Յոհաննես Գուտենբերգ (գերմ.՝ Johannes Gutenberg, ոչ վաղ քան 1393 և ոչ ուշ քան 1406, Մայնց, Սրբազան Հռոմեական կայսրություն - ոչ ուշ քան փետրվարի 26, 1468, Մայնց, Electorate of Mainz, Սրբազան Հռոմեական կայսրություն), գերմանացի դարբին, ոսկերիչ և գյուտարար, ով հայտնագործեց ժամանակակից գրքի տպագրության տեխնիկան։ 15-րդ դարի կեսերին նա ստեղծեց իր շարժական տպագրահաստոցը, որը հիմք դրեց տպագրական հեղափոխությանը Եվրոպայում և համարվում է արդի ժամանակի կարևորագույն հայտնագործություններից մեկը։

Յոհան Գուտենբերգ
գերմ.՝ Johannes Gutenberg
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 1393 և ոչ ուշ քան 1406
ԾննդավայրՄայնց, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էոչ ուշ քան փետրվարի 26, 1468
Մահվան վայրՄայնց, Electorate of Mainz, Սրբազան Հռոմեական կայսրություն
ԳերեզմանՄայնց
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունԷրֆրուտի համալսարան
Մասնագիտությունգյուտարար, տպագրիչ, փորագրիչ, ճարտարագետ, դարբնություն, ոսկերիչ և մինցմեյտեր
Ծնողներհայր՝ Friele Gensfleisch zur Laden?[1], մայր՝ Else Wirich?[1]
 Johannes Gutenberg Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 15-րդ դարի սկզբում Գերմանիայի Մայնց քաղաքում։ Աշխատել է որպես դարբին, ոսկերիչ, հյուսն՝ Ստրասբուրգ քաղաքում։ Նա իր տպագրական մեքենայի գյուտը արել է խիստ գաղտնի։ 1444 թվականին վերադառնալով Մայնց՝ սկսել է գրքեր տպագրել։ Որոշելով մեծածավալ գիրք տպագրել՝ նա մի մեծահարուստից պարտքով գումար է վերցրել։ Չի կարողացել ժամանակին վերադարձնել պարտքը, և նրա ամբողջ ունեցվածքը, այդ թվում՝ տպագրական մեքենան ու առաջին տպագիր գիրքը անցել են այդ մեծահարուստին։

Երկար ու համառ աշխատանքներից հետո նա գտել է մետաղից առանձին լիտերներ (տառեր) ձուլելու եղանակը. գյուտարարը դրանցով կազմում էր շարվածքի էջեր ու տողեր, որոնցից արտատպվածք էր անում թղթի վրա։ Շարժական տպատառերի օգնությամբ հնարավոր էր շարել ցանկացած բնագրի ուզած քանակությամբ էջեր։ Գուտենբերգը հայտնագործել է նաև տպագրահաստոցը։

Մոտավորապես 1445 թվականին Գուտենբերգը հրատարակել է եվրոպական առաջին տպագիր գիրքը։ Դրանից հետո գրատպությունը Եվրոպայում արագորեն տարածվել է։ Նրա գյուտից կես դար անց Եվրոպայի քաղաքներում գործում էին 1100 տպարան։ Գրադարանների գրադարակները լցվում էին եվրոպական բոլոր լեզուներով տարբեր բնագավառների գրքերով։ Անչափ կարևոր հանգամանք էր այն, որ գրքերի գինը այլևս այնքան բարձր չէր, որքան ձեռագիր գրքերինը։

 
1568 թվականի տպագրահաստոց, որը ուներ մեկ ժամում 240 պատճենի արտատպման հնարավորություն։

Գուտենբերգի ամենաարժեքավոր տպագրած գիրքը Գութենբերգի Աստվածաշունչն է, որը բարձր է գնահատվում իր գեղագիտական և տեխնիկական որակի համար։

Յոհաննես Գուտենբերգը մահացել է 1468 թվականին։

Գուտենբերգի կենսագրության հավաստի տվյալներ

խմբագրել

Ըստ Անդրեաս Վենցկեի և Գյոտինգենի համալսարանի գրադարանում պահպանվող փաստաթղթերի՝ Յոհաննես Գուտենբերգի կեսագրության հավաստի տվյալները հետևյալն են.

  • 1394-1405 թթ. - այս ժամանակամիջոցում է ծնվել Գուտենբերգը (առավել հավանական է կարծվում 1408 թվականը)։ Ծննդավայրը գերմանական Մայնց քաղաքն է։
  • 1430 թ. հեռացել է Մայնցից։
  • 1434-1444 թթ. ապրել է Ստրասբուրգում կամ դրա մերձակայքում, զբաղվել գրատպության հետ առնչվող աշխատանքներով։
  • 1448-1457 թթ. ապրել է Մայնցում, ստեղծել գրահրատարակչական ընկերակցություն, տպագրել գրքեր, այդ թվում՝ Աաստվածաշունչ։
  • 1455 թ. Ուլրիխ Հելմաշպերգերի նոտարական գրասենյակում ձևակերպվել է, որ Գուտենբերգը Մայնցի բնակիչ, մծչահարուստ վաշխառու Յոհան Ֆուստից 1550 գիլդեր է պարտքով վերցրել՝ ամսական վեց տոկոս հավելավճարով վերադարձնելու պայմանով, այսինքն՝ պետք է վերադարձներ իր վերցրածի գրեթե կրկնակին՝ 2.974 գիլդեր։ Ենթադրվում է, որ Գուտենբերգն այդ խոշոր գումարը վերցրել է Աստվածաշնչի տպագչության հետ կապված ծախսերը հոգալու նպատակով, բայց քանի որ գործը ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է, նա չի կարողացել իր նախատեսած ժամկետում ավարտի հասցնել տպագրությունը, վաճառքի հանել գիրքը և ստացած հասույթով մարել պարտքը, ինչի հույսն ունեցել է։ Այդպիսով՝ պարտքը պայմանավորված ժամկետում չի վճարել և ստիպված է եղել Ֆուստի տնօրինմանը հանձնել գրավադրված տպագրատունը՝ բոլոր սարքերով ու գործիքներով հանդերձ, և Աստվածաշնչի համարյա պատրաստի տպաքանակը։ Ֆուստը կարճ ժամանակամիջոցում լրացրել է թերին և շուտով մեծ շահույթով վաճառել է Աստվածաշնչի 180 օրինակներից 90-ը (դատարանի վճիռի համաձայն՝ այդքանն էր նրա բաժինը)։
  • 1465 թ. հունվարի 17 - Մայնցի արքեպիսկոպոս Ադոլֆ Երկրորդ Նասաուցին Գուտենբերգին տվել է մի ձեռք տոնական զգեստ, 2180 լիտր հացահատիկ, 2000 լիտր գինի՝ որպես հատուցում նրա կատարած աշխատանքի։

Հիշատակ և մեծարում

խմբագրել
 
Գուտենբերգի տպագրած Աստվածաշունչը
 
Մի պատառիկ գուտենբերգյան Աստվածաշնչից:
 
Գուտենբերգի արձանը Ստրասբուրգում:
 
Գուտենբերգի թանգարանը Մայնցում
 
Գուտենբերգի տպագրական հաստոցը
 
Գուտենբերգի արձանը Մայնցում /քանդակակործ՝ Բ. Տորվալդսեն/
  • 1900 թ. - հիմնադրվել է Գուտենբերգյան ընկերությունը։
  • 1901 թ. - գերմանական Մայնց և Ֆրայբուրգ քաղաքներում բացվել են Գուտենբերգի թանգարաններ։
  • 1946 թ. - Մայնցի համալսարանը կոչվել է Յոհաննես Գուտենբերգի անունով։ Այդ նույն տարում համալսարանում սահնանվել է գուտենբերգյան կրթաթոշակ։
  • 1959 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի Լայպցիգ քաղաքը Գուտենբերգի անվան մրցանակ է շնորհում այն անձանց և հաստատություններին, որոնք ակնառու նվաճումների են հասել գրքարվեստի բնագավառում։
  • 1968 թ. (1968-ը հայտարարվել էր Գուտենբերգյան տարի) - ի հիշատակ Գուտենբերգի մահվան 500-ամյա տարելիցի՝ Գերմանիայում հատվել են 5 և 10 մարկ արժողությամբ հոբելյանական դրամներ։
  • 1968 թվականից ի վեր՝ Մայնցում ամեն տարի, Johannisnacht-ի շրջանակներում, անց է կացվում Գուտենբերգի հիշատակին նվիրված փառատոն
  • 1968 թվականից ի վեր՝ Մայնց քաղաքը և Գուտենբերգյան միջազգային ընկերությունը հատուկ մրցանակով խրախուսում են տպագրության բնագավառում ձեռք բերված նվաճումները։
  • 1978 թվականին Մայքլ Հարթն իր «Մարդկության պատմության 100 ամենաազդեցիկ անձինք» գրքում Յոհաննես Գուտենբերգին հատկացրել է 8-րդ տեղը։
  • 1998 թ. ամերիկյան ժուռնալիստների կազմակերպած հարցումների համաձայն՝ Յոհաննես Գուտենբերգը ճանաչվել է երկրորդ հազարամյակի ամեմակարևոր անձ՝ «Հազարամյակի մարդ»։
  • Գուտենբերգի անունով en կոչվել 777 համարը կրող աստերոիդը, Լուսնի երևացող կողմի խառնարաններց մեկը։
  • Գուտենբերգի անունն է կրում հանրահայտ էլեկտրոնային գրադարանը։
  • 2000 թվականին Մայնցում հանդիսավորությամբ տոնվել է Գուտենբերգի ծննդյան 600-ամյակը, այդ կապակցությամբ սահմանվել 1 պրոֆեսորական հատուկ՝ անվանական պարգևավճար։
  • Յոհաննես Գուտենբերգի անունով են կոչվել բազմաթիվ հաստատություններ, կազմակերպություններ, փողոցներ, հրապարակներ և՝ ոչ միայն Գերմանիայում, այլև նրա սահմաններից դուրս։ Տպագրության՝ հիրավի անգնահատելի գյուտի հեղինակի արձանը կանգնեցված է բազմաթիվ քաղաքներում։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Encyclopaedia Britannica. Abgerufen am 27. November 2006 von der Encyclopaedia Britannica Ultimate Reference Suite DVD – Eintrag 'printing'
  • Hochspringen ↑ Siehe auch die Wahl Gutenbergs zum wichtigsten Mann des zweiten Jahrtausends durch vier prominente US-Journalisten: Agnes Hooper Gottlieb, Henry Gottlieb, Barbara Bowers, Brent Bowers: 1,000 Years, 1,000 People. Ranking The Men and Women Who Shaped The Millennium. Kodansha International, New York NY u. a. 1998, ISBN 1-56836-253-6.
  • Hochspringen ↑ Klaus Graf: Ferdinand Wilhelm Emil Roth (1853-1924) als Fälscher. In: Archivalia vom 1. Oktober 2015 mit Hinweis auf unveröffentlichte Forschungen zu Gutenbergs Todestag und der Andeutung, dass es sich ebenfalls um eine Fälschung handle. Die Mainzer Forschung hat dies seit 2017 aufgegriffen: Ist Sterbedatum von Gutenberg eine Fälschung? Kuratorin Cornelia Schneider zweifelt Dokumente zum Todestag des Buchdruckers an. In: Allgemeine Zeitung vom 10. Juni 2017.
  • Hochspringen ↑ Wochenbeilage der "Darmstädter Zeitung" vom 22. Februar 1913 ULB Darmstadt.
  • Hochspringen ↑ Interview mit Stephan Füssel von der Johannes Gutenberg-Universität Mainz. Ausgestrahlt am 3. Februar 2018 in SWR aktuell (Rheinland-Pfalz); abgerufen am 4. Februar 2018.
  • Hochspringen ↑ Interview mit Stephan Füssel von der Johann Gutenberg-Universität, Mainz. Ausgestrahlt am 3. Februar 2018 in SWR aktuell (Rheinland-Pfalz); abgerufen am 4. Februar 2018.
  • Hochspringen ↑ Cornelia Schneider: Mainzer Drucker – Drucken in Mainz (I). Der Erstdrucker: Gutenberg. In: Stadt Mainz (Hrsg.): Gutenberg. Aventur und Kunst. Vom Geheimunternehmen zur ersten Medienrevolution. Mainz 2000, S. 190–211, hier S. 208.
  • Hochspringen ↑ Ferdinand Geldner (Hrsg.): Der Türkenkalender. „Eyn manung der cristenheit widder die durken“. Mainz 1454. Das älteste vollständig erhaltene gedruckte Buch, Rar. 1 der Bayerischen Staatsbibliothek. In Faksimile herausgegeben. Reichert, Wiesbaden 1975, ISBN 3-920153-36-7.
  • Hochspringen ↑ Hier ein Digitalisat des Münchner Exemplars.
  • Hochspringen ↑ Hier ein Digitalisat des Berliner Exemplars.
  • Hochspringen ↑ Hier ein Digitalisat des Exemplars in Princeton.
  • Hochspringen ↑ Archivlink (Memento des Originals vom 14. April 2016 im Internet Archive) i Info: Der Archivlink wurde automatisch eingesetzt und noch nicht geprüft. Bitte prüfe den Link gemäß Anleitung und entferne dann diesen Hinweis.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Գուտենբերգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 255