Յոմ Կիպուր
Յոմ Կիպուր (եբրայերեն՝ יוֹם כִּיפּוּר)[1], հայտնի է նաև «Քավության օր» անվամբ, Հուդայիզմում համարվում է տարվա ամենասուրբ օրը։ Կենտրոնական թեմաներն են քավությունն ու ապաշխարությունը[2]։ Հրեաներն այն տոնում են մոտ 25-ժամյա ծոմապահությամբ և շարունակական աղոթքներով՝ օրվա ժամանակի մեծ մասն անցկացնելով սինագոգում, հոգևոր ծառայություններ մատուցելով։
Ռոշ Հաշանա և Յոմ Կիպուր
խմբագրելՅոմ Կիպուրը թիշրեյ ամսվա 10-րդ օրն է և համարվում է Շաբաթների շաբաթ։ Ռոշ Հաշանան, որը Թորայում կոչվում է Յոմ Թերուա, ըստ հրեական օրացույցի՝ համարվում է առաջին ամսվա առաջին օրը[3]։ Այս օրն Աստծուց մեղքերի թողություն են խնդրում։ Յոմ Կիպուրը հրեական օրացույցում համարվում է «Կարևոր սուրբ օրեր» կամ Յամիմ Նորայիմ (Ցասման օրեր), որը սկսվում է Ռոշ Հաշանայով։
Սուրբգրյան ընթերցումներ
խմբագրելԸստ հրեական ավանդույթի՝ Աստված ամեն մի անձի ճակատագիրը գալիք տարվա համար գրում է Կյանքի գրքում և սպասում, մինչև որ Յոմ Կիպուրը «կկնքի» դատավճիռը։ Ցասման օրերի ընթացքում հրեան փորձում է բարելավել իր վարքն ու Աստծո առջև թողություն խնդրել իր և այլոց հանդեպ գործած մեղքերի համար և հուսով է, որ Աստված կների իրեն։
Աղոթքի քանակներ
խմբագրելՍովորական օրերին հավատացյալ կյանքով ապրող հրեաներն օրվա մեջ աղոթում են երեք անգամ` հետևյալ անվանումներով. Շախարիթ կամ առավոտյան աղոթք, Մինխա կամ ցերեկային աղոթք և Մաարիվ կամ երեկոյան աղոթք։ Յոմ Կիպուրն օրվա մեջ ունի աղոթքի համար նախատեսված հինգ ժամ՝ վերոգրյալին ավելացնելով Մուսաֆն ու Նեիլան։ Հրեաներն այս տոնի ընթացքում ապաշխարում են հանրային կամ մասնավոր վայրում։ Այս թվին ավելանում է նաև րաբուննապետին կամ կոհեն գադոլին ուղղված աղոթքը Երուսաղեմի Սուրբ տաճարում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Propitiation, Easton's Bible Dictionary
- ↑ It can be argued that the weekly Sabbath (Shabbat) is holier. See Shabbat (Status as a holy day).
- ↑ Numbers 29:7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոմ Կիպուր» հոդվածին։ |