Փենջաբ (Պակիստան)

նահանգ Պակիստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փենջաբ

Փենջաբ[2][3] (ուրդու՝ پنجاب, Փանջաբ[4]; անգլ.՝ Punjab, ա.-փենջ.՝ پنجاب, «Հինգ գետ»), պրովինցիա Պակիստանի կենտրոնական-արևելյան մասում։ Պրովինցիայի տարածքը կազմում է 205 344±1 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով՝ 127 688 922 մարդ (2023)[1]։ Բնակչությամբ Պակիստանի ամենախոշոր, իսկ տարածքով երկրորդ ամենախոշոր վարչական միավորն է։ Վարչական կենտրոնը Լահոր քաղաքն է։

Փենջաբ
Դրոշ Զինանշան


ԵրկիրՊակիստան Պակիստան
Մասն էՓենջաբ
Կարգավիճակնահանգ Պակիստանում
Մտնում էՊակիստան
ՎարչկենտրոնԼահոր
Օրենսդրական մարմինՓենջաբի նահանգային ժողովը
Բնակչություն127 688 922 մարդ (2023)[1]
Տարածք205 344 ± 1 կմ²
Հիմնադրված էհուլիսի 1, 1970 թ.
Սահմանակցում էԽյբեր Փախթունխվա, Սինդ, Բելուջիստան, դաշնային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան և Փենջաբ
Ժամային գոտիUTC+5
ISO 3166-2 կոդPK-PB
punjab.gov.pk

Հարավից սահմանակից է Պակիստանի Սինդ, հարավ-արևմուտքից` Բելուջիստան, հյուսիս-արևմուտքից Խայբեր Պախտունխվա պրովինցիաներին, հյուսիսից` Իսլամաբադի մայրաքաղաքային և Ազադ Քաշմիր վարչական տարածքներին, արևելքից` Հնդկաստանի Փենջաբ և Ռաջաստան նահանգներին։ Վարչական առումով բաժանված է 42 շրջանների։

Աշխարհագրություն և կլիմա

խմբագրել
 
Տիլլա Ջոգիան` Աղե լեռնաշղթայի բարձրությամբ երկրորդ լեռ

Փենջաբի տարածքը կազմում է 205 344 կմ² տարածք, այս ցուցանիշով այն Պակիստանի երկրորդ ամենախոշոր վարչական միավորն է Բելուջիստանից հետո։ Պրովինցիան տեղակայված է Հնդկական պլատֆորմի հյուսիսարևմտյան մասում։ Ներկայացնում է բերրի տարածաշրջան` Ինդոսի և նրա վտակների հովտի երկայնքով։ Վտակները միանում են ոռոգման ջրանցքների ցանցով։ Հնդկաստանի հետ սահմանին տեղակայված է անապատային և չոր շրջան, որը հարակից է Թառ անապատին։ Փենջաբի հեռավոր հյուսիսում սկսվում են Հիմալայների նախալեռները։ Մարզի վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Լահորն է։

Փենջաբի տարածքի մեծ մասի համար բնորոշ է սառը ձմեռ, որը հաճախակի է ուղեկցվում անձրևներով։ Փետրվարի կեսից սկսվում է ջերմաստիճանի բարձրացում, իսկ ապրիլի կեսից սկսվում է ամռան տապը։ Ամենաշոգ ամիսներն են հունիսը և հուլիսը, երբ ջերմաստիճանը հասնում է 45-50 °C: Օգոստոսին անտանելի շոգը փոխարինում է անձրևների ժամանակաշրջանը` բերելով թեթևացում, սակայն ջերմաստիճանն սկսվում է իջնել միայն հոկտեմբերից։

Բնակչություն

խմբագրել

Պրովինցիայի բնակչությունը՝ ըստ 2017 թվականի մարդահամարի արդյունքների գնահատվում է 110 012 442 բնակիչ[5], ինչը կազմում է երկրի ամբողջ բնակչության 52,95 %-ը։ Առավել տարածված լեզուն փենջաբին է, որն այստեղ օգտագործվում է արաբական գրի վրա հիմնված շախմուխի մատենագրությամբ։ Փենջաբցիներից բացի մարզում բնակվում են որոշակի այլ էթնիկական խմբեր։

Ըստ 1998 թվականի մարդահամարի տվյալների` բնակչության 75,23 % խոսում էր փենջաբիով, 17,36 %` սարաիկիով, 4,51 %` ուրդուով, 1,16 %` փուշթուով, 0,66 %` բելուջերենով, 0,13 %` սինդհիով և 0,95 %` այլ լեզուներով։ Փենջաբի բնակչության 97,21 % մուսուլման են, հիմնականում սուննիներ, կա նաև շիաների փոքրամասնություն։ Գրագիտության մակարդակը 2008 թվականի համար կազմում է 79,7 %:

Բնակչության քանակի շարժը[5]

Տարեթիվ Բնակչություն Քաղաքաբնակների բաժին
1951 20 540 762
1961 25 463 974
1972 37 607 423
1981 47 292 441
1998 73 621 290
2017 110 012 442 36,71 %

Ըստ 2017 թվականի մարդահամարի[5]`

Խոշոր քաղաքներ Բնակչություն
1 Լահոր 11 126 285
2 Ֆայսալաբադ 3 760 328
3 Գուջրանվալա 2 948 936 
4 Ռավալպինդի 2 875 516
5 Մուլթան 2 058 290 
6 Շեքհուպուրա 1 201 790
7 Բահավալպուր 1 171 258 
8 Սիյալկոթ 1 143 362
9 Սարգոդհա 1 091 045
10 Ռահիմյարխան 1 032 636

 

Վարչական բաժանում

խմբագրել

 

Փենջաբ նահանգը բաժանվում է 36 շրջանի[6]։

Շրջան Վարչ. կենտրոն Մակերես,
կմ²
Բնակչություն,
մարդ (1998)
Խտություն,
մարդ/կմ²
1 Ատոք Ատոք 6 858 1 274 935 186
2 Բահավալնագար Բահավալնագար 8 878 2 061 447 232
3 Բահավալպուր Բահավալպուր 24 830 2 433 091 98
4 Բհակկար Բհակկար 8 153 1 051 456 129
5 Չաքվալ Չաքվալ 6 524 1 083 725 166
6 Չինիոթ Չինիոթ 965 124
7 Դերա Գազի Խան Դերա Գազի Խան 11 922 1 643 118 138
8 Ֆեյսալաբադ Ֆեյսալաբադ 5 856 5 429 547 927
9 Գուջրանվալա Գուջրանվալա 3 622 3 400 940 939
10 Գուջրաթ Գուջրաթ 3 192 2 048 008 642
11 Հաֆիզաբադ Հաֆիզաբադ 2 367 832 980 352
12 Ջանգ Ջանգ 8 809 2 834 545 322
13 Ջելամ Ջելամ 3 587 936 957 261
14 Կասուր Կասուր 3 995 2 375 875 595
15 Խանեվալ Խանեվալ 4 349 2 068 490 476
16 Խուշաբ Խուշաբ 6 511 905 711 139
17 Լահոր Լահոր 1 772 6 318 745 3 566
18 Լեյահ Լեյահ 6 291 1 120 951 178
19 Լոդհրան Լոդհրան 2 778 1 171 800 422
20 Մանդի Բահաուդին Մանդի Բահաուդին 2 673 1 160 552 434
21 Միյանվալի Միյանվալի 5 840 1 056 620 181
22 Մուլթան Մուլթան 3 720 3 116 851 838
23 Մուզաֆարգարհ Մուզաֆարգարհ 8 249 2 635 903 320
24 Նարովալ Նարովալ 2 337 1 265 097 541
25 Նանկանա Սահիբ[7] Նանկանա Սահիբ 2 960 1 410,000
26 Օքարա Օքարա 4 377 2 232 992 510
27 Պակփաթան Պակփաթան 2 724 1 286 680 472
28 Ռահիմյարխան Ռահիմյարխան 11 880 3 141 053 264
29 Ռաջանփուր Ռաջանփուր 12 319 1 103 618 90
30 Ռավալպինդի Ռավալպինդի 5 286 3 363 911 636
31 Սահիվալ Սահիվալ 3 201 1 843 194 576
32 Սարգոդհա Սարգոդհա 5 854 2 665 979 455
33 Շեքհուպուրա Շեքհուպուրա 5 960 3 321 029 557
34 Սիյալկոթ Սիյալկոթ 3 016 2 723 481 903
35 Թոբա Թեք Սինգհ Թոբա Թեք Սինգհ 3 252 1 621 593 499
36 Վիհարի Վիհարի 4 364 2 090 416 479

Տնտեսություն

խմբագրել

Մարզի բաժինը Պակիստանի ՀՆԱ-յում կազմել է 54,7 % 2000 թվականին և 59 % 2010 թվականին։ 1972 թվականից մարզի տնտեսությունն աճել է չորս անգամ[8], ինչն ավելի բարձր է, քան երկրի միջին չափը։

Չնայած ջրափնյա գծի բացակայությանը` Փենջաբը Պակիստանի արդյունաբերականորեն առավել զարգացած մարզն է։ Մինչև 2003 թվականը այստեղ արտադրվել է երկրի թղթի 90 %-ը, պարարտանյութերի 71 %-ը, շաքարի 69 %-ը և ցեմենտի 40 %-ը[9]։ Լավ է զարգացած թեթև արդյունաբերությունը, որը ներկայացված է այստեղ տեքստիլի արտադրությամբ և սննդի արդյունաբերությամբ։

Զարգացած են նաև գյուղատնտեսությունն ու սերվիսը։ Ոռոգման ջրանցքների համակարգը դարձնում է Փենջաբը կարևոր գյուղատնտեսական շրջան։ Մարզում արտադրվում է Պակիստանի ամբողջ ցորենի 76 %-ը։

Տեսարժանություններ

խմբագրել

Փենջաբի տեսարժանություններից են Շալիմար այգիները, Սանգնինը, Լահորի ամրոցը և Բադշահի մզկիթը։ Մարզի տարածքում են գտնվում Թաքսիլա և Հարապպա հնագույն քաղաքների ավերակները։

Պակիստանյան Փենջաբում գտնվում է նաև 320 սրբավայր[10][11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://www.pbs.gov.pk/sites/default/files/population/2023/Punjab.pdf
  2. Иран, Афганистан, Пакистан // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 168—169. — ISBN 5-85120-055-3.
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 278.
  4. Инструкция по передаче на картах географических названий Западного Пакистана. — М., 1959. — С. 22.
  5. 5,0 5,1 5,2 «CENSUS - 2017 PUNJAB» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. «Government of Punjab - Districts». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. Internet Edition, Dawn Newspaper. «"Nankana becomes district"». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 14-ին.
    No data is yet available on the recently-created district of Nankana. (անգլերեն)
  8. http://siteresources.worldbank.org/PAKISTANEXTN/Resources/293051-1241610364594/6097548-1257441952102/balochistaneconomicreportvol2.pdf
  9. «Punjab Gateway» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 5-ին.
  10. «Blast at Baba Farid`s shrine kills six». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին. // The Express Tribune. October 26th, 2010.
  11. Суворова А. Мусульманские святые Южной Азии. — М. — 1999.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փենջաբ (Պակիստան)» հոդվածին։