Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սաղուասոնք (այլ կիրառումներ)

Սաղուասոնք կամ Սալասուղ[2] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Sələsüz Սալասուզ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։ Տեղակայված է Շահբուզ շրջկենտրոնից 7 կմ հեռավորության վրա[3]։

Գյուղ
Սաղուասոնք/Մարալիկ
Sələsüz
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇահբուզի շրջան
ՀամայնքՇահբուզի շրջան
ԲԾՄ1135 մետր
Բնակչություն588 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ7116[1]
Սաղուասոնք (գյուղ) (Ադրբեջան)##
Սաղուասոնք (գյուղ) (Ադրբեջան)

Պատմություն

խմբագրել

Մինչև այժմ էլ նկատելի են գյուղի հին հետքերը։ Այժմյան գյուղը, որը մտնում է Շահբուզի շրջանի կազմի մեջ, վերանվանվել է Սալասուղ։ Տեղանքի ուսունասիրություններից երևում է, որ պատմական Սաղուասոնքը ունեցել է միջին մեծություն[3]։

13-րդ դարում Սաղուասոնքը Տաթևի վանքին վճարում էր 8 միավոր հարկ[3]։

Բնակչություն

խմբագրել

Հայկական բնակչությունը գյուղից գաղթել է մոտավորապես 1800-1820 թվականներին, որից հետո այդտեղ բնակություն են հաստատել թաթարները, թուրքերը, պարսիկները։ Ըստ Ղևոնդ Ալիշանի տվյալների՝ 1890-1891 թվականներին այդտեղ բնակվում էր 25 տուն այլազգի բնակչություն[3]։

Հուշարձաններ

խմբագրել

Գյուղի հուշարձաններից կանգուն է միայն միաթռիչք կամուրջը[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.azerpost.az/?options=content&id=188
  2. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 183 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։

Արտաքին հղումներ

խմբագրել