Յուրի Սմոլիչ
Յուրի Կորնելևիչ Սմոլիչ (ուկրաիներեն՝ Юрій Корнійович Смолич, հունիսի 25 (հուլիսի 8), 1900, Սոֆիևկա, Q16723739?, Tsherkassy County, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 26, 1976, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի գրող, լրագրող, թատերագետ, հրապարակախոս։ Ուկրաինական ԽՍՀ գրողների միության նախագահ (1971-1973), ԽՍՀՄ գրողների միության քարտուղար։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1970)։
Յուրի Սմոլիչ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25 (հուլիսի 8), 1900 |
Ծննդավայր | Սոֆիևկա, Q16723739?, Tsherkassy County, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 26, 1976 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, գրող, գիտաֆանտաստիկ գրող, քննադատ և թատերական քննադատ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն, Ուկրաինական ԽՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Շևչենկոյի անվան համալսարան |
Ժանրեր | դրամա |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Կայք | de.wiki.x.io/wiki/Jurij_Smolytsch |
Yurii Smolych Վիքիպահեստում |
Պատմաբան Իգոր Սմոլիչի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելՅուրի Սմոլիչը ծնվել է 1900 թվականին Կիևի նահանգի Ուման քաղաքի մոտ գտնվող Սոֆիևկա գյուղում, ուսուցչի ընտանիքում։ 1918 թվականին ավարտել է Ժմերինկա քաղաքի գիմնազիան և ընդունվել Կիևի առևտրական ինստիտուտի կոմերցիոն-տեխնիկական ֆակուլտետ։ 1919 թվականին, թողնելով ինստիտուտը, մտել է «Բծավոր տիֆի դեմ պայքարող կամավորական ջոկատը» որպես սանիտար[2]։ Եղել է Կարմիր բանակի թատրոնի դերասան, 1922 թվականից՝ Իվան Ֆրանկոյի անվան թատրոնի դերասան։ 1924 թվականից աշխատել է որպես ՈւԽՍՀ գլխավոր քաղլուսավորության թատրոնների հրահանգիչ։ 1926-1929 թվականներին խմբագրել է «Սելսկի տեատր», 1928-1929 թվականներին՝ «Ունիվերսալնի ժուռնալ», 1934 թվականին՝ «Լիտերատուրնի ժուռնալ», 1943-1950 թվականներին՝ «Ուկրաինա» հանդեսները։ 1942 թվականից դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ, 1944 թվականից՝ նախագահի տեղակալ։ Երկար տարիներ եղել է Ուկրաինայի գրողների միության վարչության նախագահի տեղակալ, 1971-1973 թվականներին՝ Ուկրաինայի գրողների միության վարչության նախագահ, արտասահմանում գտնվող ուկրաինացիների հետ «Ուկրաինա» մշակութային կապի ընկերության նախագահ։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։ Եղել է ՈւԽՍՀ գերագույն խորհրդայի 8-9 րդ գումարման պատգամավոր։ 1971 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար[3]։
Մահ
խմբագրելԱպրել է Կիևում։ Մահացել է 1976 թվականի օգոստոսի 26-ին։ Թաղված է Կիևի Բայկովե գերեզմանատանը (հատված № 2)։
Պարգևներ
խմբագրել- Սոցիալիստական աշխատանքի հերոս
- «Մուրճ և մանգաղ» մեդալ
- Լենինի երկու շքանշան (1960, 1970)
- Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան (1960, 1967)
- «Պատվո նշան» շքանշան (1948)
- «Լենինի ծննդյան 100-ամյակի» հոբելյանական մեդալ
- «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի» մեդալ
- «Խաղաղության մարտիկին» հուշամեդալ (1970)
Ստեղծագործություններ
խմբագրելԱռաջին ստեղծագործությունը լույս է տեսել 1917 թվականին, 1924 թվականին հրատարակվել է պատմվածքների առաջին գիրքը։
- «Մանկություն», 1934
- «Նովելներ», 1942
- «Դոկտոր Գալվանեսկուի տնտեսությունը», 1929
- «Խաղաղություն խրճիթներին, պատերազմ պալատներին», 1958
- «Շաչում է ու հառաչում Դնեպրը լայնարձակ», 1960
Եռագրություններ
- «Մեր գաղտնիքները», 1936
- «Մանկություն», 1937
- «18 տարեկանները», 1938
- «Նրանք չեն անցել», 1947
- «Մենք միասին էինք ճակատամարտում», 1948
- «Լուսաբացը ծովի վրա», 1953
Էկրանավորված ստեղծագործություններ
- «Մեկ դերասանի թատրոն», 1970
- «Սև լուսնի ջերմաստիճանը», 1992 («Բժիշկ Գալվանեսկի տնտեսությունը» վեպի հիման վրա)
Հիշատակ
խմբագրել- Կիևի Զանկովեցկի փողոցի 5/2 շենքի պատին փակցվել է հուշատախտակ
- «Սլովո» խարկովյան տան պատին փակցվել է հուշատախտակ
- Գրողի անունն է կրում Կիևի փողոցներից մեկը[4]
- Ի հիշատակ Սմոլնիչի ԽՍՀՄ-ում թողարկվել է մի քանի փոստային ծրար
Գրականություն
խմբագրել- Беларуская энцыклапедыя: У 18 т. Т.15: Следавікі - Трыо / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш - Мінск: БелЭн, 2002. - Т. 15. - С. 60. - 552 с. - 10 000 экз. - ISBN 985-11-0251-2 (Т. 15).
- Шаховской С. Юрий Смолич. - К., 1970.
- Старинкевич Е. Юрий Смолич // Украинские советские писатели. - Т. 2. - К. 195
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Юрий Смолич служил у Петлюры артиллеристом
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
- ↑ «Улица Юрия Смолича» (ռուսերեն). WikiMapia.
Արտաքին հղումներ
խմբագրելՅուրի Սմոլիչ «Երկրի հերոսներ» կայքում
- Юрий Смолич Internet Movie Database կայքում
- 8 июля 1900 года родился Юрий Смолич - украинский советский писатель(ռուս.) // Укринформ. — 2013. — № 556317.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Սմոլիչ» հոդվածին։ |