Յապ Ստամ
Յակոբ Ստամ (հոլ.՝ Jacob Stam, ծնվել է 1971 թվականի հուլիսի 17-ին Հոլանդիայի Կամպեն քաղաքում), առավել հայտնի է որպես Յապ Ստամ (հոլ.՝ Jaap Stam), հոլանդացի ֆուտբոլիստ, պաշտպան, 2011 թվականից մարզիչ։ 1996-2004 թվականներին խաղացել է Հոլանդիայի հավաքականում, որտեղ 67 խաղերում հեղինակել է 3 գնդակ։ 1999 և 2000 թվականներին ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի լավագույն պաշտպան։
Յապ Ստամ հոլ.՝ Jaap Stam | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Յակոբ Ստամ | ||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Հոլանդացի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Նիդերլանդներ | ||||||||||||||||||||||||||
Մականուն | «Կամպենի Ժայռը» | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 17, 1971 (53 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կամպեն, Նիդերլանդներ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 191 | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 92 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՍտամը սկսել է խաղալ հարազատ քաղաքի «Կամպեն» սիրողական թիմում։ 1992 թվականին պռոֆեսիոնալ կարիերայի դեբյուտը տոնել է «Զվոլե» թիմում, իսկ հաջորդ մրցաշրջանում խաղացել է Թիլբուրխ քաղաքի Վիլհելմ II թիմում։ Այաքսի դեմ տարած հաղթանակից հետո նրանով սկսել է հետաքրքրվել ՊՍՎ Էյնդհովենը, որտեղ էլ նա տեղափոխվել է 1996 թվականին, որի հետ նվաճել է երկրի գավաթը, 2 չեմպիոնական տիտղոս և սուպերգավաթը։ Բացի դրանից ճանաչվել է երկրի լավագույն ֆուտբոլիստ։ 1998 թվականին Յապ Ստամը դարձավ ամենասիրված խաղացողներից մեկը, իսկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նրա համար առաջարկեց 36 միլիոն գուլդեն, որը համարժեք է 16․7 միլիոն եվրոյի։ «Յունայթեդում» անցկացրած 3 տարիները եղան նրա համար լավագույնը կարիերայում։ Այնտեղ նա նվաճեց 3 չեմպիոնական տիտղոս, ինչպես նաև դարձավ Չեմպիոնների Լիգայի և Միջմայրցամաքային գավաթի հաղթող։
2001/02 թվականի մրցաշրջանում Ստամը տեղափոխվեց Հռոմի «Լացիո» ակումբ, բացի դրանից նրան իր ինքնակենսագրության և կոշտ դիմագծերի համար նրան անվանեցին «Լացիոյի դեմք», ինչը դուր չեկավ «Յունայթեդի» մարզիչ Սըր Ալեքսին։ Լացիոյում անցկացրած տարիներին նա ընդունել էր անաբոլիկ անդրոգենային ստերոիդներ, որի համար որակազրկվեց 5 ամսով։ Լացիոյից հետո նա տեղափոխվեց Միլան, որտեղ մեծ հաջողությունների չհասավ և նվաճեց միայն երկրի գավաթը 2004 թվականին։ 2006 թվականի հունվարի 30-ին նա որոշեց վերադառնալ հարազատ երկիր։ Ստամը 2 տարվա պայմանագիր կնքեց նախկին թիմի հիմնական մրցակից Այաքսի հետ։ Այնտեղ նա խաղաց ավագի թևկապով։
2007 թվականի հոկտեմբերի 29-ին Ստամը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Հիմնական պատճառներից մեկը վնասվածքն էր։ Նրա վերջին ակումբը «Այաքսն» էր, որտեղ վերջին խաղն անցկացրեց հոկտեմբերի 20-ին «Նեյմեգենի» դեմ խաղում, որտեղ խաղաց վանսվածքով։
Կարիերան հավաքականում
խմբագրելՀավաքականում դեբյուտը նշեց 1996 թվականի ապրիլի 24-ին Գերմանիայի հավաքականի դեմ, որտեղ Հոլանդիան պարտվեց 1-0 հաշվով։ Նա մասնակցեց 1996 թվականի ԵԱ-ին, որտեղ Հոլանդիան կիսեց 3-4 տեղերը։ ԵՎՐՈ 2004-ին և 1998 թվականի ԱԱ-ին թիմը գրավեց 4-րդ տեղը։ ԵՎՐՈ-2000-ին նա կիսաեզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում գրավեց Իտալիայի դարպասը, սակայն չնայած դրան՝ Հոլանդիան դուրս մնաց առաջնությունից և բավարարվեց 3-րդ տեղով։
Մարզչական գործունեություն
խմբագրելՖուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ» և աշխատեց՝ որպես սկաուտ ՀԱՀ-ում։ 2009 թվականին նա աշխատեց մարչի օգնական «Զվոլե» թիմում, որտեղ սկսել էր կարիերան։ 2013 թվականին Ստամը աշխատեղ Այքասի ադմինիստրացիայում[1]։ 2014 թվականին մարզեց թիմի 2-րդ ակումբը[2]։
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- Անգլիայի Չեմպիոն 1999, 2000, 2001
- Չեմպիոնների Լիգայի հաղթող 1999
- Անգլիայի Գավաթի հաղթող 1999
- Միջմայրցամաքային գավաթի հաղթող 1999
- Հոլանդիայի Գավաթակիր 2007
- Հոլանդիայի Սուպերգավաթակիր 2007
- Հոլանդիայի Չեմպիոն 1997
- Հոլանդիայի գավաթակիր 1996
- Հոլանդիայի սուպերգավաթակիր 1996, 1997
- Իտալիայի Գավաթակիր 2004
Ազգային հավաքական
խմբագրել- 1998 թվականի ԱԱ-ն մրցանակակիր (4-րդ տեղ)
- 2000 թվականի ԵԱ-ն մրցանակակիր (3-4 տեղ)
Անձնական ձեռքբերումներ
խմբագրել- Հոլանդիայի տարվա լավագույն խաղացող 1997 թ
- Եվրոպայի լավագույն պաշտպան 1999, 2000
Մարզչական
խմբագրել- Հոլանդիայի Չեմպիոն 2013/14
Վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Սեզոն | Լիգա | Գավաթային | Եվրագավաթային | Այլ | Արդյունքում | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլ | Խաղեր | Գոլ | Խաղեր | Գոլ | Խաղեր | Գոլ | Խաղեր | Գոլ | ||
Զվոլե | 1992-93 | 32 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 1 |
Արդյունքում | 32 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 1 | |
Կամբյուր | 1993-94 | 33 | 0 | 1+ | 0 | 0 | 0 | 0 | 0 | 34+ | 0 |
1994-95 | 33 | 4 | 1+ | 1 | 0 | 0 | 0 | 0 | 34+ | 5 | |
Արդյունքում | 66 | 4 | 2+ | 1 | 0 | 0 | 0 | 0 | 68+ | 5 | |
Վիլհելմ II | 1995-96 | 19 | 1 | ? | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19+ | 1 |
Արդյունքում | 19 | 1 | ? | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19+ | 1 | |
ՊՍՎ Էյնդհովեն | 1995-96 | 14 | 1 | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 18 | 1 |
1996-97 | 33 | 7 | 2 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 40 | 7 | |
1997-98 | 29 | 4 | 5 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 40 | 4 | |
Արդյունքում | 76 | 12 | 10 | 0 | 10 | 0 | 2 | 0 | 98 | 12 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 1998-99 | 30 | 1 | 7 | 0 | 13 | 0 | 1 | 0 | 51 | 1 |
1999-00 | 33 | 0 | 0 | 0 | 13 | 0 | 5 | 0 | 51 | 0 | |
2000-01 | 15 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 23 | 0 | |
2001-02 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | |
Արդյունքում | 79 | 1 | 8 | 0 | 32 | 0 | 8 | 0 | 127 | 1 | |
Լացիո ՖԱ | 2001-02 | 13 | 1 | 0 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 18 | 1 |
2002-03 | 28 | 0 | 2 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 34 | 0 | |
2003-04 | 29 | 2 | 6 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 42 | 3 | |
Արդյունքում | 70 | 3 | 8 | 0 | 16 | 1 | 0 | 0 | 94 | 4 | |
Միլան ՖԱ | 2004-05 | 17 | 0 | 2 | 0 | 8 | 1 | 1 | 0 | 28 | 1 |
2005-06 | 25 | 1 | 3 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 37 | 1 | |
Արդյունքում | 42 | 1 | 5 | 0 | 17 | 1 | 1 | 0 | 65 | 2 | |
Այաքս | 2006-07 | 25 | 1 | 4 | 1 | 9 | 0 | 3 | 0 | 41 | 2 |
2007-08 | 6 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 11 | 0 | |
Արդյունքում | 31 | 1 | 4 | 1 | 13 | 0 | 4 | 0 | 52 | 2 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 415 | 24 | 41+ | 2 | 88 | 2 | 15 | 0 | 559+ | 28 |
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յապ Ստամ» հոդվածին։ |