Յանիս Սուդրաբկալն, իսկական անուն՝ Արվիդ Կառլի Պեյնե, Սուդրաբկալնս, (Սուդրաբկալնս Արվիդ, մինչև 1925 թվականը՝ Պեյնե Արվիդ, մայիսի 17 (29), 1894[1], Inčukalns, Ռիգայի շրջան, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 4, 1975(1975-09-04)[1][2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի խորհրդային բանաստեղծ։ Լատվիայի ժողովրդական բանաստեղծ (1947)։ Լատվիայի ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1973)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։

Յանիս Սուդրաբկալն
Ծնվել էմայիսի 17 (29), 1894[1]
ԾննդավայրInčukalns, Ռիգայի շրջան, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 4, 1975(1975-09-04)[1][2] (81 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ
Լեզուլատիշերեն
Քաղաքացիություն Լատվիա,  ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Ժանրերբանաստեղծություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
 Jānis Sudrabkalns Վիքիպահեստում

Գործունեություն

խմբագրել

Բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն հրատարակվել է 1920 թվականին («Թևավոր Արմադա»)։ Հույզերի ու մտքի լարվածությամբ, ձևի հղկվածությամբ են աչքի ընկնում «Փոխակերպումներ» (1923), «Լապտերը քամու տակ» (1931) ժողովածուները։ «Տրուբադուրը ավանակի վրա» (1921), «Բաց մանուշակագույն ֆրակով ջենտլմենը» (1924), հումորիստական և երգիծական բանաստեղծությունների այլ ժողովածուներ լույս են տեսել Օլիվերետո ծածկանունով։ Նրա տաղանդը նոր բովանդակություն է դրսևորել «Եղբայրական ընտանիքում» (1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948), «Եվս մեկ գարուն» (1964, Լատվ. ԽՍՀ պետական մրցանակ, 1965) ժողովածուներում, «Ծիծեռնակները վերադառնում են» (1951), «Գարնանային մտորումներ» (1964) քնարական մանրապատումների գրքերում։ Թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։ ԽՍՀՄ 7-8 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Մրցանակներ

խմբագրել

Պարգևատրվել է Լենինի 3 և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանիս Սուդրաբկալն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 181