Յուրի Նիկոլսկի
Յուրի Սերգեևիչ Նիկոլսկի (նոյեմբերի 21 (դեկտեմբերի 3), 1895, Մոսկվա, Ռուսական կայսրություն - մայիսի 9, 1962, Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական կոմպոզիտոր և դիրիժոր, ռադիոյի և կինոյի համար երաժշտություն ստեղծող առաջին կոմպոզիտորներից մեկը։ Նրա երաժշտությունը հնչում էր շատ ռադիոկայաններում, իսկ նրա ստեղծագործությունները առանձնացնում են հատուկ թատերական մթնոլորտը և ոճի զգացողությունը։
Յուրի Նիկոլսկի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 21 (դեկտեմբերի 3), 1895 |
Ծննդավայր՝ | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | մայիսի 9, 1962 (66 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | Ռուսական կայսրություն ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | դիրիժոր և կոմպոզիտոր |
IMDb։ | ID 1248808 |
Կենսագրությունը
խմբագրելԾնվել է 1985 թվականի նոյեմբերի 21-ին (դեկտեմբերի 3) ։ Ապրել է Մոսկվայում։
Երիտասարդ տարիքից կապված է եղել թատրոնի հետ (Է. Վ. Վախթանգովի թատրոն ստուդիա, ապա Մեյերխոլդի թատրոն)։
1918 թվականից՝ թատրոն ստուդիայի երաժշտական մասի ղեկավար։
1925 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Գ. Կ. Կատուարի և Ն.Մ. Մյասկովսկու կոմպոզիցիայի դասարանը, դիրիժորություն սովորել է Ս.Սարաջևայի մոտ։
1928-1932 թվականներին եղել է Մեյերխոլդի թատրոնի երաժշտական մասի վարիչ։
1924-1929 թվականներին դասավանդել է Մոսկվայի երաժշտական տեխնիկումներում։
1932-1935 թվականներին եղել է Համամիութենական ռադիոյի մանկական երաժշտության հեռարձակաման խմբագիր[1]։
Մահացել է 1962 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում։
Պարգևատրվել է Մոսկվայի 800-ամյակին նվիրված կրծքանշանով (1947 ):
Հիշողություն
խմբագրելՍտեղծագործություններ
խմբագրելԵրաժշտություն կինոյի համար
խմբագրել- 1937 թվական՝ Գավրոշ
- 1938 թվական՝ Ընկերներ թափառախմբից (կարճամետրաժ)
- 1939 թվական՝ Խորհրդային հայրենասերներ
- 1940 թվական՝ Արջուկը (անիմացիոն)
- 1940 թվական՝ Ձիարշավորդի որդին (կարճամետրաժ)
- 1943 թվական՝ Գողացված արև (մուլտիպլիկացիոն)
- 1994 թվական՝ Սինբադ ծովագնացը (մուլտիպլիկացիոն)
- 1945 թվական՝ Ձմեռային հեքիաթ (մուլտիպլիկացիոն)
- 1948 թվական՝ Մոխրագույն Շեյկա (մուլտիպլիկացիոն)
- 1949 թվական՝ Սագեր-Կարապներ (մուլտիպլիկացիոն)
- 1949 թվական՝ Կկուն և սայրակ (մուլտիպլիկացիոն)
- 1949 թվական՝ Հին կաղնու ծառի հեքիաթը (մուլտիպլիկացիոն)
- 1949 թվական՝ Օտար ձայն (մուլտիպլիկացիոն)
- 1950 թվական՝ Պնդակազմ (մուլտիպլիկացիոն)
- 1951 թվական՝ Հեքիաթ մահացած արքայադստեր և յոթ դյուցազունների մասին (մուլտիպլիկացիոն)
- 1954 թվական՝ Նարջագույն վզիկ (մուլտիպլիկացիոն)
- 1955 թվական՝ Յուլիա-քմահաճը (մուլտիպլիկացիոն)
- 1957 թվական՝ Որոշակի թագավորությունում (մուլտիպլիկացիոն)
- 1958 թվական՝ Աղվես և գայլ (մուլտիպլիկացիոն)
- 1958 թվական՝ Երեք արջերը (մուլտիպլիկացիոն)
- 1959 թվական՝ Ամանորյա ուղևորություն (մուլտիպլիկացիոն)
Երաժշտություն ռադիոյի համար
խմբագրել- Հայտնի կապիտանների ակումբ
- Փոստային հանրակառքը գրական հերոսների երկրում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сказки, автор которых Ю. Никольский
- ↑ Никольский Юрий Сергеевич (1895—1962)
- ↑ «Никольский Юрий Сергеевич (1895—1962) — композитор». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.