Յոզեֆ Մարկվարտ (գերմ.՝ Josef Markwart, դեկտեմբերի 9, 1864(1864-12-09)[1][2], Գերմանիա - փետրվարի 4, 1930(1930-02-04)[3][2], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն), գերմանացի արևելագետ, հայագետ, բանասեր, լեզվաբան, աշխարհագրագետ։

Յոզեֆ Մարկվարտ
Josef Markwart
Ծնվել էդեկտեմբերի 9, 1864(1864-12-09)[1][2]
Գերմանիա
Մահացել էփետրվարի 4, 1930(1930-02-04)[3][2] (65 տարեկան)
Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունպատմաբան և արևելագետ
Գործունեության ոլորտպատմություն[4] և արևելագիտություն[4]
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[3][5]
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Josef Markwart Վիքիպահեստում

Սովորել է Թյուբինգենի համալսարանում։ 1894 - 1900 թթ.-ին եղել է նույն համալսարանի պրիվատ դոցենտ, 1900 - 1911 թթ.-ին՝ Լեյդենի (Հոլանդիա) Նիդերլանդական ազգագրական թանգարանի ավանդապահ, դասախոս, 1912 թ.-ից՝ Բեռլինի համալսարանի դասախոս, որտեղ 1920 թ.-ին հիմնել է իրանական և հայկական բանասիրության ամբիոն և վարել մինչև կյանքի վերջը։

Դոկտորի աստիճան է ստացել 1893 թ.-ին՝ հույն պատմիչ Կտեսիասի (մ.թ.ա. V - IV դդ.) կորած երկի մասին գրած աշխատության համար։ Համընդհանուր ճանաչման է արժանացել իրանագիտության, կովկասագիտության, հայագիտության բնագավառներում կատարած հետազոտությունների համար։ Մարկվարտն օգտագործել է բազմաթիվ ու բազմալեզու աղբյուրներ, ուսումնասիրություններում քննել է հայերի, արաբների, հույների, պարսիկների, թուրքերի, մոնղոլների, ռուսների, հրեաների, աղվանների, վրացիների, ղփչաղների, աֆրիկյան երկրների (Նիգերիա, Սուդան, Մալի, Գվինեա, Գանա, Եթովպիա, Եգիպտոս) և այլ ժողովուրդների պատմության տարբեր խնդիրներ։ Նրա «Երանշահրն ըստ կեղծ Մովսես Խորենացու Աշխարհացույցի» (գերմ., 1901 թ.) երկը (որը շարադրված է Անանիա Շիրակացուն վերագրվող «Աշխարհացոյց»-ի և այլ աղբյուրների հիման վրա) ճանաչված է Իրանի ու Կենտրոնական Ասիայի պատմական աշխարհագրության բնագավառում կատարված ներդրումներից ամենանշանավորը։ Երևանի Շենգավիթ համայնքում կա փողոց Մարկվարտի անունով։

Մարկվարտի հայագիտական ավանդը

խմբագրել

Հայագիտության համար կարևոր են հայկական աղբյուրներում կատարված բնագրական ճշգրտումները։ Մարկվարտի զուտ հայագիտական ուսումնասիրությունների շարքն սկսվում է Մեսրոպ Մաշտոցին նվիրված հետազոտությամբ (գերմաներեն, 1917 թ.), որը 1902 թ.-ին կարդացել է Արևելագետների միջազգային կոնգրեսում (Համբուրգ), իսկ 1905 թ.-ին՝ արժանացել Լազարյան ճեմարանի մրցանակին։ Մյուս հետազոտությունների նյութերն են՝ Հարավային Հայաստանն ու Տիգրիսի ակունքներն ըստ հույն և արաբ աշխարհագիրների, Արտաքսատա - Արմաստիկա երթուղին, հայերի բնօրրանը, հայոց Արշակունիները, Բագրատունիները, ինչպես և Մովսես Խորենացուն, Փավստոս Բուզանդին, Մովսես Կաղանկատվացուն և այլոց վերաբերող հարցեր։

Մարկվարտն ունի նաև բազմաթիվ անտիպ երկեր (պահվում են Հռոմի «Pontificio instituto Biblico» գրադարանում), որոնք վերաբերում են հայերի ծագմանը («Հայերը և փռյուգիացիները»), հայկական հին գաղթավայրերին («Հայերը որպես գաղթաբնակներ հին դարերում և վաղ միջնադարում»), առանձին թագավորություններին («Հայոց մասնակի թագավորությունների ժամանակագրությունը»), Արշակունյաց թագավորության հիմնադրմանը («Սեբեոսի նախնական պատմությունը»), Անանուն զրուցագրին (կեղծ Շապուհ Բագրատունի), Կորյունին («Վարք Մաշտոցի»), Փավստոս Բուզանդին, Մանազկերտի 726 թ.-ի ժողովին, մազքութներին և այլ հարցերի լուսաբանմանը։

Մարկվարտը և Հայկական հարցը

խմբագրել

Մարկվարտը հայ ժողովրդի մեծ բարեկամն էր։ Պարբերաբար հանդես է եկել հայոց դատի պաշտպանությամբ, պայքարել հայոց պատմության չարամիտ աղավաղումների դեմ։ Նշավակել է աբդուլհամիդյան հայաջինջ քաղաքականությունը («Կոմանների ցեղի մասին», գերմ., 1914 թ.), քննադատել և համաշխարհային հասարակական դատին ներկայացրել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի վարած քաղաքականությունը։ Հինավուրց մշակույթի տեր հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն ու բարյացակամությունն ընդգծելու համար Մարկվարտը հայերեն է թարգմանել իր անուն-ազգանունը և երբեմն ստորագրել «Հովսեփ Բդեշխյան»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. CONOR.Sl

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Յոզեֆ Մարկվարտ հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 325  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Մարկվարտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Մարկվարտ» հոդվածին։