Սան Մարինո (քաղաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Մարինո (այլ կիրառումներ)
Սան Մարինո (իտալ.՝ Città di San Marino), Սան Մարինո պետության մայրաքաղաքը, որը գտնվում է Ադրիատիկ ծովից ոչ հեռու տեղակայված Ապենինյան թերակղզու վրա։ Բնակչությունը՝ 4,128 մարդ (2013 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ)։ Քաղաքը տեղակայված է Մոնթե Տիտանո լեռների վրա։ Քաղաքը հիմնադրվել է 301 թվականին որմնադիր Մարինոյի կողմից, ով Մոնթե Տիտանոյի քարանձավում ստեղծել է ազատ որմնադիրների համայնքը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սան Մարինո | |||||
Città di San Marino | |||||
| |||||
Երկիր | Սան Մարինո | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Համայնք | Սան Մարինո | ||||
Հիմնադրված է | 301 թ. | ||||
Առաջին հիշատակում | 301 | ||||
Մակերես | 7,09 կմ² | ||||
ԲԾՄ | 328 մ | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Խոսվող լեզուներ | իտալերեն | ||||
Բնակչություն | 4․128 մարդ (2013) | ||||
Խտություն | 582.23 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +378 0549 | ||||
Փոստային դասիչ | RSM-47890 | ||||
Ավտոմոբիլային կոդ | RSM | ||||
Պաշտոնական կայք | sanmarinosite.com/castelli/sanmarino/ | ||||
| |||||
Սան Մարինոյում են գտնվում կառավարությունը, պետական հաստատությունները, տպագրությունը, թերթերի խմբագրությունները։
Բժշկական սպասարկումը և դպրոցական կրթությունն անվճար է։ Քաղաքում գործում են մի քանի տարրական և միջնակարգ դպրոցներ, վարժարան, մասնագիտական ուսումնարան։
1932 թվականին այստեղ կառուցվել է էլեկտրական երկաթուղային գիծ (Սան Մարինոն միացնում է իտալական Ռիմինի քաղաքի հետ)։ Երկաթուղու երկարությունը 32 կմ է, որոնցից 17 կմ-ը անցնում է Մոնթե Տիտանո լեռան միջով։
Վարչական բաժանում
խմբագրելՍան Մարինոն բաժանվում է 7 համայնքների[1]՝
Տուրիստական տեսարժան վայրեր
խմբագրելՀիմնական տուրիստական տեսարժան վայրերը գտնվում են Սան Մարինո քաղաքի պատմական կենտրոնում։
Քույր-քաղաքներ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Article with the list of curazie on the official Sanmarinese electoral website». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.