Նարնջագույն վզիկ
«Նարնջագույն վզիկ» (ռուս.՝ «Оранжевое горлышко»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1954 թվականին։ Վիտալի Բիանկիի համանուն հեքիաթի էկրանավորումն է, որը նկարահանվել է Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի և Վլադիմիր Պոլկովնիկովի կողմից[1]։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Հիմնված է | Orange neck? |
Ռեժիսոր | Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա և Վլադիմիր Պոլկովնիկով |
Սցենարիստ | Նիկոլայ Էրդման |
Հնչյունավորում | Մարիա Բաբանովա, Գեորգի Վիցին, Իրինա Գոշևա, Յուրի Մեդվեդև, Վալենտինա Տելեգինա և Գալինա Նովոժիլովա |
Երաժշտություն | Յուրի Նիկոլսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1954 |
Սյուժե
խմբագրելԿաքավների երկու զույգ՝ Բրովկիններն ու Պոդկովկինները, ունենում են տասներկուական ճուտ։ Պոդկովկինները ծանոթանում են արտույտի հետ, իսկ երկու Բրովկիններին սպանում է բազեն։ Պոդկովկինի կինը՝ Նարնջագույն վզիկը, որոշում է որդեգրել նրանց ճուտերին և նրանց պահել ինչպես իր սեփականներին։ Աշնանը նա կաքավների ժողովին տանում է քսանչորս ճուտերի, և նրան ընտրում են գլխավոր հավամայր։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ճուռակի հետի տեսարանն ու ճուտերի պատճառով վեճը հղում են Վիտալի Բիանկիի մեկ այլ պատմվածքի, որ կոչվում է «Ում քիթն է ավելի լավը» (ռուս.՝ «Чей нос лучше»)։
Ստեղծողներ
խմբագրելՍցենարիստ | Նիկոլայ Էրդման |
Ռեժիսորներ | Վլադիմիր Պոլկովնիկով, Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա |
Բեմադրող նկարիչներ | Նադեժդա Ստրոգանովա, Մ. Ալեքսեև |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ֆեոդոր Խիտրուկ, Տատյանա Տարանովիչ, Ռենատա Միրենկովա, Իգոր Պոդգորսկի, Բորիս Բուտակով, Ֆաինա Եպիֆանովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Բորիս Մեերովիչ, Լև Պոպով |
Նկարիչ-դեկորատորներ | Վերա Ռոջերո, Ելենա Տանենբերգ, Գ. Նևզորովա |
Կոմպոզիտոր | Յուրի Նիկոլսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Տեխնիկական օգնական | Գ. Լյուբարսկայա |
Մոնտաժողի օգնական | Ն. Արավինա |
Դերերը հնչյունավորել են | Մարիա Բաբանովա — Արտույտ, Գեորգի Վիցին — աքլոր Պոդկովկին, Իրինա Գոշևա, Յուրի Մեդվեդև — աքլոր Բրովկին, Վալենտինա Տելեգինա, Գալինա Նովոժիլովա |
Վերահնչյունավորում
խմբագրել2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու վերահնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասանենր (Վլադիմիր Կոնկին, Բորիս Տոկարև, Իրինա Մալիկովա, Ժաննա Բալաշովա, Ալեքսանդր Կոտով, Վիտալի Օվանեսով), տիտրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի և հնչյունավորմանը մասնակցած դերասանների անունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական արձագանքների է արժանացել ինչպես հեռուստադիտողների մեծ մասի[2][3], այնպես էլ պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[4][5]։ Վերականգնման որակը նույնպես երբեմն ենթարկվում է քննադատության։
Թողարկում
խմբագրել- Մուլտֆիլմը սովորաբար թողարկվել է տեսաերիզով PAL համակարգում։ 1990-ական թվականների սկզբին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «Крупный план» կինոմիության կողմից, 1990-ական թվականների կեսերին՝ «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» VHS-հավաքածուում Studio PRO Video-ի կողմից։ 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է նաև «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում VHS-ով «Союз» ստուդիայի կողմից։
- 2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու թողարկվել DVD-սկավառակներով երկու տարբերակով՝ օրիգինալը Dolby Mono ձայնով և վերահնչյունավորվածը Dolby Surround 5.1 ձայնով։
- Մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Սիրելի հեքիաթ։ Գորշ վզիկը» (ռուս.՝ «Любимая сказка. Серая Шейка») հավաքածուում, Սոյուզմուլտֆիլմ[6]։
Մուլտֆիլմի մասին
խմբագրել1950-ական թվականների առաջին կեսին նկարահանվել են այնպիսի հայտնի ժապավեններ, ինչպիսիք են Մ. Ցեխանովսկու «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» (1950) և «Կաշտանկան» (1952), Լ. Ատամանովի «Ալվան ծաղիկը» (1952) և «Ոսկե այծքաղը» (1954), Ա. Իվանովի «Պապն ու թոռը» (1950), Վ. Պոլկովնիկովի և Ա. Սնեժկո-Բլոցկայայի «Նարնջագույն վզիկը» և այլն։
Բնօրինակ տեքստ (ռուս.)В первой половине 1950-х годов сняты такие знаменитые ленты, как «Сказка о рыбаке и рыбке» (1950) и «Каштанка» (1952) М. М. Цехановского, «Аленький цветочек» (1952) и «Золотая антилопа» (1954) Л. К. Атаманова, «Дедушка и внучек» (1950) А. В. Иванова, «Оранжевое горлышко» В.И.Полковникова и А.Г.Снежко-Блоцкой и др.
— Գեորգի Բորոդին[7]
Գրականություն
խմբագրել- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 3. — М.: Искусство, 1954. — 248 с. — 90 000 экз. Н. Эрдман «Оранжевое горлышко» — стр. 149-168.[8] Иллюстрации и текст по мультфильму.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сергей Капков. Владимир Полковников // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
- ↑ НЕТ — фальсификации анимационного наследия!
- ↑ DVD «Любимая сказка. Серая Шейка»
- ↑ Георгий Бородин: Киностудия «Союзмультфильм» Краткий исторический обзор (Раздел:Пятидесятые) Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- ↑ Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов, выпуск III
Արտաքին հղումներ
խմբագրել- «Նարնջագույն վզիկ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Мультфильм Оранжевое горлышко смотреть онлайн на сайте Мультики
- «Նարնջագույն վզիկ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում