Նաթանայել Ուեսթ
Նաթանայել Ուեսթ[4] (անգլ.՝ Nathanael West, հոկտեմբերի 17, 1903[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 22, 1940[1][2][3][…], Էլ Սենթրո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող։
Նաթանայել Ուեսթ անգլ.՝ Nathanael West | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1940[1][2][3][…] (37 տարեկան) |
Մահվան վայր | Էլ Սենթրո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Mount Zion Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բրաունի համալսարան |
Ազդվել է | Հենրի Լուիս Մենքեն |
Երկեր | Miss Lonelyhearts? և The Day of the Locust? |
Մասնագիտություն | գրող, վիպասան, դրամատուրգ, սցենարիստ և արձակագիր |
Ամուսին | Eileen McKenney? |
Կենսագրություն
խմբագրելՆաթանայել Ուեսթը ծնվել է Կովինոյից հրեա ներգաղթյալ Մասկա Վայնշտեյնի և Աննա Լազարևնա Վալեյնշտեյնի ընտանիքում, ովքեր ԱՄՆ են տեղափոխվել 1902 թվականին։ Սովորել է ընդհատումներով, բայց շատ է կարդացել, հետաքրքրվել է ֆրանսիացի սյուրռեալիստներով։ 1920-ական թվականներին Ուեսթի ծնողների ֆինանսական դրությունը վատանում է, նա զբաղվել է պատահական աշխատանքներով, սկսվել է Մեծ ճգնաժամը։ Զբաղվել է լրագրությամբ, սցենարներ է գրել կինոյի համար, աշխատակցել է Columbia Picturesի և Հոլլիվուդի հետ։
1940 թվականի դեկտեմբերի 22-ին Ուեստը և նրա կինը՝ Այլին Մաքքենին, ավտովթարի ենթարկվեցին Կալիֆոռնիայի Էլ Սենտրո քաղաքում, երբ վերադառնում էին Մեխիկոից Լոս Անջելես[5]։
Ճանաչում
խմբագրելԿենդանության ժամանակ ընդունված չլինելով ոչ գրականության մեջ և ոչ էլ կինոյում, 1957 թվականին Ուեսթը հայտնի դարձավ իր պոեզիայի լրիվ ժողովածուն հրատարակելուց հետո։ Հարոլդ Բլումը նրա «Սգացողների ընկերուհին» պատմվածքը համարել է XX-րդ դարի ամերիկյան արվեստի մեծագույն ձեռքբերում։
Ստեղծագործություններ
խմբագրելՎեպեր
խմբագրել- «Բալսո Սնելլի տեսիլքները»/ The Dream Life of Balso Snell, 1931
- «Սգացողների ընկերուհին»/ Miss Lonelyhearts, 1933
- «Ամբողջ միլիոն կամ հաշվենկատ Լեմյուելա Պիտկինան» /A Cool Million: The Dismantling of Lemuel Pitkin, 1934
- «Մորեխների օրը»/ The Day of the Locust, 1939
Պիեսներ
խմբագրել- «Նույնիսկ Ստիվենը» /Even Stephen 1934,
- «Բարի որս» /Good Hunting, 1938։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 304
- ↑ Rothstein, Mervyn (2003 թ․ դեկտեմբերի 21). «'Sister Eileen' to Daughter, Eileen, a State Judge». The New York Times (անգլերեն).