Մուֆլոն
Օդի,Մուֆլոն | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Ovis musimon Կարլ Լինեյ, 1758
| ||||||||||||||||||
|
Օդի,Մուֆլոն (լատին․՝ Ovis musimon, Ovis ammon musimon, Ovis aries orientalis[1]), կաթնասուն կենդանի։
Արտաքին տեսք
խմբագրելՄուֆլոնի երկարությունը հասնում է 130 սմ, բարձրությունը՝ 90 սմ, իսկ քաշն արուների մոտ՝ 50 կգ, էգերի մոտ՝ 35 կգ։
Պահելաձև
խմբագրելԲնակվում են լեռնային լանդշաֆտներում։ Էգերն ապրում են 100 առանձնյակից կազմված խմբերով, իսկ արուները՝ միայնակ։
Տարածվածություն
խմբագրելՏարածված են Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանում, ինչպես նաև հյուսիսային Իրաքում և հյուսիսարևմտյան Իրանում։ Մոտ 3,000 տարի առաջ հանդիպում էր նաև Ղրիմում և Բալկաններում։ Մուֆլոններ կան նաև Կիպրոս, Կորսիկա և Սարդինիա կղզիներում, սակայն պարզ չէ դրանք վայրենացած ոչխարներ են, թե իրական մուֆլոններ։ Մուֆլոնը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ուիլսոն և Ռիդեր (Աշխարհի կաթնասունների տեսակները)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուֆլոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 102)։ |