Մումբայի օրագրեր
«Մումբայի օրագրեր» կամ «Բոմբեյի քրոնիկոնները»[3](անգլ.՝ Dhobi Ghat կամ անգլ.՝ Mumbai Diaries), ռեժիսոր Քիրան Ռաոյի գեղարվեստական ֆիլմ, Aamir Khan Production-ի կինոընկերության արտադրություն։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերին Տորոնտոյի կինոփառատոնում, ֆիլմը վարձույթով թողարկվել է 2011 թվականի հունվարի 21-ին։
Երկիր | Հնդկաստան |
---|---|
Ժանր | դրամա[1] |
Թվական | 2011 |
Լեզու | հինդի և անգլերեն |
Ռեժիսոր | Kiran Rao?[1] |
Պրոդյուսեր | Աամիր Խան և Dhillin Mehta? |
Սցենարի հեղինակ | Անիլ Մեխտա և Kiran Rao? |
Դերակատարներ | Աամիր Խան, Պրատիկ Բաբար, Monica Dogra?, Kriti Malhotra?, Kitu Gidwani? և Rehan Khan? |
Օպերատոր | Թուշար Կանթի Ռայ |
Երաժշտություն | Գուստավո Սանտաոլալյա |
Պատմվածքի վայր | Մումբայ |
Կինոընկերություն | Aamir Khan Productions և Reliance Entertainment |
Տևողություն | 100 րոպե |
Բյուջե | 130 մլն ռուփի[2] |
Շահույթ | 137 մլն ռուփի[2] |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները տեղի են ունենում Մումբայում՝ Հնդկաստանի ամենամեծ մեգապոլիսում։ Պատմությունը չորս մարդու մասին է, որոնց կյանքերը տարբեր կերպ խաչվում են Մումբայի կյանքի ֆոնի վրա։ Լվացարարուհի Մուննան աշխատում է Դհոբի-գհաթում։ Նա սիրահարվում է հնդկական ծագում ունեցող Շաի ամերիկուհուն, որը վերջերս էր ժամանել Հնդկաստան։ Շաիին էլ եկել էր տաղանդավոր նկարիչ Արունի մոտ։ Սակայն վերջինս փոխել էր բնակության վայրը, և Շաին չգիտի նրա նոր հասցեն։ Նոր բնակարանում Արունը նախկին բնակիչներից մնացած երեք վիդեոսկավառակ է գտնում։ Այդ տեսանյութերի մեջ նկարահանված Յասմինը հուզում է Արունին, և նա կրկին ու կրկին նայում է այդ տեսանյութերը...
Դերերում
խմբագրելՊրատիկ Բաբբար — Մուննա, սպիտակեղեն լվացող (դհոբի) Մոնիկա Դոգրա — լուսանկարչուհի Շան Կրիթի Մալխոթրա —Յասմին, վիդեոսկավառակի աղջիկ Աամիր Խան — նկարիչ Արուն
Քննադատություն
խմբագրել«New York Post»-ից կինոքննադատ Լու Լումենիկը ֆիլմն անվանել է «գոհացուցիչ, լավ մտացված դրամա»[4]։ Լոս Անջելես Թայմս-ից Կևին Թոմասը գրել է, որ այն «պատկերանկար գորգ է, որտեղ ձուլվում են երեք մարդու խաչվող կյանքերը»՝ ավելացնելով, որ ռեժիսորը իրեն ցույց է տվել որպես «կինեմատոգրաֆիական ձեռքերի ճարպկության վարպետ՝ դնելով անկանխատեսելի խորություն և իմաստ գրավիչ խառնաշփոթության մեջ», ինչպիսին ֆիլմն է[5]։ «New York Post»-ից Ռեյչել Սալթզը նշել է Պրատիկ Բաբարի դերակատարի «նրբերանգների շարք», որի կերպարը, ըստ նրա, ֆիլմում ամենաիրատեսականն էր[6]։ San Francisco Chronicle-ից Ուոլթեր Ադդիեգոն ավելացրեց, որ չնայած «Ռաոն խուսափում է բարձր դրամայից, և ֆիլմում առկա է հումոր, այնուամենայնիվ նրա ձայներանգը մնում է մելանխոլիկ[7]»: 'The Hollywood Reporter-ից Կիրկա Հանիկաթի կարծիքով ֆիլմը «դյութական է, աշխարհի ամենահզոր քաղաքներից մեկի բազմաշետ դիմանկար»[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1433810/
- ↑ 2,0 2,1 «Dhobi Ghat» (անգլերեն). Box Office India. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Бомбейские хроники» (ռուսերեն). Индия ТВ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Lou Lumenick (2011 թ․ հունվարի 21). «Indian indie of interest». New York Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Kevin Thomas (2011 թ․ հունվարի 20). «'Mumbai Diaries' is a love note to Indian city». Los Angeles Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Rachel Saltz (2011 թ․ հունվարի 20). «Love Versus Class Barriers». New York Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Walter Addiego (2011 թ․ հունվարի 21). «'Mumbai Diaries' review: a long way from Bollywood». San Francisco Chronicle (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Kirk Honeycutt (2011 թ․ հունվարի 19). «Dhobi Ghat (Mumbai Diaries) -- Film Review». Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.