Մ.թ.ա. 6-րդ դար, հարյուրամյակ, որ սկսվել է մ.թ.ա. 600 թվականից և ավարտվել մ.թ.ա. 501 թվականին։

Այս դարը հայտնի է որպես մարդկության պատմության դարաշրջաններից մեկի՝ առանցքային ժամանակի զարգացման գագաթնակետ։ Այս դարում են իրենց գործունեությամբ հանդես եկել 5 աշխարհահռչակ մտածողներ, որոնք էապես նպաստել են մարդկության զարգացմանը։ Նրանք էին՝ Բուդդան և Մահավիրան Հնդկաստանում, Զրադաշտը Պարսկաստանում, Պյութագորասը Հին Հունաստանում, Կոնֆուցիոսը Չինաստանում և Պանինին Հնդկաստանում։

Եվրոպայի արևմուտքում այդ ժամանակ ավարտվում է երկաթի դարը, մեծ զարգացման է հասնում կելտերի մշակույթը։ Եվրոպայի հյուսիսում դեռ շարունակվում է բրոնզի դարը, իսկ Միջերկրական ծովի շրջանում սկիզբ է առնում հունական փիլիսոփայությունը։

Մերձավոր Արևելքում դարի առաջին կեսին գերիշխող էր Նոր Բաբելոնական կամ Խալդեական կայսրությունը, որը առաջացել էր նախորդ դարում Ասորեստանի աշխարհակալ տերության կործանումից հետո։ Մ.թ.ա. 586 թվականին այն նվաճել էր Երուսաղեմը և վերջ տվել Հուդայի թագավորությանը։ Բաբելոնցիների իշխանությունը տևում է մինչև մ.թ.ա. 540-ական թվականները, երբ առաջանում է Աքեմենյան պետությունը։ Վերջինս դարի ընթացքում նվաճում է հարևան և հեռավոր բազմաթիվ երկրներ՝ այն ժամանակվա հայտնի աշխարհի մեծագույն մասը։ Նրա պաշտոնական կրոնն է դառնում նոր հիմնադրված զրադաշտականությունը։

Հեռավոր Արևելքում՝ Չինաստանում, սկսվում է «Գարնան և աշնան ժամանակաշրջանը»։ Չինաստանում հայտնվում են բազմաթիվ պետություններ, որոնք որոշ ժամանակ անց միավորվում են միասնական պետության կազմում։ Չին ժողովրդի հոգևոր զարգացմանը մեծապես նպաստում են գաղափարաբանական երկու կրոնները՝ կոնֆուցիականությունը (հիմնադիր՝ Կոնֆուցիոս) և դաոսականությունը (հիմնադիր՝ Լաո Ցզի)։ Միևնույն ժամանակ Հնդկաստանում բրահմայականության ծոցից դուրս է գալիս նոր կրոն՝ բուդդայականությունը (հիմնադիրներ՝ Բուդդա և Մահավիրա)։ Առաջին գրավոր հնդեվրոպական լեզուն՝ սանսկիտը, ունենում է իր քերականության ձեռնարկը (հեղինակ՝ Պանինի

Ամերիկա աշխարհամասում ավարտվում է նախնադարյան հերթական մշակութային փուլը՝ Օլմեկների քաղաքակրթությունը։

Դեպքեր և իրադարձություններ

խմբագրել

Մ.թ.ա. 590-ականներ

խմբագրել
 
Լա Վենտայում հայտնաբերված Օլմեկների հսկայական քարե գլուխներից

Մ.թ.ա. 580-ականներ

խմբագրել

Մ.թ.ա. 570-ականներ

խմբագրել

Մ.թ.ա. 560-ականներ

խմբագրել

Մ.թ.ա. 550-ականներ

խմբագրել

Մ.թ.ա. 540-ականներ

խմբագրել

Մ.թ.ա. 530-ականներ

խմբագրել

Մ.թ.ա. 520-ականներ

խմբագրել

Մ.թ.ա. 510-ականներ

խմբագրել

Մ.թ.ա. 500-ականներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «History of the SUDAN». www.historyworld.net. 2007. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 3-ին.