Նամակ կարդացող կինը` կապույտով (նկար)
«Նամակ կարդացող կինը` կապույտով» (հոլ.՝ Brieflezende vrouw in het blauw), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1663-ից 1664 թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 46.6 × 39.1 սմ։ «Նամակ կարդացող կինը` կապույտով» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ռեյկսմյուզեումում[5] (Ամստերդամ, Նիդերլանդներ)։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | 1664 |
բարձրություն | 46,6 սանտիմետր |
լայնություն | 39,1 սանտիմետր |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | կենցաղային ժանր[1] |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Պետական թանգարան[3] |
հավաքածու | Պետական թանգարան[1] և Ամստերդամի պատմական թանգարան[4] |
սեփականատեր | Ամստերդամ և Adriaan van der Hoop? |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/v/vermeer/03a/18woman1.html կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նկարագիր
խմբագրել«Նամակ կարդացող կինը` կապույտով» ստեղծագործության կենտրոնական կերպարը կապույտ հանդերձանքով կին է։ վերջինս ձեռքերով նամակ է պահել և ընթերցում է։ Կինը կանգնած է պատուհանի դիմաց, որի միայն լույսն է երևում։ Յան Վերմեերը գլխավոր հերոսուհուն կարծես թե հղի է պատկերել, բայց դա միանշանակ չէ. շատ հետազոտողների կարծիքով այդ հանդերձանքը համապատասխանել է ժամանակաշրջանի նորաձևությանը և հղիության տպավորություն է ստեղծել[6]։ Նամակի բովանդակության մասին փորձել են գուշակել նկարի կոմպոզիցիայի էլեմենտներից։ Օրինակի համար, պատին փակցրած է Հոլանդիայի մեծադիր քարտեզը կարող էր նշանակել, որ կինը նամակը ստացել է աստանդական ամուսնուց[7]։ Հազիվ նկատելի մարգարիտներով փոքրիկ պարկը, որը պատկերված է սեղանին, կարող էր նշանակել նամակ սիրեկանից, քանի որ այդ ժամանակահատվածում մարգարիտները խորհրդանշում էին փառամոլություն[8]։
«Նամակ կարդացող կինը` կապույտով» կտավը տարբերվում է Վերմեերի մյուս ստեղծագործոևթյուններից նրանով, որ ինտերիերում չափազանց քիչ դետալներ կան՝ պատերի անկյուններ, առաստաղ, պատուհան և այլն։
Այսօր կտավը պահպանվում և ցուցադրվում է Ամստերդամի պետական թանգարանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/24907
- ↑ 2,0 2,1 http://europeana.eu/portal/record//90402/SK_C_251.html
- ↑ https://www.rijksmuseum.nl/nl/collectie/SK-C-251
- ↑ http://europeana.eu/portal/record//2021608/dispatcher_aspx_action_search_database_ChoiceCollect_search_priref_38783.html
- ↑ Barker, Emma; Nick Webb; Kim Woods (1999). The changing status of the artist. Yale University Press. էջ 194. ISBN 978-0-300-07742-1. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Snow, Edward A. (1994). A study of Vermeer. University of California Press. էջ 168. ISBN 978-0-520-07132-2. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
- ↑ White, James Boyd (2003 թ․ ապրիլի 1). The Edge of Meaning. University of Chicago Press. էջ 265. ISBN 978-0-226-89480-5. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Schneider, Norbert (2000 թ․ մայիսի 17). Vermeer, 1632-1675: veiled emotions. Taschen. էջ 49. ISBN 978-3-8228-6323-7. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
Գրականություն
խմբագրել- Norbert Schneider: Vermeer sämtliche Gemälde. Taschen, Köln 2004. ISBN 3-8228-6377-7
- DuMont: Vermeer. DuMont Literatur- und Kunstverlag, Köln 2003. ISBN 3-8321-7339-0
- Liedtke, Walter A. (2001). Vermeer and the Delft School. Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք). ISBN 978-0-87099-973-4.
Արտաքին հղումներ
խմբագրել- Briefleserin in Blau auf rijksmuseum.nl Արխիվացված 2012-07-13 Wayback Machine
- Briefleserin in Blau auf essentialvermeer.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նամակ կարդացող կինը` կապույտով (նկար)» հոդվածին։ |