Հայաստանի ֆոնդային բորսա

ֆոնդային բորսա
(Վերահղված է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաից)

Հայաստանի ֆոնդային բորսան (ՀՖԲ) Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է։ Հիմնադրվել է 2001 թ. փետրվարին։ ՀՖԲ-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Ներդրողների համար առկա են բորսայական գործիքների բազմազանություն և առավելագույն թափանցիկություն։ Բորսայական վերջնահաշվարկը ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հաճախորդների համար իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։

Հայաստանի ֆոնդային բորսա
Изображение логотипа
Տեսակֆոնդային բորսա
Երկիր Հայաստան
ՇտաբԵրևան, Հայաստան
Հիմնադրվել է2001[1]
Հիմնական անձինքՀայկ Եգանյան
ԱրժույթՀայկական դրամ
Կայքamx.am

Պատմություն

խմբագրել
Ամսաթիվ Իրադարձություն
21 մարտ 2023 AMX-ը ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկեց նոր առևտրային համակարգ՝ AMXTrader:
30 սեպտեմբեր 2022 Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան վերահաստատել են ISO 27001 և ISO 9001 հավաստագրերը։
28 հունիս 2022 ՀՀ ԿԲ-ի նախագահ Մարտին Գալստյանը և Վարշավայի ֆոնդային բորսայի կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը ստորագրել են ՀՖԲ-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը։
20 հունիս 2022 Հայաստանի ֆոնդային բորսան երրորդ տարին անընդմեջ բրիտանական "Global Banking and Finance Review" հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվեց «Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա 2022»։
25 մայիս 2022 Դավոսում նախաստորագրվեց Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր։
13 մայիս 2022 Հայաստանի ֆոնդային բորսայում հաջողությամբ գործարկվեց Էլեկտրոնային եղանակով առանց դեպոնացման արտարժույթի հարթակը։
1 դեկտեմբեր 2021 Հայաստանի ֆոնդային բորսան մշակել և տարածաշրջանում առաջին անգամ ներդրել է կորպորատիվ պարտատոմսերի բորսայական ինդեքսներ։
25 հուլիս 2021 AMX-ը ճանաչվել է Cbonds մրցանակաբաշխության «Պարտատոմսերի լավագույն գործարք» անվանակարգի մրցանակակիր`Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակման գործընթացի կազմակերպման համար։
25 հուլիս 2021 Կանաչ պարտատոմսերն առաջին անգամ թույլատրվել են առևտրին Հայաստանի ֆոնդային բորսայում։
31 մարտ 2021 Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի ֆոնդային բորսան ճանաչվել է «Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա»՝ ըստ բրիտանական Global Banking and Finance Review հեղինակավոր ամսագրի։
12 հունվար 2021 ՎԶԵԲ-ը ՀՖԲ-ի համար հաստատել է տեխնիկական աջակցության ծրագիր, որով նախատեսվում է մշակել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման 3-5 տարվա ռազմավարական ծրագիրը։
8 հունվար 2021 Եվրասիական Զարգացման Բանկի (EDB) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) հետ սերտ համագործակցության արդյունքում ՀՖԲ-ն դրամաշնորհ է ստացել՝ առևտրային համակարգերի արդիականացման և նոր ռազմավարության մշակման նպատակով։
4 օգոստոս 2020 Առաջին անգամ հայկական կազմակերպության պարտատոմսերը փոխցուցակվել են օտարերկրյա բորսայում։
4 ապրիլ 2020 Տեղի է ունեցել կորպորատիվ եվրապարտատոմսերով առաջին գործարքը ՀՖԲ-ի հարթակում։
20 հունվար 2020 Հայաստանի ֆոնդային բորսան գործարկեց պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման էլեկտրոնային ավտոմատացված նոր համակարգ
1 օգոստոս 2019 Հայաստանի ֆոնդային բորսան ու Կենտրոնական դեպոզիտարիան հաջողությամբ անցել են ISO հավաստագրման գործընթացը և ստացել ISO 9001:2015 և ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագրեր։
9 հուլիս 2019 Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 40 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։
1 հունվարի 2019 ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան անվանափոխվեց Հայաստանի ֆոնդային բորսայի։
15 հունիսի 2017 ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հյուրընկալեց «Ֆինտեխը բորսայական ինդուստրիայում» ֆինանսական տեխնոլոգիաներին նվիրված միջազգային համաժողովը։
16 մայիսի 2017 Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը տեղափոխվեց Հայաստան։
25 ապրիլի 2017 ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՆ գործարկեց պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի եվ հետգնման առցանց (online) համակարգը։
25 ապրիլի 2017 Պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդները կենտրոնական բանկից տեղափոխվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակ։
26 նոյեմբերի 2012 ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան Հայաստանում առաջին անգամ ներկայացրեց Globenewswire տեղեկատվության տարածման համակարգը։
8 նոյեմբերի 2012 Հայաստանում առաջին անգամ գործարկվեց ժամկետային վարկային ռեսուրսների հարթակը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում։
24 սեպտեմբերի 2012 Գործարկվեց արտարժութով արտահայտված պարտատոմսերի շրջանառության մեխանիզմը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում։
Դեկտեմբեր 2010 ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հիմնեց «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը առաջին անգամ Հայաստանում։
2 ապրիլի 2010 Մեկնարկել է միջբանկային վարկային ռեսուրսների հարթակը։
5 հունիսի 2009 "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ-ն դարձավ "Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա" ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը։
27 հունվարի 2009 "Հայաստանի Ֆոնդային Բորսա" ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ-ի։
15 դեկտեմբերի 2008 Մեկնարկել են ՌԵՊՈ գործիքների և հասցեական գործարքների բորսայական հարթակները։
4 դեկտեմբերի 2008 Կորպորատիվ արժեթղթերով բորսայական ամենօրյա առևտրային նստաշրջանի տևողությունը երկարաձգվել է մեկ ժամից մինչև չորս ժամ։
2 դեկտեմբերի 2008 Հայաստանի Ֆոնդային Բորսան վերալիցենզավորվեց ՀՀ Կենտրոնական բանկի կողմից՝ 2007 թ.-ի հոկտեմբերին ընդունված "Արժեթղթերի շուկայի մասին" ՀՀ օրենքի դրույթների համաձայն։
Հոկտեմբեր 2008 Հայաստանում գրանցվեց “NASDAQ OMX” ապրանքանշանը (բրենդը)։
Փետրվար 2008 Ամերիկյան Nasdaq և սկանդինավյան OMX բորսաների միավորման արդյունքում Հայաստանի Ֆոնդային Բորսան դառնում է NASDAQ OMX Group, Inc. աշխարհի խոշորագույն բորսայական ընկերության մասը։
23 հունվարի 2008 Մեկնարկել է պետական պարտատոմսերով բորսայական առևտուրը։
7 հունվարի 2008 Գրանցվել է շվեդական OMX AB-ի կողմից Հայաստանի Ֆոնդային Բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի գնման գործարքը։
21 նոյեմբերի 2007 OMX AB-ի և Հայաստանի կենտրոնական բանկի միջև ստորագրվել է Հայաստանի Ֆոնդային Բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի բաժնետոմսերի գնման վեևրաբերյալ համաձայնագիրը։
9 նոյեմբերի 2007 Համաձայն ՀՖԲ անդամների ընդհանուր ժողովի որոշման, "Հայաստանի Ֆոնդային Բորսա" ինքնակարգավորվող կազմակերպությունը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։
11 հոկտեմբերի 2007 Ընդունվում է "Արժեթղթերի շուկայի մասին" Հայաստանի նոր օրենքը։
1 հունվարի 2006 Հայաստանի Արժեթղթերի հանձնաժողովի փոխարեն Հայաստանի կենտրոնական բանկը դառնում է արժեթղթերի շուկայի կարգավորողը և ֆինանսական համակարգի միասնական վերահսկիչ մարմինը։
20 դեկտեմբերի 2005 Բորսայական առևտրին թույլատրվել է առաջին կորպորատիվ պարտատոմսը։
15 նոյեմբերի 2005 ՀՖԲ-ում սկսվել է արտարժույթով բորսայական առևտուրը։
11 նոյեմբերի 2002 Հայաստանի Ֆոնդային Բորսան դարձել է Եվրաասիական Ֆոնդային Բորսաների Ֆեդերացիայի (FEAS) անդամ։
29 սեպտեմբերի 2002 Հայաստանի Ֆոնդային Բորսան դարձել է ԱՊՀ երկրների Բորսաների Միջազգային Ասոցիացիայի անդամ։
6 հուլիսի 2001 Տեղի է ունեցել Հայաստանի Ֆոնդային Բորսայի առաջին առևտրային նստաշրջանը։
13 փետրվարի 2001 "Հայաստանի Ֆոնդային Բորսա" ինքնակարգավորվող կազմակերպությունը գրանցվել է ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի կողմից։
Նոյեմբեր 2000 "Արժեթղթերի Շուկայի Մասնակիցների Միություն" իրավաբանական անձանց միության բոլոր 24 անդամները հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ մասնակցել ֆոնդային բորսայի ստեղծմանը և արժեթղթերով առևտուրն իրականացնել բորսայական հարթակում։ "Արժեթղթերի Շուկայի Մասնակիցների Միություն" իրավաբանական անձանց միության ընդհանուր ժողովում որոշում է ընդունվել Միությունը վերանվանել "Հայաստանի Ֆոնդային Բորսա"։
1 օգոստոսի 2000 Ուժի մեջ է մտել "Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին" ՀՀ օրենքը, որը կարգավորում է արժեթղթերի շուկայում ծագող հարաբերությունները։ Օրենքը սահմանում է արժեթղթերի շուկայի կանոնակարգման վերաբերյալ պետական քաղաքականության հիմունքները։
1997 Ստեղծվել է "Արժեթղթերի Շուկայի Մասնակիցների Միությունը

Գործունեություն

խմբագրել

ՀՖԲ-ն, որպես կապիտալի շուկայում ծառայություններ մատուցող խումբ, առանցքային դերակատարում ունի Հայաստանի ֆինասնական համակարգում։ ՀՖԲ-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Աշխատակիցների նվիրվածության, մասնագիտական խոր գիտելիքի և փորձի շնորհիվ ՀՖԲ-ն իր գործառույթներն իրականացնում է որակի, ապահովության և վստահության չափանիշների հիման վրա։

Ֆոնդային բորսան ունի ISO 9001:2015 և ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագրեր՝ ի նշան իր որակի ու տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի։ Ֆոնդային բորսայի գործունեությունը կարգավորող և վերահսկող մարմինը Հայաստանի կենտրոնական բանկն է։

Ծանոթագրություններ

խմբագրել