Նախիջևան գետ
գետ Ադրբեջանում
(Վերահղված է Նախիջևան (գետ)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նախիջևան (այլ կիրառումներ)
Նախիջևան, գետ է, որը սկզբնավորվում է Շահապոնք գավառամասի Բջնակի լճակից ու մերձակա անտառապատ ձորերից։ Հոսում է Շահապոնք գավառամասով, Ճահուկ և Նախճավան գավառներով և Նախիջևան քաղաքից ներքև միախառնվում է Արաքս գետին։ Այս գետը ունի 26 սնող վտակներ ու գետակներ (Գոմեր, Եզատունք, Կուքի, Սաղուասոնք, Շահապոնք, Ճահուկ, Նորս և այլն)։ Այն ունի 81 կմ երկարություն և Նախիջևանի տարածքով հոսող ամենաերկար գետն է։ Գետի վրա՝ այժմյան Վայխր և Սալասուզ գյուղերի մոտ, 1980-ական թվականներին կառուցվել են երկու մեծ ջրամբարներ։
Նախիջևան գետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 81 կմ |
Ավազանի մակերես | 1630 կմ² |
Ջրի ծախս | 5,23 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Արակի ջրամբար |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Բադամլի, Ճահուկ, Նորս, Շահապոնք և Սաղուասոնք |
Երկիր | Ադրբեջան |
Երկրամաս | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Գրականություն
խմբագրել- Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։