Յուլիա Վիսոցկայա
Յուլիա Ալեքսանդրովնա Վիսոցկայա (ռուս.՝ Юлия Александровна Высоцкая, օգոստոսի 16, 1973, Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2018)[1]։
Յուլիա Վիսոցկայա ռուս.՝ Юлия Александровна Высоцкая | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Բելառուսի արվեստի պետական ակադեմիա (1995) և Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա (1998) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և Բելառուս |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, հաղորդավար, գրող, խոհարար, ռեստորատոր և television celebrity chef |
Ամուսին(ներ) | Անդրեյ Կոնչալովսկի և Անատոլի Կոտ |
Պարգևներ և մրցանակներ | |
edimdoma.ru | |
Կենսագրություն
խմբագրելՅուլիա Վիսոցկայան ծնվել է 1973 թվականի օգոստոսի 16-ին Նովոչերկասկ քաղքում։ Սովորել է Բելառուսի արվեստների պետական ակադեմիայի դերասանական ֆակուլտետում (ավարտել է 1995 թվականին) և Լոնդոնի երաժշտական և դրամատիկական արվեստի ակադեմիայում (ավարտել է 1998 թվականին)։
Աշխատել է Բելառուսի Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ գլխավոր դերեր է կատարել «Անանուն աստղ», «Ճաղատ երգչուհին» և այլ ներկայացումներում։ Յուլիա Վիսոցկայան մասնակցում է Մոսկվայի Մոսսովետի անվան պետական ակադեմիական թատրոնի ներկայացումներին։
2008 թվականին Լոնդունում մասնակցել է Համաշխարհային տնտեսագիտական ֆորումի շրջանակներում անցկացված ռուսական երեկոյին որպես կերակուրների մասնագետ, 2009 թվականին աշխատել է մոսկովյան «Family Floor» ռեստորանում։
2003 թվականից Յուլիա Վիսոցկայան ռուսական ՆՏՎ հեռուստաալիքով վարում է կիրակնօրյա խոհարարական «Ուտում ենք տանը» (ռուս.՝ «Едим дома!»), ինչպես նաև առավոտյան «Նախաճաշ Յուլիա Վիսոցկայայի հետ» (ռուս.՝ «Завтрак с Юлией Высоцкой») հաղորդումները։
2009 թվականի հոկտեմբերից «ХлебСоль» խոհարարական ամսագրի գլխավոր խմբագիրն է։ 2009 թվականին նրա հովանու ներքո սկսել է գործել խոհարարական edimdoma.ru սոցիալական կայքը և խոհարարական առաջին համացանցային հեռուստատեսությունը՝ edimdoma.tv:
Յուլիա Վիսոցկայան խոհարարական բեսթսելլերների հեղինակ է. նրա գրքերի ընդհանուր տպաքանակը գերազանցում է մեկուկես միլիոն օրինակը։
2011 թվականին Յուլիա Վիսոցկայան Մոսկվայում բացել է «Ёрник» ռեստորանը և հիմնադրել «Julia Vysotskaya» խոհարարական ստուդիան[2]։ Խոհարարական արվեստի գաղտնիքները սովորել ցանկացողների համար Յուլիա Վիսոցկայան հիմնադրել է սեփական ճանապարհորդական ընկերություն, որի երթուղիներն ընդգրկում են այցելություններ Արևմտյան Եվրոպայի ամենահայտնի ռեստորաններ[3]։
Ընտանիք
խմբագրելՅուլիա Վիսոցկայայի առաջին ամուսինը եղել է ռուս դերասան Անատոլի Կոտը։
1998 թվականին Յուլիա Վիսոցկայան ամուսնացել է կինոռեժիսոր Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկու հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Մարիան (ծնվել է 1999 թվականին) և Պյոտրը (ծնվել է 2003 թվականին)։ 2013 թվականի հոկտեմբերին Մարիան ենթարկվել է ավտովթարի և երկար ժամանակ եղել է կոմայի մեջ[4]։
Մրցանակներ
խմբագրել- Ներկայացում «Հետ նայիր զայրացած» (ռուս.՝ «Оглянись во гневе»), ըստ Ջոն Օսբորնի - մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար,
- Ֆիլմ «Հիմարների տունը» (ռուս.՝ «Дом дураков») - մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (կինոփառատոն «Виват, кино России!»),
- 2007 թվականին «Ուտում ենք տանը» (ռուս.՝ «Едим дома!») հաղորդումն արժանացել է հեռուստատեսային «ՏԵՖԻ» մրցանակի («Ժամանցային ծրագիր։ Կենսակերպ» անվանակարգում) և «Effie» մրցանակի (տարվա ապրանքանիշ),
- 2009 թվականին առողջ կենսակերպի պրոպագանդման համար «Ուտում ենք տանը» (ռուս.՝ «Едим дома!») հաղորդումն ստացել է «Հավանության է արժանացել Ռուսաստանի բնապահպանների կողմից» (ռուս.՝ «Одобрено экологами России») նշան,
- 2014 թվականին «Ուտում ենք տանը» (ռուս.՝ «Едим дома!») հաղորդումն արժանացել է հեռուստատեսային «ՏԵՖԻ» մրցանակի («Առավոտյան հաղորդում» անվանակարգում), իսկ Յուլիա Վիսոցկայան հաղթել է «Առավոտյան ծրագրի հաղորդավար» անվանակարգում 2014[5] և 2016 թվականներին[6][7]։
- 2016 – Խիխոնի 54-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակ[8] կնոջ լավագույն դերակատարաման համար
- 2017 – «Ոսկե արծիվ» մրցանակ կինոյում կնոջ լավագույն դերակատարաման համար (ֆիլմ «Դրախտ»)
- 2017 – «Նիկա» մրցանակ կնոջ լավագույն դերակատարաման համար (ֆիլմ «Դրախտ»)[9]
- 2017 – Մյունխենի 35-րդ կինոփառատոնի Վիկկի Բերնհարդի «Կամուրջ» մրցանակ օտարերկրյա ֆիլմում կնոջ լավագույն դերակատարման համար[10]
Արվեստ
խմբագրելԴերերը թատրոնում
խմբագրելՅանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոն
խմբագրել- 1993 – «Ճաղատ երգչուհին», ըստ Էժեն Իոնեսկոյի – Մադամ Սմիթ
- 1995 – «Հետ նայիր զայրացած», ըստ Ջոն Օսբորնի – Էլիսոն
- 1995 – «Անանուն աստղը», ըստ Միխայիլ Սեբաստյանի – Մոնա
- 2002 – «Սերը ոսկե գիրք է»
Մոսսովետի անվան թատրոն
խմբագրել- 2004 – «Ճայը» (Անտոն Չեխով) – Նինա Զարեչնայա
- 2009 – «Քեռի Վանյա» (Անտոն Չեխով)- Սոնյա
- 2012 – «Երեք քույր» (Անտոն Չեխով) – Մաշա
Մոսկվայի դրամատիկական թատրոն Մալայա Բրոննայայում
խմբագրել- 2005 և 2009 – «Միս Ժյուլի», ըստ Ա. Ստրինդբերգի – Միս Ժյուլի
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1992 | ֆ | Գնալ ու չվերադառնալ | Пойти и не вернуться | Զոսյա |
1994 | ֆ | Կախարդվածները | Заколдованные | աղջիկը դիսպուտից |
1994 | ֆ | Երևակայության խաղ | Игра воображения | Ժենյա |
2002 | ֆ | Հիմարների տունը | Дом дураков | Ժաննա Տիմոֆեևա |
2003 | ֆ | Մաքս | Макс | Էլեն |
2003 | ֆ | Առյուծը ձմռանը | Лев зимой | Էլիս |
2005 | ֆ | Զինվորական դեկամերոն | Солдатский декамерон | Վերա |
2006 | ֆ | Թագուհու առաջին կանոնը | Первое правило королевы | Իննա Սելիվերստովա |
2007 | ֆ | Փայլ | Глянец | Գալյա |
2010 | ֆ | Մարդուկ-Ջարդուկն ու մկների թագավորը 3D | Щелкунчик и Крысиный Король 3D | մայր, դիցանույշ |
2016 | ֆ | Դրախտ | Рай | Օլգա |
Մատենագրություն
խմբագրել- 2006 – Ուտում ենք տանը։ Յուլիա Վիսոցկայայի բաղադրատոմսերը (ռուս.՝ Едим дома. Рецепты Юлии Высоцкой) ISBN 978-5-699-14352-8
- 2007 – Ուտում ենք տանը ողջ տարին (ռուս.՝ Едим дома круглый год) ISBN 978-5-699-22523-1
- 2007 – Փայլ (ռուս.՝ Глянец) ISBN 978-5-699-23605-3
- 2008 – Ուտում ենք տանը ամեն օր (ռուս.՝ Едим дома каждый день) ISBN 978-5-699-42683-6
- 2008 – Համեղ նշումներ։ Գիրք բաղադրատոմսերը գրառելու համար (ռուս.՝ Вкусные заметки. Книга для записи рецептов) ISBN 978-5-699-26220-5
- 2009 – Ուտում եմ, վազում եմ, ապրում եմ (ռուս.՝ Ем, бегу, живу) ISBN 978-5-699-32110-0
- 2010 – Մանկական սնունդ բոլոր տարիքների համար (ռուս.՝ Детское питание от рождения и старше) ISBN 978-5-699-38598-0
- 2010 – Ամանորյա բաղադրատոմսեր ռուս.՝ Новогодние рецепты (հեղինակի ինքնագրով) ISBN 978-5-699-44447-2
- 2010 – Խոհարարական մեծ գիրք (ռուս.՝ Большая кулинарная книга) ISBN 978-5-699-43650-7
- 2011 – Մեկ, երկու, և պատրաստ է (ռուս.՝ Раз, два и готово!) (+ նվեր DVD-սկավառակ) ISBN 978-5-699-45554-6
- 2012 – 365 բաղադրատոմսեր ամեն օրվա համար (ռուս.՝ 365 рецептов на каждый день)
- 2013 – Պատրաստում ենք երեխաների համար (ռուս.՝ Готовим детям)
Հեռուստատեսային նախագծեր
խմբագրել- «Ուտում ենք տանը» (ռուս.՝ «Едим дома») հաղորդում ՆՏՎ ալիքով (2003 թվականից)
- «Նախաճաշ Յուլիա Վիսոցկայայի հետ» հաղորդում ՆՏՎ ալիքով (2010-2015)
- «Пекельна кухня» հաղորդման խոհարարական փորձագետ ուկրաինական «1+1» ալիքով (2011-2012, 1-2-րդ եթերաշրջաններ)
- «Առավոտը Յուլիա Վիսոցկայայի հետ» հաղորդում ՆՏՎ ալիքով (2015 թվականի սեպտեմբերի 7-ից)
- «Высоцкая Life» հաղոդումը ՆՏՎ ալիքով (2016 թվականի մայիսի 7-ից, շաբաթ)
- «Սպասիր ինձ» հաղորդումը ՆՏՎ ալիքով (2017 թվականի հոկտեմբերի 27-ից, ուրբաթ)[11]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президента Российской Федерации от 25 октября 2018 года № 608 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ «Кулинарная студия Julia Vysotskaya». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Наталия Калинина (2013 թ․ սեպտեմբերի 13). «Как актриса Высоцкая планирует зарабатывать €2 млн в год на кулинарном туризме». Forbes (ռուսերեն). forbes.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «СМИ сообщили, что дочь Юлии Высоцкой и Андрея Кончаловского вышла из комы». Вести.Ru — Выбор редакции. 2015 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Озвучены победители «Дневного эфира»!». Комитет индустриальных телевизионных премий — Новости. 2014 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2014-07-01-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Названы первые лауреаты ТЭФИ-2016». Интерфакс. 2016 թ․ հունիսի 28.
- ↑ ««Что? Где? Когда?» получила ТЭФИ в номинации «Телеигра»». Ведомости. 2016 թ․ հունիսի 28.
- ↑ ««Рай» Кончаловского удостоен трёх наград на кинофестивале в Испании». Интерфакс. 28 ноября 2016. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Сусанна Альперина (29 марта 2017). «Вера, надежда, «Ника»». Российская газета. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Андрей Кончаловский за фильм «Рай» получил кинопремию в Мюнхене». Известия. 30 июня 2017. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Ведущими «Жди меня» на НТВ станут Юлия Высоцкая и Сергей Шакуров». AO «Телекомпания НТВ» — Новости. 2017 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Վիսոցկայա» հոդվածին։ |