Յանկա Կուպալա
Յանկա Կուպալա (իսկական անուն ազգանունը՝ Իվան Դոմինիկովիչ Լուցեվիչ, բելառուս․՝ Іван Дамінiкавіч Луцэвіч, հուլիսի 7, 1882[1], Վյազինկա, Վիլեյսկի շրջան, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 28, 1942[2][3][1], Մոսկվա, ԽՍՀՄ), բելառուս բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս։
Յանկա Կուպալա բելառուս․՝ Янка Купала | |
---|---|
Ծննդյան անուն | բելառուս․՝ Іван (Ян) Дамінікавіч Луцэвіч |
Ծնվել է | հուլիսի 7, 1882[1] |
Ծննդավայր | Վյազինկա, Վիլեյսկի շրջան, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 28, 1942[2][3][1] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Մինսկի զինվորական գերեզմանատուն |
Գրական անուն | Янка Купала |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, գրող, լրագրող և հրապարակախոս |
Լեզու | բելառուսերեն, լեհերեն և ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Բելառուսի Ժողովրդական Հանրապետություն, Բելառուսական ԽՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Ա. Շանյավսկու անվան քաղաքային ժողովրդական համալսարան և Q33228179? |
Անդամակցություն | Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Q109854214?, Բելառուսական մշակույթի ինստիտուտ և Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա |
Աշխատավայր | Naša Niva?, Q14861079?, Minsk Belarusian House?, Q26712728? և Բելառուսական մշակույթի ինստիտուտ |
Պարգևներ | |
Ամուսին | Վլադիսլավա Լուցևիչ |
Yanka Kupala Վիքիպահեստում |
Համարվում է բելառուս գրականության դասականներից մեկը, Բելառուսի ազգային բանաստեղծ, Բելառուսի և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, Լենինյան և Ստալինյան մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1882 թվականի հուլիսի 7-ին (ըստ որոշ տվյալների հունիսի 25) Վյազինկա գյուղում, (ներկայումս Բելառուսի հանրապետության Մինսկի մարզի Մոլոդեչնենսկի շրջան), Դոմոնիկ Օնուֆրիևիչի և Բենիգնի Իվանովնայի ընտանիքում։ Մանուկ հասակում ապագա գրողը ստիխված էր լինում օգնել հորը, ով չնայած իրենց ազնվանական ծագմանը, հասարակ հողագործ գյուղացի էր և մշակում էր հարուստ սեփականատերերի հողատարածքները վճարելով նրանց հողի վարձակալության գումարներ։ Հոր մահից հետո 1902 թվականին դառնում է տնային ուսուցիչ և գրագիր։
Այնուհետև սևագործ աշխատանքի է անցնում տեղի գինու գործարանում։ Չնայած ծանր աշխատանքը նրանից մեծ ժամանակ էր խլում, նա ժամանակ էր գտնում ինքնադաստիարակման և ուսուցումների համար՝ հատկապես սիրում էր ընթարցանությունը։ 1898 թվականին ավարտում է Բելարուչ քաղաքի ազգային ուսումնարանը։
1908 - 1909 թվականներին ապրել է Վիլնոյում, որտեղ աշխատում էր բելռուսական առաջին «Наша Ніва» թերթի խմբագրությունում։ Այնտեղ էլ ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Վլադիսլավա Ստանկևիչի հետ։ Նույն քաղաքում նա ծանոթանում է նաև դերասանուհի Պավլինա Մյաձելկոյի հետ։ Հիացած լինելով դերասանուհու տաղանդով, նրա անունով է կոչում իր առաջին պիեսը՝ «Պաուլինկա» կատակերգությունը։
1909-1913 թվականներին սկսնակ բանաստեղծը սովորում է Սանկտ Պետերբուրգում, իսկ 1915 թվականին ավարտում է ուսումը Մոսկվայի քաղաքային ժողովրդական ինստիտուտը։ Ուսումը սակայն կիսատ է մնում և 1916 թվականին նա մեկնում է ռազմաճակատ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմին, ծառայության անցնելով ճանապարհաշինարարական ջոկատում, որտեղ աշխատում է մինչև Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխությունը։
Նա բնակություն է հաստատում Սմելոնսկում աշխատելով շինարարության ոլորտում։ Հեղափոխությունից հետո Յանկա Կուպալան տեղափոխվում է Մինսկ, ուր և ապրում է մինչև իր կյանքի վերջ։
Մահացել է 1942 թվականի հունիսի 28-ին, Մոսկվայի «Մոսկվա» հյուրանոցում։ Թաղվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը, իսկ 1962 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Բելառուս և վերահուղարկավորվել Մինսկի Զինվորական գերեզմանատանը մոր գերեզմանի կողքին (ով ի դեպ մահացել էր Մինսկի պաշարման ժամանակ չիմանալով որդու մահվան մասին)։ Նույն գերեզմանատանն է թաղված նաև բելառուս մեկ այլ հայտնի գրող՝ Յակուբ Կոլասը, նրանց հիշատակին կագնեցված է մեծ հուշարձան։
Երկեր
խմբագրելԲանաստեղծություններ
խմբագրել- «Ժալեյկա» (բելառուս․՝ «Жалейка», 1908)
- «Գուսլյար» (բելառուս․՝ «Гусьляр», 1910)
- «Թանկ կյանքին» (բելառուս․՝ «Шляхам жыцьця», 1913)
- «Ժառանգություն» (բելառուս․՝ «Спадчына», 1922)
- «Անանունը» (բելառուս․՝ «Безназоўнае», 1925)
- «Ծաղկում» (բելառուս․՝ «Адцьвітаньне», 1930)
- «Երգ շինարարությանը» (բելառուս․՝ «Песня будаўніцтву», 1936)
- «Բելառուսի շքանշանակրը» (բելառուս․՝ «Беларусі ардэнаноснай», 1937)
- «Սրտից» (բելառուս․՝ «Ад сэрца», 1940)
- «Բելառուս պարտիզաններին» (բելառուս․՝ «Беларускім партызанам», 1940)
Պոեմներ
խմբագրել- «Ձմռանը» (բելառուս․՝ «Зімою», 1907)
- «Ոչ մեկին» (բելառուս․՝ «Нікому», 1907)
- «Կալեկա» (բելառուս․՝ «Калека», 1907)
- «Հատուցում սիրով» (բելառուս․՝ «Адплата каханнем», 1907)
- «Պիլիպովկայում» (բելառուս․՝ «У Піліпаўку», 1908)
- «Ինչու՞ համար» (բելառուս․՝ «За што?», 1908)
- «Հավերժական երգ» (բելառուս․՝ «Адвечная песьня ў ХІІ-ці праявах», 1908)
- «Կուրգան» (բելառուս․՝ «Курган», 1910)
- «Երազ կուրգանի վրաе» (բելառուս․՝ «Сон на кургане», 1910)
- «Սուրբ Ծնունդի ժամանակ» (բելառուս․՝ «На Куццю», 1911)
- «Ձյադի վրա» (բելառուս․՝ «На Дзяды», 1911)
- «Բոնդարովնա» (բելառուս․՝ «Бандароўна», 1913)
- «Առյուծի գերեզմանը» (բելառուս․՝ «Магіла льва», 1913)
- «Ես և նա» (բելառուս․՝ «Яна і я», 1913)
- «Հանգստի ժամանակ» (բելառուս․՝ «На папасе», 1913)
- «Անանունը» (բելառուս․՝ «Безназоўнае», 1924)
- «Օրեսսա գետի վրայով» (բելառուս․՝ «Над ракой Арэсай», 1933)
- «Տարասովի բաժինը» (բելառուս․՝ «Тарасова доля», 1939)
Պիեսներ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ բանաստեղծությունների ժողովածու
- ↑ պոեմների ժողովածու
- ↑ պիեսների ժողովածու
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 16)։ |
տվյալների բազա Արխիվացված 2012-04-11 Wayback Machine
- http://old.knihi.com/kupala/sanety-eng.html Արխիվացված 2012-03-16 Wayback Machine
- Յանկա Կուպալայի ստեղծագործությունները (բելառ.)
- Յանկա Կուպալայի մասին էլեկ. գրադարանում (բելառ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանկա Կուպալա» հոդվածին։ |