոնելի մուլտֆիլմի շարժման օրենքները։«Laws of Motion in a Cartoon Landscape» («Շարժման օրենքները մուլտֆիլմի լանդշաֆտում»)[8] վերնագրով դասախոսությունը քննարկում էր մուլտֆիլմերի ֆիզիկայի գաղափարները արվեստի և արվեստի պատմության ավարտի հետ կապված։ Այն հետագայում նկարահանվեց,որտեղ նկարիչը հանդես էր գալիս, որպես անիմացիոն մուլտհերոս և ցուցադրվեց Գլազգոյի միջազգային փառատոնում 2016 թվականին[9], Tate Britain-ին[10] 2017 թվականին և Future Generation Art Prize-ում 2017 թվականին[11]։
Մուլտֆիլմերի ֆիզիկան մուլտֆիլմերից դուրս
խմբագրելՄուլտֆիլմների ֆիզիկան չի սահմանափակվում միայն ֆիզիկայով։ Օրինակ, հերոսը աներևակայելիորեն արագ վերականգնվում է լուրջ վնասվածքից կենսաբանության օրենքներին հակառակ, այլ ոչ այդքան ֆիզիկայի։
Այն նաև չի սահմանափակվում մուլտֆիլմերով։ Ֆիլմերում ֆիզիկային հակասող երևույթները հայտնվում էին բուֆոնադի հովանու տակ։ Live-action շոուները և ֆիլմերը նաև կարող են ենթարկվել մուլտֆիլմերի ֆիզիկայի օրենքներին, բացատրելով, թե ինչու, օրինակ, «Երեք դերասանները» չկուրացան աչքերի ծակումներից, և «Տանը մենակ» սերիալի գողերը ողջ մնացին կյանքին սպառնացող թակարդները հաղթահարելով։ . Live-action Pete's Dragon-ում (1977) Էլիոթը, թեև անտեսանելի է, թափանցում է փայտե պատի միջով՝ թողնելով վիշապաձև ուրվագիծ դրա վրա։ Էռնեստ Պ. Վորելի ֆիլմաշարը հաճախ պատմում է հերոսի ֆիլմաշարի հերոսի մուլտֆիլմային գծերի մասին, ընդ որում՝ Էռնեստն ինքը նշում է «Էռնեստը կրկին շրջում է» ֆիլմում, որ ինքը կմահանար, «եթե ես այդքան մոտ չլինեի իրական մուլտֆիլմ լինելուն»։
«Տանը մենակ» ֆիլմերից մեկի քննարկման ժամանակ կինոքննադատ Ռոջեր Էբերտը նշել է, որ live-action-ների դեպքում մուլտֆիլմերի ֆիզիկան այնքան էլ արդյունավետ չէ կոմիկական էֆեկտ ստեղծելու համար, քանի որ էֆեկտներն ավելի իրականին մոտ են թվում, քան մուլտֆիլմներում, որի նախաբանում ասվում է․
Շարժապատկերների կրկնօրինակման live-action փորձերի մեծ մասը ձախողվել է, քանի որ երբ մսից ու արյունից ֆիգուրներ են հարվածում մայթին, մենք գրեթե կարող ենք լսել ոսկորների ճռճռոցը, և դա ծիծաղելի չէ[12]։ |
Տպագիր մուլտֆիլմերն ունեն մուլտֆիլմերի ֆիզիկայի «օրենքների» իրենց խումբը։ Բացի այդ, որոշ տեսախաղեր օգտագործում են այս տարրերն իրենց նկարահանումների ընթացքում։ Օրինակ, Sonic Unleashed խաղում երևում է, որ հերոսը՝ Sonic the Hedgehog-ը, արդյունավետ օդի մեջ է թաքցնում Chaos զմրուխտը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ In a neologism contest held by New Scientist, a winning entry coined the term "coyotus interruptus" for this phenomenon—a pun on coitus interruptus and Wile E. Coyote, who fell to his doom this way many times.
- ↑ O'Donnell's Laws of Cartoon Motion", Esquire, 6/80, reprinted in IEEE Institute, 10/94; V.18 #7 p.12. Copy on Web Արխիվացված 2012-03-14 Wayback Machine
- ↑ [1] Արխիվացված Դեկտեմբեր 10, 2012 archive.today
- ↑ Կաղապար:Imdb episode
- ↑ IMDB quotes from "Roger Rabbit"
- ↑ Stephen R. Gould, Looney Tuniverse: There is a crazy kind of physics at work in the world of cartoons (1993) New Scientist
- ↑ Alan Cholodenko, "The Nutty Universe of Animation, The “Discipline” of All “Disciplines”, And That’s Not All, Folks! Արխիվացված Սեպտեմբեր 27, 2007 Wayback Machine" International Journal of Baudrillard Studies Volume 3, Number 1 (January 2006)
- ↑ Laws of Motion in a Cartoon Landscape | Stanley Picker Gallery
- ↑ «Andy Holden – Laws of Motion in a Cartoon Landscape » The Cinema Museum, London». The Cinema Museum, London. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Tate. «Andy Holden: world as cartoon – Film at Tate Britain». Tate (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Andy Holden». futuregenerationartprize.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Ebert, Roger (1992 թ․ նոյեմբերի 20). «Home Alone 2: Lost in New York». rogerebert.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- The Laws of Cartoon Motion adapted from An Elementary Education: An Easy Alternative to Actual Learning by Mark O'Donnell (978-0-394-54430-4).
- Laws of Cartoon Thermodynamics from Roger Ebert's website.
- Acceleration Due to Gravity: Super Mario Brothers - a physicist's determination of the value of g used in Super Mario Bros.