Յան Բարշչևսկի
Յան Բարշչևսկի (բելառուս․՝ Ян Баршчэўскі,լեհ.՝ Jan Barszczewski, 1796[1], Murahi, Polotsky Uyezd, Ռուսական կայսրություն - փետրվարի 28 (մարտի 12), 1851, Chudniv, Zhytomyr uezd, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն)[2], 19-րդ դարի բելառուս և լեհ գրող[3][4]։ Համարվում է բելառուսական նոր գրականության հիմնադիրներից մեկը[5]։
Ծնվել է | 1796[1] |
---|---|
Ծննդավայր | Murahi, Polotsky Uyezd, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 28 (մարտի 12), 1851 |
Վախճանի վայր | Chudniv, Zhytomyr uezd, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Chudniv |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, հրատարակիչ և բանահավաք |
Լեզու | բելառուսերեն և լեհերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Jesuit Academy of Polotsk? |
Ժանրեր | ժողովրդական բանահյուսություն և ֆանտաստիկա |
Գրական ուղղություններ | կլասիցիզմ, ռոմանտիզմ, ժողովրդական բանահյուսություն և ֆանտաստիկա |
Jan Barszczewski Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅան Բարշչևսկին ծնվել է ռուսական կայսրության Վիտեբսկի նահանգի Պոլոցկի գավառի Մուրագի գյուղում[6], տոհմական դաստակերտում[7], կաթոլիկ քահանայի ընտանիքում, որը, ըստ որոշ տեղեկությունների, ազնվականական ծագում ուներ։ Գրողի ծննդյան տարեթիվը դեռևս ճշգրտված չէ. ուսումնասիրողներն այն զետեղում են 1780-ից 1796 թվականների միջակայքում[8]։ Սովորել է ճիզվիտական կոլեգիումում[7], հենց այդ ընթացքում էլ գրական իր առաջին փորձերն է կատարել, արձակուրդներին այցելել է Ներշչադ լճի մերձակա գյուղերը, ժողովրդական գրական ստեղծագործություններ գրի առել[7], հետագայում դրանք օգտագործել է իր երկերում։
1820-1830-ական թվականներին ապրել է Սանկտ Պետերբուրգում, լեհ և բելառուս գրական գործիչների խմբակ ստեղծել ու ղեկավարել։ 1844 թվականին պետերբուրգյան լեհալեզու «Niezabudka» ամսագրում լույս է տեսել նրա «Փայտե ծերուկն ու միջատ կինը» վիպակը[9]։ Այդ նույն տարում հրատարակվել է Բարշչևսկու լավագույն գործը համարվող «Շլյախտիչ Զավալնյան կամ Բելառուսը ֆանտաստիկ պատմություններում» վիպակի[10] առաջին մասը։ Պետերբուրգում նա մտերմացել է Ադամ Միցկևիչի հետ, ծանոթացրել իր չափածո ստեղծագործություններին, խորհրդակցել[11][12]։ Ծանոթ ու մտերիմ էր նաև Տարաս Շևչենկոյին[13]։ 1849 թվականին Կիևում լույս է ընծայել «Proza і wіerszе» ժողովածուն[14]։ Գրական իր երկերում հանդես է եկել ազատական-լուսավորական դիրքերից։
1840-ական թվականների վերջրին Բարշչևսկին ծանր հիվանդացել է, տևական ժամանակ տառապել տուբերկուլյոզից։ Մահացել է 1851 թվականի մարտի 11-ին, Չուդնովո գյուղում, որի եկեղեցուն կից գերեզմանատանը 2019 թվականին տեղորոշվել է նրա շիրմաքարը[15]։
1994 թվականին «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում «Ազնվական Զավալնյան կամ Բելառուսը ֆանտաստիկ պատմություններում» վիպակի հիման վրա գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել[16]։
Գրականություն
խմբագրել- «Барщевский, Ян». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Хаўстовіч, М. В. Мастацкі метад Яна Баршчэўскага / М. В. Хаўстовіч. — Мінск : БДУ, 2003. — 204 с.
- Шыдлоўскі, С. А. Шляхецкі саслоўны ідэал у творах Яна Баршчэўскага / С. А. Шыдлоўскі // Вестник Полоцкого государственного университета : Серия А (гуманитарные науки). — 2005. — № 7. — С. 128—134. (բելառուս.)
- Этнаграфія Беларусі: энцыклапедыя. — Мн., 1989.
- Белорусская ССР: краткая энцикл. Т. 5. — Мн., 1982. — С.43.
- Гісторыя беларускай літаратуры: XIX — пач. XX ст.: Падруч. для філ. фак. пед ВНУ / Т. Э. Багдановіч, У. В. Гніламёдаў, Л. С. Голубеваі інш; Пад агул. рэд. М. А. Лазарука, А. А. Семяновіча. — 2-е выд., дапрац. — Мн.: Выш. шк., 1998.
- Мысліцелі і асветнікі Беларусі: энцыкл. давед. — Мн., 1995.
- Хаўстовіч М. Паэт і казачнік азёрнага краю // Ян Баршчэўскі. Выбр. тв. — Мн., 1998.
- Бахарэвіч А. Курсіў чарнакніжніка (Ян Баршчэўскі) // Гамбурскі рахунак Бахарэвіча. — Радыё Свабодная Эўропа / Радыё Свабода, 2012.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բելառուսերեն Վիքիպեդիա (բելառուս.) — 2007.
- ↑ Jan Barszczewski / Kronika spółczesna // Czas : dziennik poświęcony polityce krajowej i zagranicznej oraz wiadomościom literackim, rolniczym i przemysłowym 1851, nr 101 (2 maja). — S. 1.
- ↑ Biografie Jan Barszczewski auf nlr.ru; abgerufen am 10. September 2018 (russisch)
- ↑ A website about Barszczewski
- ↑ А. Мальдзіс. БАРШЧЭЎСКІ Ян // Կաղապար:Крыніцы/ЭГБ С. 314
- ↑ Нещердо — Реки и озера — Природа — Каталог — Туризм в Беларуси Արխիվացված 2008-05-04 Wayback Machine (ռուս.)
- ↑ 7,0 7,1 7,2 Կաղապար:Кніга
- ↑ svaboda.org
- ↑ Барщевський Іван. Дерев'яний Дідок і жінка-комаха(չաշխատող հղում)
- ↑ Szlachcic Zawalnia. Jan Barszczewski. 1846. St Petersburg: W Drukarni Eduarda Pratza
- ↑ |autor = |título = Słownik polskich autorów SF |obra = Fantastyka |fecha = |issn = 1731-7134 |número = 2/82}}
- ↑ Eintrag zu Jan Barszczewski in der Großen biographischen Enzyklopädie (2009); abgerufen am 10. September 2018 (russisch)
- ↑ Taras Schewtschenko und Weißrussland auf litopys.org.ua; abgerufen am 10. September 2018 (ukrainisch)
- ↑ Антологія української фантастики ХІХ ст. / упорядник Ю. Винничук. — К.: КЕТС, 2015. — С.7 ISBN 978-966-97251-5-8
- ↑ Ва Ўкраіне знайшлі надмагільную пліту беларускага пісьменьніка Яна Баршчэўскага // Радио «Свобода», 17.04.2019.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Сайт о Яне Барщевском
- Л. Рублевская. Сын бури и сарматских ценностей. Արխիվացված 2007-03-11 Wayback Machine
- В Украине найдены документы о смерти одного из основателей белорусской литературы. Արխիվացված 2019-11-20 Wayback Machine
- М. Хаўстовіч. Творчасць Яна Баршчэўскага
- Eintrag zu Jan Barszczewski im Brockhaus-Efron (russisch)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Բարշչևսկի» հոդվածին։ |