Յուե չինարեն
Յուե կամ Յուեհ[2], չինարենի հիմնական ճյուղերից մեկը, որով խոսում են Հարավային Չինաստանում, մասնավորապես՝ Գուանդուն և Գուանսի շրջաններում, որոնք միասին կոչվում են Լիանգուանգ։ Կանտոներեն անվանումը հաճախ օգտագործվում է ամբողջ ենթախմբի համար, բայց լեզվաբանները նախընտրում են այս տերմինը պահպանել որպես Գուանչժոու շրջանի, Հոնկոնգի և Մակաո բարբառի անվանում, որը էլիտար բարբառ է։ Թայշաներենը Ջիանմենի ափային տարածքներում տեղեկայված լեզու է, որը 19-րդ դարի Գուանչժոուից հարավարևմտյան Ասիա և Հյուսիսային Ամերիկա արտագաղթյալների լեզուն էր։ Ավելի ուշ գաղթականները սկսել են խոսել Կանտոներեն։
Յուե չինարեն | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | չինարեն և Սինական լեզուներ |
Երկրներ | Բրունեյ, Չինաստան և Մալայզիա |
Խոսողների քանակ | 73 100 000 մարդ (2019)[1] |
Գրերի համակարգ | ավանդական չինարեն, պարզեցված չինարեն, գրավոր կանտոներեն և Կանտոնական գիր |
IETF | yue |
ISO 639-3 | yue |
Յուեի տարատեսակները փոխադարձաբար հասկանալի չեն չինարենի այլ տարատեսակների հետ[3]։ Նրանք ամենապահպանողական տարատեսակներից մեկն են՝ ի շնորհիվ միջին չինարենից բաղաձայների և տոնային կատեգորիաների պահպանման, բայց կորցրել են որոշ նախնական և միջին բաղաձայներ, որոնք պահպանվել են չինարենի այլ տարբերակներում։
Պատմություն
խմբագրելՆանլինգի լեռներից հարավ գտնվող Չինաստանի տարածքը հայտնի է որպես Լինգնան, որն եղել է չինացիների կողմից հայտնի որպես հարյուր Յուե (Բայյուե) ժողովրդի բնօրրանը։ Հաների գաղթը դեպի այս տարածք եղել է Ցին դինաստիայի արշավանքների ընթացքում մ․թ․ա․ 214 թվականին[4]։ Գաղթի հաջորդական ալիքներ են տեղի ունեցել Հյուսիսային և Կենտրոնական Չինաստաններում հեղաշրջումների ժամանակ, ինչպիսիք են Հան, Թանգ և Սոնգ արքայատոհմերի անկումները[4]։ Ամենահայտնի ճանապարհը Սիանգ գետի երկայնքով, որը Ցինը Լինգցու ջրանցքի միջոցով կապում է Լի գետի հետ, և Սի Ծիանի հովիտով անցնող ճանապարհն է։ Երկրորդական ճանապարհները եղել են Գան գետի երկայնքով ճանապարհը և Հյուսիսային գետի երկայնքով արևելյան Գուանդոնգ տանող ուղին[5]։ Յուեախոսները հետագայում միացան Հակկա Չինացիներին, ովքեր եկել էին Հյուսիսային գետի ճանապարհով, և Մին չինարեն խոսողներին, ովքեր եկել էին ծովով[6]։
Ցինի անկումից հետո, Լինգնանի տարածքը դարձավ Նանյուեի անկախ շրջան,ոտավորապես մեկ դար, ապա միացվեց Հան կայսրությանը մ․թ․ա․ 111 թվականին[5]։ Թան արքայատոհմերի անկումից հետո, տարածքի հիմնական մասը դարձավ Հարավային Հան շրջանի մաս,5 արքայատոհմերի և 10 թագավորությունների ամենաերկարակյաց շրջաններից մեկը, 917 թվականից մինչև 971 թվականները[5]։
Չինական մեծ ալիքները հաջորդական արքայատոհմերի ժամանակներում յուե տեղաբնիկներին ասիմիլացրեցին հաների հետ, որի արդյունքում այսօրվա հարավային Հան չինացիները, ովքեր յուեախոս են, համարվում են 2 խմբերի հետնորդներ[7]։ Յուեի տարատեսակներից ոչ պաշտոնական շերտերը ազդեցություն են ստացել Թայ լեզվից, որը նախկինում խոսվել է տարածքում և մինչ այժմ խոսվում է Ջուանգների և Կամերի կողմից[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
- ↑ "Yueh", Webster's Third International Dictionary.
- ↑ Victor H. Mair (2009): Mutual Intelligibility of Sinitic Languages
- ↑ 4,0 4,1 Yue-Hashimoto (1972), էջ. 1.
- ↑ 5,0 5,1 5,2 Yue-Hashimoto (1972), էջ. 2.
- ↑ Yue-Hashimoto (1972), էջ. 3.
- ↑ Yue-Hashimoto (1972), էջ. 4.
- ↑ Yue-Hashimoto (1972), էջ. 6.