Նաֆաա
Նաֆաա (էն Նաֆաա, ան-Նաֆաա, գրականության մեջ երբեմն՝ էն նաֆաա Մուհամմադ, օգոստոսի 28, 1917, Jendouba, Թունիս - հոկտեմբերի 17, 2007, Թունիս, Թունիս), Թունիսի բանվորական և կոմունիստական շարժման գործիչ։ Մասնագիտությամբ՝ ուսուցիչ։
Մուհամեդ Նաֆաա | |
---|---|
Ծնվել է | 1917 թ. |
Ծննդավայր | Թունիս |
Մահացել է | հոկտեմբերի 17, 2007 (90 տարեկան) |
Մահվան վայր | Թունիս, Թունիս |
Քաղաքացիություն | Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և Թունիս |
Ազգություն | թունիսեցի |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | ուսուցիչ, քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Թունիսի կոմունիստական կուսակցություն |
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թթ.) տարիներին մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1943 թվականից՝ Թունիսի կոմունիստական կուսակցության (ԹԿԿ) անդամ։ 1946 թվականից՝ ԹԿԿ և ԿԿ քաղբյուրոյի անդամ։ 1947 թվականին եղել է ԹԿԿ կենտրոնական օրգան «Աթ Թալիա» («Ավանգարդ») թերթի խմբագիրը։ ԹԿԿ 3-րդ համագումարում (1948) ընտրվել է ԹԿԿ ԿԿ առաջին քարտուղար։ Թունիսի ժողովրդի ազատագրական շարժմանը նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 211)։ |