Նարկիսոս (հին հունարեն՝ Νάρκισσος, նաև՝ Նարցիս, Նարգիզ), հին հունական դիցաբանության մեջ գետերի աստված Կեֆիսի և նիմֆ Լիրիոպայի որդին կամ Էնդիմիոնի և Սելենեի որդին[1][2]։

Նարկիսոս
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար և queer-coded character?
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռարական
ՀայրԿիֆիսոս
ՄայրLiriope?
 Narcissus (mythology) Վիքիպահեստում

Առասպել

խմբագրել

Թիրեսիասը կանխագուշակում է, որ Նարկիսոսը կապրի երկար, եթե չտեսնի իր արտացոլանքը։ Երբ Նարկիսոսը դառնում է 16 տարեկան, նրան սիրահարվում է Էխո նիմֆը։ Լինելով գեղեցիկ, բայց և հպարտ ու սառնասիրտ` պատանին մերժում է նիմֆին` արժանանալով աստվածուհու պատժին[3]։

Ըստ Օվիդիոսի` նրան սիրահարվում են շատ պատանիներ ու աղջիկներ, սակայն Նարկիսոսը մերժում է բոլորին։ Այդ ժամանակ մերժվածները դիմում են Նեմեսիսին, ով ընդառաջում է նրանց։ Տարբերակներից մեկի համաձայն` մերժված սիրահարներից մեկը` Ամինիոսը, ինքնասպանություն է գործում ուղիղ Նարկիսոսի տան առաջ` Նեմեսիսին վրեժխնդրության կոչ անելով[4]։

Որսի ժամանակ Նարկիսոսը գետում նկատում է իր արտացոլանքը և սիրահարվում իր իսկ պատկերին։ Չկարողանալով նրանից բաժանվել` պատանին մահանում է քաղցից (կամ տառապանքից)։ Երբ գալիս են նրա մարմինը տանելու, այն տեղում չի լինում. դրա փոխարեն աճել էր նարգիզ ծաղիկ, իսկ նայադները սգում էին Նարկիսոսի մահը[5]։

Աղբյուրը, որի մոտ մահացել էր Նարկիսոսը, նշվում է Դոնակոն տեղանքում։ Առասպելի մեկ այլ տարբերակի համաձայն` Նարկիսոսն ունեցել է երկվորյակ քույր, որին սիրահարվել է։ Երբ նա մահացել է, Նարկիսոսը ացելել է աղբյուրի մոտ` սգալով նրա մահը[6]։

Նարկիսոս անունը բացասական նշանակություն է ձեռք բերել` խորհրդանշելով ինքնասիրահարվածությունն ու հպարտությունը[7]։

Համաձայն պլատոնականությանը մոտ կանգնած անտիկ փիլիսոփաներից մեկի` Նարկիսոսը «անընդհատ փոփոխվող մայր բնության մեջ տեսել է սեփական ստվերը, այսինքն` նյութականի ներսում կենդանի էություն, որ իրական հոգու վերջին կերպարն է։ Ցանկանալով գրկել այդ հոգին որպես իր սեփականը` նա շնչահեղձ է եղել և խեղդվել այնպես, ասես խեղդել է սեփական հոգին»[8]։

Ազդեցությունը համաշխարհային մշակույթում

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.201-202
  2. Гигин. Мифы 271; Клавдиан. Похищение Прозерпины II 136
  3. Овидий. Метаморфозы III 347—401
  4. Конон. Мифы 24 (см. пер. В. Н. Ярхо в изд. Первый ватиканский мифограф. СПб, 2000. С.198); близкая версия в «отрывке из Оксиринха». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. Овидий. Метаморфозы III 402—506; Лактанций Плацид (рус. пер. см. Гигин. Мифы. СПб, 2000. С.246-247; Первый ватиканский мифограф II 83
  6. Павсаний. Описание Эллады IX 31, 7-9
  7. См. Вергилий. Комар 408—409; Стаций. Фиваида VII 340; Овидий. Фасты V 225—226
  8. Ватиканский аноним. О невероятном 9, пер. В. Н. Ярхо

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարկիսոս» հոդվածին։