Նասիր Խոսրով
Նասիր Խոսրով Աբու Մուին (սեպտեմբերի 3, 1004, Qabodiyon, Խալտոնի մարզ - մոտ 1088, Yamgan, Բադախշան, Աֆղանստան, պարս.՝ ناصر خسرو قبادیانی), պարսիկ բանաստեղծ, փիլիսոփա, կրոնական գործիչ։ 1046 թ.-ից 1052 թվականներին Նասիրը ուղևորվել է Եգիպտոս (նկարագրել է «ճանապարհորդության գրքում»)։ Վերադառնալուց հետո որպես հերետիկոս վտարվել է հայրենի Բալխ քաղաքից։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Բադախշանի (Պամիր) սարերում։ Քարոզել է իսմայիլականություն աղանդի հայացքները։ Նասիր Խոսրովի գրական ժառանգությունը կազմում են կրոնափիլիսոփայական տրակտատները, 12 հազար բեյթ ամփոփող դիվանը, «Ռովշանայի-Նամե» պոեմը։ Նասիրին դատապարտել է պալատական պոեզիան, խարազանել սելջուկ ֆեոդալներին, հարձակվել գիտական և փիլիսոփայական մտքի ազատ զարգացումը կաշկանդող ուղղափառ հոգևորականության վրա, պահանջել կարեկցել աղքատներին։ Չարիքի ու թշվառության պատճառը տեսել է «վատ դավանանքի» տարածման և «անարդար կառավարման» մեջ։ Նրա ստեղծագործություններում արտացոլվել է գյուղացիական շարժումների գաղափարախոսությունը։ Նշանակալի է Նասիրի դերը փիլիսոփայական քասիդի և խրատական պոեմի զարգացման գործում։
Նասիր Խոսրով Աբու Մուին պարս.՝ ناصر خسرو قبادیانی | |
---|---|
Ծննդյան անուն | արաբ․՝ نَاصِر بْنُ خُسْرُو بْنِ حَارِث القُبَادیَانِي البَلِْخي |
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1004 |
Ծննդավայր | Qabodiyon, Խալտոնի մարզ |
Վախճանվել է | մոտ 1088 |
Վախճանի վայր | Yamgan, Բադախշան, Աֆղանստան |
Գերեզման | Բալխ և Աֆղանստան |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, փիլիսոփա, մաթեմատիկոս, ակնարկագիր, ճանապարհորդ, da'i և scholar |
Լեզու | պարսկերեն |
Քաղաքացիություն | Ղազնևիների պետություն և Սելջուկյան սուլթանություն |
Գրական ուղղություններ | list of converts to Shia Islam? |
Ուշագրավ աշխատանքներ | Safarnama? և Diwan? |
Nasir Khusraw Վիքիպահեստում |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասիր Խոսրով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 182)։ |