Մուխթար Մայ
Մուխթար Մայ (ուրդու مختاراں بی بی, 1972[1], Meerwala, Tehsil Jatoi, Muzaffargarh District, Dera Ghazi Khan Division, Փենջաբ, Պակիստան), պակիստանցի իրավապաշտպան։ 2002 թվականի հունիսին Մուխթարը դարձել է խմբակային բռնաբարության զոհ[2]։
Մուխթար Մայ ուրդու՝ مختاراں بی بی | |
---|---|
Ծնվել է | 1972[1] |
Ծննդավայր | Meerwala, Tehsil Jatoi, Muzaffargarh District, Dera Ghazi Khan Division, Փենջաբ, Պակիստան |
Քաղաքացիություն | Պակիստան |
Կրոն | սուննի իսլամ |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան և իրավապաշտպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Mukhtar Mai Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԻ տարբերություն բռնաբարության մյուս զոհերի՝ Մուխթարն ինքնասպանություն չի գործել, այլ ավելի շուտ սկսել է պայքարել իր իրավունքների համար։ 2002 թվականի սեպտեմբերի 1-ին դատարանը մահապատժի է դատապարտել 6 մարդու Մուխթար Մայի բռնաբարության համար, սակայն 2005 թվականի մայիսին Լահորի Գերագույն դատարանը մեջբերել է «անբավարար ապացույցներ» և արդարացրել 6 դատապարտյալներից 5-ին, մինչդեռ վեցերորդը ստացել է ցմահ ազատազրկում։
Մուխթարը բողոքարկել է որոշումը, իսկ Պակիստանի Գերագույն դատարանը կասեցրել է արդարացման դատավճիռը։ Սակայն 2011 թվականին Գերագույն դատարանը նույնպես արդարացրել է մեղադրյալին։ Չնայած Մուխթարի, նրա ընտանիքի և ընկերների անվտանգությունը վտանգված է, նա շարունակում է մնալ կանանց իրավունքների ակտիվ պաշտպան։
Նա ստեղծել է Մուխթար Մայի կանանց բարեկեցության կազմակերպությունը, որն օգնություն է տրամադրում բռնության ենթարկված պակիստանցի կանանց, աջակցություն և կրթություն է տալիս իգական սեռի ներկայացուցիչներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Korean Authority File (կոր.)
- ↑ Kristof, N & Wudunn, S, (2009), "Half The Sky", Virago
Արտաքին հղումներ
խմբագրելMukhtar Mai — history of a rape case (անգլ.)
- Մուխթար Մայի կազմակերպություն
- Դատարանի վճիռներ
- Text of the Meerwala case judgment - Court case judgements
- Ժամանակացույց
- Mukhtar Mai - history of a rape case - BBC News timeline.
- Seven Vital Voice
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուխթար Մայ» հոդվածին։ |