Յուլյա Բորիսովա
Յուլյա Կոնստանտինովնա Բորիսովա (ռուս.՝ Ю́лия Константи́новна Бори́сова, մարտի 17, 1925[1], Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 8, 2023[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կինոյի ու թատրոնի դերասանուհի, 1947 թվականից՝ Ե․ Վախթանգովի անվան թատրոնի դերասանուհի։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1985), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1969), Ստանիսլավսկու անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակների (1969) և ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1995)։
Յուլյա Բորիսովա ռուս.՝ Ю́лия Константи́новна Бори́сова | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1925[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 8, 2023[2] (98 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Վախթանգովի թատրոն |
Ամուսին(ներ) | Isaĭ Spektor? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Moscow Actors' House? և Supreme Soviet of Russian Soviet Federative Socialist Republic? |
Կենսագրություն
խմբագրելՅուլյա Բորիսովան ծնվել է 1925 թվականի մարտի 17-ին Մոսկվայում աշխատավորների ընտանիքում։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարանը և նույն թվականին ընդունվում Ե․ Վախթանգովի անվան թատրոն[3], որի բեմին առաջին անգամ հանդես է եկել դեռևս ուսանող տարիներին։
Վախթանգովի թատրոնում Յուլյա Բորիսովան աշխատում է արդեն 70 տարի․ տասնամյակներ շարունակ եղել է թատրոնի առաջատար դերասանուհին՝ հիմնականում խաղալով գլխավոր կանացի դերեր։ Թատրոնում ընդհանուր առմամբ խաղացել է ավելի քան 60 դեր, այդ թվում՝ արքայադուստր Տուրանդոտի դերը Կառլո Գոցցիի լեգենդար ներկայացման մեջ, Նաստասյա Ֆիլիպովնայի դերը Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշ» ներկայացման մեջ, Կլեոպատրայի դերը՝ Ուիլյամ Շեքսպիրի «Անտոնիոսը և Կլեոպատրան» ներկայացման մեջ, Պատրիկ Քեմփբելի դերը՝ Ջերոմ Քիլթիի «Սիրելի սուտասան» ներկայացման մեջ[3]։ Շատ ներկայացումներում նրա խաղընկերն է եղել Միխայիլ Ուլյանովը, որը Յուլյա Բորիսովայի մասին ասել է․ «Այնպիսի դերասանուհիների, ինչպիսին նա է, ընդունված է անվանել աստղեր, սակայն Յուլյա Կոնստանտինովնան Վախթանգովի թատրոնի աստղը չէ։ Նա թատրոնի մեծ մոլորակն է»[3]։
Յուլյա Բորիսովային որպես դերասանուհի բարձր էր գնահատում և սիրում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Սիմոնովը, որը հատուկ Յուլյայի համար բեմադրել է մի քանի ներկայացում։ Սիմոնովի որդին՝ Եվգենի Սիմոնովը, նույնպես ներկայացումներ է բեմադրել Բորիսովայի համար։ Բազում տարիներ նրա հետ պարապել է Ալեքսանդրա Ռեմիզովան՝ Եվգենի Վախթանգովի աշակերտներից մեկը։
Դերասանուհին միշտ նախապատվությունը տվել է թատրոնին․ կինոյում քիչ է նկարահանվել, թեև նրա խաղացանկի մեջ է Իվան Պիրևի «Ապուշ»-ի Նաստասյա Ֆիլիպովնան։ Հանրությանը Յուլյա Բորիսովան հայտնի է հիմնականում Ե․ Վախթանգովի անվան թատրոնի այն ներկայացումներով, որոնք ցուցադրվել են հեռուստատեսությամբ։
Խորհրդային տարիներին դերասանուհին բազմիցս ընտրվել է ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ (1963 թվականից), Ա․ Յաբլոչկինայի անվան Դերասանի կենտրոնական տան նախագահության անդամ։
2005 թվականի մարտի 17-ին Ե․ Վախթանգովի անվան թատրոնում կայացել է դերասանուհու հոբելյանական ստեղծագործական երեկոն։ Յուլյա Բորիսովան բեմ է բարձրացել Կրուչինինայի կերպարով՝ Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորները» ներկայացման մեջ (բեմադրությունը՝ Պյոտր Ֆոմենկոյի)։
90-ամյա հոբելյանը նշել է ևս բեմին՝ «Նավահանգիստ» ներկայացմամբ։
Ընտանիք
խմբագրելԱմուսինը՝ Իսայ Սպեկտորը (1916֊1974), Ե․ Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն-ղեկավարն է։
Որդին՝ Ալեքսանդր Բորիսովը, աշխատում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։ Ունի 2 թոռնուհի՝ Մարիան և Դարյան։
Գործունեություն
խմբագրելԴերերը թատրոնում
խմբագրելՏարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1949 | Նիկոլայ Վիրտա | Դատապարտվածների դավադրությունը | Մագդա |
1949 | Ուրիլյամ Շեքսպիր | Շատ աղմուկ ոչնչից | Գերո |
1949 | Ալեքսանդր Կոռնեյչուկ | Մակար Դուբրավա | Գալյա |
1950 | Վիկտոր Հյուգո | Թշվառները | Էպոնինա |
1952 | Ուիլյամ Շեքսպիր | Վերոնացի երկու ազնվական | Ջուլյա |
1955 | Դմիտրի Մամին-Սիբիրյակ | Ոսկե հատակում | Անիսյա Մոլոկովա |
1956 | Սամուիլ Ալյոշին | Միայնակ | Նեֆյոդովա |
1957 | Ալեքսեյ Արբուզով | Քաղաքն արշալույսին | Նատաշա |
1957 | Ֆեոդոր Կնորրե | Երկու քույր | Լյուսյա |
1958 | Ա․ Պիստոլենկո | Չգրված օրենք | Բանատ |
1958 | Ֆեոդոր Դոստոևսկի | Ապուշ | Նաստասյա Ֆիլիպովնա |
1959 | Լեոնիդ Զորին | Թագադրում | Անյա |
1959 | Ալեքսեյ Արբուզով | Իրկուտսկյան պատմություններ | Վալկա |
1959 | Անատոլի Սաֆրոնով | Խոհարարուհին | Պավլինա Կազանեց |
1960 | Ալեքսեյ Արբուզով | Տասներկուերորդ ժամը | Աննա |
1961 | Անատոլի Սաֆրոնով | Խոհարարուհին ամուսնացած է | Պավլինա Կազանեց |
1963 | Ուիլյամ Գիբսոն | Երկուսը ճոճանակին | Գիտել |
1963 | Կառլո Գոցցի | Արքայադուստր Տուրանդոտ | Տուրանդոտ |
1964 | Բեռնարդ Շոու | Միլիոնատիրուհի | Էպիֆանիա |
1964 | Միխայիլ Ստելմախ | Ճշմարտություն և սուտ | Մավրա Պոկիտչենկո |
1965 | Լեոնիդ Մալյուգին | Ծաղրասեր իմ երջանկությունը | Լիկա Միզինովա |
1966 | Իսահակ Բաբել | Հեծբանակ | Մարիա |
1967 | Լիդիա Սեյֆուլինա | Վիրինեա | Վիրինեա |
1967 | Լեոնիդ Զորին | Վարշավյան մեղեդի | Գելենա |
1971 | Ուիլյամ Շեքսպիր | Անտոնիոս և Կլեոպատրա | Կլեոպատրա |
1974 | Անատոլի Գրեբնև | Գործարար կնոջ կյանքից | Աննա Գեորգիևնա |
1979 | Անտոն Չեխով | Անտառապայը | Ելենա Անդրեևնա |
1985 | Վիկտոր Հյուգո | Մարիա Տյուդոր | Մարիա Տյուդոր |
1988 | Էժեն Սկրիբ | Մի բաժակ ջուր | թագուհի Աննա |
1988 | Թորնթոն Ուայլդեր | Մարտյան իդոսներ | Կիֆարիդա |
1993, 2005 | Ալեքսանդր Օստրովսկի | Անմեղ մեղավորները | Կրուչինինա |
1994 | Ջերոմ Քիլթի | Սիրելի սուտասան | Պատրիկ Քեմփբել |
2011 | Բերտոլդ Բրեխտ,
Ֆեոդոր Դոստոևսկի, |
Նավահանգիստ | Կլարա Ցախանասյան |
2013 | Ալեքսանդր Պուշկին | Եվգենի Օնեգին | «Տատյանայի երազը» |
2015 | Ի․ Պլո | Վերցրե՛ք անձրևանոցը, մադամ Գոտիե՛ | Մադամ Կատրին Գոտիե |
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1948 | Երեք հանդիպում | Օքսանա |
1958 | Ապուշ | Նաստասյա Ֆիլիպովնա |
1969 | Խորհրդային Միության դեսպան | Ելենա Կոլցովա |
Հեռուստաներկայացումներ
խմբագրելՏարի | Հեռուստաներկայացում | Դեր |
---|---|---|
1960 | Հերկած խոպան | |
1960 | Սաթե վզնոց | Իռա |
1969 | Վարշավյան մեղեդի | Գելենա[4] |
1971 | Արքայադուստր Տուրանդոտ | Տուրանդոտ[4] |
1973 | Իրկուտսկյան պատմություններ[5] | |
1974 | Միլիոնատիրուհին | Էպիֆանիա[4] |
1975 | Հեծբանակ | Մարիա[4] |
2011 | Նավահանգիստ | Կլարա Ցախանասյան[4] |
2013 | Եվգենի Օնեգին | Տատյանայի երազը[4] |
Ռադիոներկայացումներ
խմբագրելՀեղինակ | Ներկայացում |
---|---|
Օսկար Ուայլդ | Որքան կարևոր է լուրջ լինելը |
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1985)
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1957)[6]
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1961)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)
- ՌԴ պետական մրցանակ՝ գրականության և արվեստի բնագավառում (1995)՝ Ե․ Վախթանգովի անվան թատրոնի Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորները» ներկայացման մեջ դերակատարման համար[7]
- Կ․ Ստանիսլավսկու անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ (1966)՝ Ալեքսեյ Արբուզովի «Իրկուտսկյան պատմություններ», Անատոլի Սաֆրոնովի «Խոհարարուհին ամուսնացած է», Միխայիլ Ստելմախի «Ճշմարտություն և սուտ» ներկայացումներում Վալյայի, Պավլինա Կազանեցի, Մավրա Պոկիտչենկոյի դերակատարումների համար
- «Հայրենիքի առջև ունեցած վաստակի համար» երրորդ աստիճանի շքանշան (1995)՝ թատերական արվեստում ունեցած զգալի վաստակի համար[8]
- «Հայրենիքի առջև ունեցած վաստակի համար» չորրորդ աստիճանի շքանշան (2010)՝ հայրենական մշակույթում և արվեստում ունեցած մեծ ներդրման, բազմամյա ստեղծագործական գործունեության համար[9]
- Լենինի 2 շքանշան (1971, 1985)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1975)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1960)
- օտարերկրյա մեդալներ և շքանշաններ
- «Թատերական գարուն» մրցանակ (1989)
- Ռուսաստանի «Բյուրեղապակյա Տուրանդոտ» թատերական մրցանակի առաջին դափնեկիր (1991) «Թատրոնին երկարամյա և անձնվեր ծառայելու համար» անվանակարգում
- «Մոսկովյան խաղաշրջաններ» փառատոնի մրցանակ «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Ե․ Վախթանգովի անվան թատրոնի Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորները» ներկայացման մեջ դերակատարաման համար (1992/1993 խաղաշրջան)
- «Ոսկե դիմակ» մրցանակ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում (1996)
- Ռուսական գործարար շրջանակների «Կուռք» մրցանակ «Արվեստին բարձր ծառայելու համար» անվանակարգում (2000)
- Կ․ Ստանիսլավսկու անվան միջազգային մրցանակ (2006)
- «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի թատերական մրցանակ (2011/2012 խաղաշրջան)՝ «Նավահանգիստ» ներկայացման մեջ Կլարա Ցախանասյանի դերակատարման համար
- «Զոլոտոյ Վիտյազ» միջազգային սլավոնական արվեստների ֆորումի Ն․ Մորդվինովի անվան ոսկե մեդալ՝ «Թատերական արվեստում ունեցած երևելի ներդրման համար» (2015)
- Ա․ Միրոնովի անվան «Ֆիգարո» ռուսական ազգային դերասանական մրցանակ՝ «Ռուսական թատրոնի լեգենդ» անվանակարգում (2016)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Борисова Юлия Константиновна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 https://vakhtangov.ru/news/skonchalas-yuliya-borisova/
- ↑ 3,0 3,1 3,2 «Юлия Борисова». Актёры. Театр имени Е. Вахтангова (официальный театр). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Юлия Борисова». Афиша (журнал). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Документы телефонда». Агентство «Аудитория». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Театральная Энциклопедия.
- ↑ Указ Президента РФ от 29 мая 1995 г. № 537
- ↑ Указ Президента РФ от 6 марта 1995 г. № 240
- ↑ Указ Президента РФ от 14 марта 2010 г. № 308
Հրապարակումներ
խմբագրել- Василинина И. Юлия Борисова // Театр имени Евг. Вахтангова / Ред.-составитель Б. М. Поюровский. — М: Центрполиграф, 2001. — (Звёзды московской сцены). — ISBN 5-227-01251-2. — С. 15—26.
Արտաքին հղումներ
խմբագրել- Յուլյա Բորիսովայի մասին Ե․ Վախթանգովի անվան թատրոնի կայքում (ռուս.)
- Վախթանգովի թատրոնի կորիֆեյները (ռուս.)
- Յուլյա Բորիսովա․ խաղալ հոգով, սրտով և նյարդերով։ Մարտի 17, 2010 Արխիվացված 2018-04-27 Wayback Machine (ռուս.)
- Առանց տարիքի Տուրանդոտը։ Հոդված «Նեզավիսիմայա գազետա»-ում՝ նվիրված դերասանուհու հոբելյանին։ Մարտի 17, 2005 (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլյա Բորիսովա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 531)։ |