Նասեբար
Նասեբար կամ Նասսեբար (բուլղար․՝ Несебър), հայտնի է նաև, որպես Նեսեբուր և Մեսեմբրիա (հուն․՝ Μεσημβρία), հին քաղաք Բուլղարիայի արևմուտքում՝ Բուլղարիայի սևծովյան ափին։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նասեբար | |||||
Несебър | |||||
| |||||
Երկիր | Բուլղարիա | ||||
Մարզ | Բուրգասի մարզ | ||||
Համայնք | Նեսեբիրի համայնք[1] | ||||
Քաղաքապետ | Նիկոլայ Դիմիտրով | ||||
Մակերես | 31.852 կմ² | ||||
ԲԾՄ | 30 մ | ||||
Խոսվող լեզուներ | Բուլղարերեն | ||||
Բնակչություն | 13,347 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 0554 | ||||
Փոստային ինդեքս | 8230 | ||||
Փոստային դասիչ | 8230 | ||||
Պաշտոնական կայք | nesebarinfo.com | ||||
| |||||
Համարվում է Սևծովյան Բուլղարիայի գլխավոր հանգստավայրերից մեկը[2]։ Համարվում է Բուրգասի մարզի համանուն շրջանի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքը։ Նասեբարն անվանում են Սև ծովի մարգարիտ։ Նասաբարը բավականին հարուստ քաղաք է և կոչվում է քաղաք-թանգարան։ Նասեբարը համարվում է Սև ծովի ափին գտնվող գլխավոր զբոսաշրջային ուղղություններից ու նավահանգիստներից մեկը։ Աշխարհի ամենաարևոտ ծովափներից մի քանիսն գտնվում են հենց այս քաղաքում։
Քաղաքն ունի բավականին հարուստ պատմություն։ Զարգացել է տարբեր քաղաքակրթությունների ազդեցությամբ։ 1983 թվականից Նասաբարը գրանցված է Բուլղարիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
2009 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 11,626 մարդ։ Ամառային ամիսներին այս թիվը կրկնապատկվում և եռապատկվում է։
Աշխարհագրություն
խմբագրելՆասբարը գտնվում է Բուլղարիայի Բուրգասի մարզի հյուսիսային հատվածում՝ Սև ծովի ափին։ Համարվում է երկրի սևծովյան տարածաշրջանի կարևորագույն քաղաքներից մեկը։
Զբաղեցնում է 420,4 կմ² տարածք։ Բացի Նասեբար քաղաքից շրջանի մեջ են ներառված նաև ևս 14 գյուղական բնակավայրեր։ Գյուղերի մեծ մասը առողջարաններ են, որոնք ունեն զբոսաշրջային նշանակություն։ Դրանք հայտնի են իրենց արևոտ լողափերով։
Հիմնական տարածքն անտառապատ է։ Բնորոշ է տարեկան բարձր ջերմաստիճանը։ Հենց այս գործոնով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ Նասեբարում զարգացած է զբոսաշրջությունը և ամառային սպորտը։
Քույր քաղաքներ
խմբագրել- Սոչի, Ռուսաստան
- Նորիլսկ, Ռուսաստան
- Օխրիդ, Մակեդոնիա
- Բուդապեշտ, Հունգարիա
- Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
- Գիմարայնշ, Պորտուգալիա
- Հռոդոս, Հունաստան
- Դուբրովնիկ, Խորվաթիա
- Սան Մարինո
- Սաֆրանբոլու, Թուրքիա
- Բիրկիրկարա, Մալթա
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
- ↑ Грэхэм А. Дж. Колониальная экспансия греков // Кембриджская история древнего мира. Т. III, часть 3: Расширение греческого мира. М., 2007. С. 194 (таблица).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասեբար» հոդվածին։ |