Յուրի Զբանացկի
Յուրի Զբանացկի (ուկրաիներեն՝ Збанацький Юрій Оліферович, հունվարի 1, 1914 կամ դեկտեմբերի 19 1913 (հունվարի 1 1914)[1], Borsukiv, Ostyorsky Uyezd, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 25, 1994[1] կամ մարտի 25, 1994[2], Կիև, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային գրող, պարտիզանական միավորման հրամանատար։ ԽՍՀՄ հերոս (1944 թ.)։ Գերագույն Ռադայի 9-րդ գումարման պատգամավոր։ ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի, Լեսյա Ուկրաինկայի անվան մրցանակների դափնեկիր։
Յուրի Զբանացկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1914 կամ դեկտեմբերի 19 1913 (հունվարի 1 1914)[1] |
Ծննդավայր | Borsukiv, Ostyorsky Uyezd, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 25, 1994[1] (80 տարեկան) կամ մարտի 25, 1994[2] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Նեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Yurii Zbanatskyi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅուրի Զբանացկին ծնվել է Չեռնիգովի մարզի Բորսուկով գյուղում։ Ավարտելով յոթնամյա դպրոցը և Չեռնիգովի մանկավարժական տեխնիկումի առաջին կուրսը՝ 1931 թվականից ուսուցչությամբ է զբաղվել գյուղական դպրոցում, այնուհետև նշանակվել է յոթնամյա դպրոցի տնօրեն։ Միաժամանակ սովորել է Նեժինի մանկավարժական ինստիտուտում։ 1937 թվականին ավարտել է ինստիտուտը և նշանակվել ժողկրթբաժնի վարիչ։ Էքստերն կարգով սովորել է Կիևի համալսարանի պատմության ֆակուլտետում, աշխատել է կուսակցական շրջկոմում, խմբագրել է շրջանային թերթը[3]։
1974 թվականի օգոստոսին կուսակցական մարմինների որոշմամբ գտնվել է Չեռնիգովշչինայի թշնամական թիկունքում, ընդհատակում, ընկել է ֆաշիստական տանջարանները, համակենտրոնացման ճամբար, որտեղից փախել է 1942 թվականի աշնանը։ Կազմակերպել է պարտիզանական ջոկատ, որը շուտով վեր է ածվել խոշոր միավորման։
Հետպատերազմյա տարիներին եղել է Ուկրաինայի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղար, վարչության նախագահի տեղակալ, Կիևի գրողների կազմակերպության առաջին քարտուղար։
Գրել սկսել է պատերազմից առաջ։ Առանձին գրքերով լույս են տեսել վեպեր, վիպակներ, պատմվածքներ։ Տպագրվել սկսել է 1940-ական թվականներին։ Զբանացկու մի շարք գործեր նկարահանվել են Ալեքսանդր Դովժենկոյի անվան ստուդիայում։
Մահը
խմբագրելՄահացել է 1994 թվականի ապրիլի 25-ին։ Թաղված է Կիևի Բայկովե գերեզմանատանը։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- «Ոսկե աստղ» մեդալ
- Լենինի շքանշան
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (6.4.1985 թ.)
- Աշխատանքի կարմիր դրոշի երեք շքանշան,
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակ (1970 թ.)
- Ն. Ա. Օստրովսկու անվան Ուկրաինայի կոմերիտմիության մրցանակ
- Մ. Սեսպելի անվան Չուվաշիայի կոմերիտմիության մրցանակ
- Չուվաշիայի մշակույթի վաստակավոր գործիչ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Աղբյուրներ
խմբագրել- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. - М.: Воениздат, 1987. - Т. 1 /Абаев - Любичев/. - С. 539. - 911 с. - 100 000 экз. - ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
- Журналисты на войне. М.,1974,кн.2.
- Церковный М. Ф.,Шиганов А. Д.,Юрьев Б. Ф. Героев подвиги бессмертны.-Киев:1982
Արտաքին հղումներ
խմբագրել- Հայրենիքի հերոսները
- Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Советского Союза украинским партизанам» от 4 января 1944 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1944. — 13 января (№ 2 (262)). — С. 1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Զբանացկի» հոդվածին։ |