Յոհան Ռունեբերգ
Յոհան (Յուհան, Յոհանն) Լյուդվիգ Ռունեբերգ (շվեդ.՝ Johan Ludvig Runeberg, փետրվարի 5, 1804[1][2][3][…], Պիետարսաարի, Վաասա նահանգ, Շվեդիա[4] - մայիսի 6, 1877[1][2][3][…], Պորվոո, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[4] և Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն), շվեդական ծագմամբ ֆինն բանաստեղծ, ով շվեդերեն է գրել ազգային ռոմանտիզմի բովանդակությամբ բանաստեղծություններ։ Առավել հայտնի է «Պրապորշչիկ Ստոլի պատմվածքները» (շվեդ.՝ Fänrik Ståhls sägner) բանաստեղծությունների շարքով։ Այս շարքի բանաստեղծություններից մեկը՝ «Մեր երկիրը» (շվեդ.՝ Vårt land, ֆիններեն՝ Maamme), դարձել է Ֆինլանդիայի հիմնը։ Ֆինլանդիայի ազգային տոնը նշվում է նրա ծննդյան օրը` որպես Ռունեբերգի օր, որից առաջ վաճառվում է Ռունեբերգի կարկանդակը։
Կենսագրություն
խմբագրելՅոհան Լյուդվիգ Ռունեբերգը ծնվել է ծովագնաց Լորենց Ուլրիկ Ռունեբերգի և Աննա Մարիա Մալմի բազմանդամ ընտանիքում, Ֆինլանդիայի արևմտյան ափին, Էստերբոտենի, Յակոբստադ քաղաքում։ Յոհանը կրթություն է ստացել նախ Օլեաբորգում (Օուլու), ապա Վաասա քաղաքում, իսկ հետո ընդունվել է Աբոյի համալսարան (այժմ՝ Տուրկու)։ Այնտեղ նա հանդիպել և ընկերացել է Յոհան Սնելլմանի և Զախարիաս Տոպելիուսի հետ, ովքեր հետագայում կարևոր դեր են խաղացել Ֆինլանդիայի ազգային վերածննդի գործում։ Հենց այդ ժամանակ էլ Ռունեբերգը ծանոթացել է Կարլ Բելմանի ստեղծագործություններին և սկսել է հանդես գալ որպես հրապարակախոս։
Իր ֆինանսական իրավիճակը բարելավելու համար Ռունեբերգը դասավանդելու է մեկնել կենտրոնական Ֆինլանդիա, որտեղ նա ավելի մոտիկից է ծանոթացել հասարակ ժողովրդի կյանքին։ Այս ծանոթությունը խորը տպավորություն է թողել նրա վրա, և հենց այդ ժամանակ է ձևավորվել նրա իդեալականացված հայացքը ֆիննական գյուղացիության վերաբերյալ, որն իր արտացոլումն է գտել «Գյուղացի Պաավո» (շվեդ.՝ Bonden Paavo) հայտնի բանաստեղծության մեջ։ Նրա հերոսը ցրտահարության պատճառով անընդհատ բերք է կորցնում, բայց առանց բողոքելու՝ մանրացված կեղևից հաց է պատրաստում։ Այս պատկերը դարձել է մարդկային որակի իսկական խորհրդանիշ, որը հայտնի է որպես sisu` ցանկացած փորձություն դիմանալու պատրաստակամություն։
1827 թվականին Ռունեբերգը ստացել է մագիստրոսի կոչում և մնացել համալսարանում (որը Աբոյի հրդեհից հետո տեղափոխվել է Հելսինկի), որտեղ 1830 թվականից հռետորություն է դասավանդել։ Նույն թվականին լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» (շվեդ.՝ Dikter) առաջին ժողովածուն։ 1831 թվականին Ռունեբերգն ամուսնացել է Ֆրեդրիկ Շարլոտա Տենգստրյոմի հետ, նրանք ունեցել են ութ երեխա, որոնցից երկուսը մահացել են վաղ տարիքում։ Ռունեբերգի որդին՝ Վալտերը, դարձել է քանդակագործ և իր հոր հուշարձանի հեղինակը, որը կանգնեցվել է 1885 թվականին։ Մյուս որդին` Յոհաննը, դարձել է բժիշկ և քաղաքական գործիչ։
Ռունբերգի կինը՝ Ֆրեդրիկան, նույնպես համբավ է ձեռք բերել որպես գրող, Վալտեր Սքոթի ոգով պատմական վեպերի հեղինակ։ Նրա «Տիկին Կատարինա Բոժեն և նրա դուստրերը» (շվեդ.՝ Fru Katarina Boije och hennes döttrar) վեպը, որը լույս է տեսել 1858 թվականին, կարելի է համարել առաջին պատմական վեպը ֆիննական գրականության մեջ։
1833 թվականին լույս է տեսել Ռունբերգի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն։ 1837 թվականին նա տեղափոխվել է Պորվոո (Բորգո), որտեղ տեղի գիմնազիայում ստացել է դասական լեզուների ուսուցչի պաշտոն, նա նաև հիմնադրել է թերթ (շվեդ.՝ Borgå Tidning): 1847 թվականին Ռյունեբերգը դարձել է գիմնազիայի տնօրեն։ Ռունեբերգի ամենահայտնի գործերից են վեցաչափով գրված «Որմզդեղնի որսորդները» (1832, շվեդ.՝ Elgskyttarne), «Թագավոր Ֆյալարը» (1844, շվեդ.՝ Ståhls sägner) պոեմները և 1808-1809 թվականների ռուս-շվեդական պատերազմի իրադարձություններին նվիրված բանաստեղծությունների շարքը։ Առավել հայտնի են դարձել նրա «Պատմվածքներ»-ը, որը Էլիաս Լյոնրոտի «Կալեվալա»-ի հետ միասին համարվում է Ֆինլանդիայի ազգային էպոսի մի մասը։ Այս պոեմից միկիտան Լոտեի կերպարը ոգեշնչել է Բերտոլդ Բրեխտին «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները»-ի ստեղծման գործում։ Նրա անունով է կոչվել կանանց ռազմականացված «Լոտա Սվյարդ» կազմակերպությունը։
1848 թվականին Գերմանիայից ներգաղթյալ Ֆրեդրիկ Պացիուսը նախերգանք է գրել «Հեքիաթներ»-ի և «Մեր երկիրը» (շվեդ.՝ Vårt land) բանաստեղծությունների համար. ներկայումս այն Ֆինլանդիայի ազգային օրհներգն է (տեքստի ֆիննական թարգմանությունը վերագրվում է Պաավո Կայանդերին, ռուսերենը՝ Ալեքսանդր Բլոկին)։
1863 թվականին տեղի ունեցավ դժբախտ պատահարը Ռունեբերգի կյանքում սկիզբ է դրել դրամատիկ շրջանի։ Որսի ժամանակ նա կաթվածահար է եղել։ Սկսվել է տասներեք ու կես տարվա փորձությունների ժամանակաշրջանը։ Բանաստեղծը գործնականում գամված է եղել անկողնուն և այլևս երբեք ի վիճակի չի եղել զբաղվել գրական գործունեությամբ։
Ռունեբերգը մահացել է 1877 թվականի մայիսի 6-ին։ 1877 թվականի մայիսի 12-ին նա պատվով թաղվել է Պորվոոյի Նյասինմյակի գերեզմանատանը։ Նրա գերեզմանի վրա տեղադրվել է վեհաշուք հուշարձան[7][8]։
Բանաստեղծի կնոջ՝ Ֆրեդրիկա Ռյունեբերգի մահվանից մեկ տարի անց (մահ. 1879), Ալեքսանդր Երկրորդը Ֆիննական Սեյմի խնդրանքով այն տունը, որտեղ Ռունեբերգն ապրել է իր կյանքի վերջին 25 տարիները, հայտարարել է ազգային սեփականություն և թանգարան։
Ստեղծագործության գնահատական
խմբագրելՌունեբերգը նշանակալի դեր է ունեցել սլավոնական-սկանդինավյան գրական կապերի զարգացման գործում, նա շվեդերեն է թարգմանել Պուշկինի, Վասիլի Ժուկովսկու, Կոնստանտին Մասալսկու, ուկրաինական և սերբական երգերը։ Թարգմանել է նաև Ֆրիդրիխ Շիլլերի, Լյուդվիգ Ուլանդի, Ֆրինդրիխ Շտոլբերգի, Քարոյ Կիշֆալուդիի ստեղծագործությունները։ Նրա հերոսուհու՝ Նադյայի անունը համանուն բանաստեղծությունից ռուսական կյանքի մի սյուժեի մասին հայտնի է դարձել Ֆինլանդիայում և Շվեդիայում։ Ալեքսանդր Պլետնյովը բանաստեղծին անվանել է «ֆիննական Պուշկին»։ Ավելի ուշ «Որմզդեղնների որսորդները» ֆիլմից ռուս չարչիների կերպարներն օգտագործել են այնպիսի ֆիննական գրողներ, ինչպիսիք են Ալեքսիս Կիվին և Վյայնյո Լիննան։
Այն ֆիններեն են թարգմանել, օրինակ՝ Էյնո Լեյնոն, ռուսերեն՝ Ալեքսանդր Բլոկը և Վալերի Բրյուսովը, բելառուսերեն՝ Մաքսիմ Բոգդանովիչը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Johan Ludvig Runeberg
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118791567 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Biografiskt lexikon för Finland (շվեդերեն) — SLS.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Kansallisbiografia (фин.) / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
- ↑ «Runebergin hautajaiset» (ֆիններեն). Porvoon kaupunki. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Aikansa sankari: Hautajaiset» (ֆիններեն). Svenska Litteratursällskapet i Finland. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ փետրվարի 22-ին.
Ռուսերեն հրապարակումներ
խմբագրել- Рунеберг Й. Л. Избранное. Лирика (с параллельным шведским текстом). «Сказания Фенрика Столя» (отдельные баллады). «Король Фьялар». Критические статьи. Письма / Пер. со швед. В. Дорофеева, Е. Дорофеевой. — СПб.: Коло, 2004. — 304 с. — ISBN 5-901841-17-4
Գրականություն
խմբագրել- Strömborg J.E. Biografiska anteckningar om J.L.Runeberg, I—IV. Helsingfors, 1880—1901.
- Viljanen L. Runeberg och hans diktning 1837—1877. Lund, 1969.
- Rahikainen A. Johan Ludvig och Fredrika Runeberg : en bildbiografi. Atlantis, 2004. — 208 s. — ISBN 9174867938
- Majamaa R., Paulaharju M. J. L. Runeberg. Suomen runoilija. Suomalaisen kirjallisuuden seura, 2004. — 163 s. — ISBN 9517465858
- Wrede J. Världen enligt Runeberg : en biografisk och idéhistorisk studie. Bokförlaget Atlantis, 2004. — 417 s. — ISBN 9173530417
- Сто замечательных финнов. Калейдоскоп биографий = 100 suomalaista pienoiselämäkertaa venäjäksi / Ред. Тимо Вихавайнен (Timo Vihavainen); пер. с финск. И. М. Соломеща. — Хельсинки: Общество финской литературы (Suomalaisen Kirjallisuuden Seura), 2004. — 814 с. — ISBN 951-746-522-X. — Электронная версия (Ստուգված է 18 փետրվարի 2010)
- «Рунеберг, Иоганн Людвиг». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- «J.L. Runeberg» (ֆիններեն) — Сайт о жизни и творчестве Рунеберга, с текстами стихотворений поэта на шведском и финском языках для аудио-прослушивания. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- «Johan Ludvig Runeberg» (շվեդերեն). Project Runeberg — Тексты Рунеберга в названной в его честь электронной библиотеке. 2014 թ․ հունվարի 23. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- Дорофеева Е. А. «Открытие Рунеберга. Биографический очерк». norse.ru. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- Клинге, Матти. «Йохан Людвиг Рунеберг (1804—1877), национальный поэт Финляндии, преподаватель университета и гимназии». ScandiNews. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- Руохонен, Анна. ««Финский Пушкин» – поэт Й.Л. Рунеберг». Сайт «Это Финляндия». Министерство иностранных дел Финляндии. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Ռունեբերգ» հոդվածին։ |