Նեոգոթիկա (ճարտարապետություն)
Նեոգոթիկա («նոր գոթիկա»), էլեկտրոնիկայի դարաշրջանի առավել տարածված ճարտարապետական ուղղություններից, որը վերածնել է միջնադարյան գոթիկայի կառուցվածքային առանձնահատկությունները։ Առաջացել է Անգլիայում XVIII դարի 40-ական թվականներին։ Շատ առումներով կարելի է ասել, որ զարգացել է Մեդիեվիստիկայի հետ զուգահեռ։ Ի տարբերություն էլեկտիկայի ազգային ուղղությունների (օրինակ՝ պսեվդոռուսական կամ նեոմավրիտական ոճերը) նեոգոթիկան պահանջարկ ունի ամբողջ աշխարհում. հենց այս ոճով մի շարք կաթոլիկ տաճարներ են կառուցվել Նյու Յորքում ու Մելբուռնում, Սան Պաուլուում և Կալկաթայում, Միլանում, Գուանչժոուում ու Կիևում։
19-րդ դարում անգլիացիները, ֆրանսիացիները և գերմանացիները վիճարկում էին գոթիկայի նախահայրը լինելու իրավունքը, բայց միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությունները նախապատվությունը միաձայն տալիս են Մեծ Բրիտանիային։ Վիկտորիական ժամանակաշրջանում Բրիտանական կայսրությունը ոչ միայն մայր երկում, այլ նաև գաղութներում մեծ աշխատանքներ տարան նեոգոթիկայի ոճով կառույցներ կառուցելու վերաբերյալ, ինչի արդյունքն են մեր օրերում լայնորեն ճանաչված այնպիսի կառույցներ, ինչպիսիք են «Բիգ Բենը» և Թաուեր կամուրջը։
Ռուսաստանում նեոգոթիկայի պահանջարկը սահմանափակվում էր բակային շրջաններում և խոշոր քաղաքների կաթոլիկ համայնքներում, որոնք ճարտարապետական կապրիզներ ու լեհական եկեղեցիներ էին կառուցում։ Ռուսալեզու գրականության մեջ ռուսական ազգային տարրերով հավելված նեոգոթիկան նկարագրելու համար օգտագործում են «պսևդոգոթիկա» անվանումը, քանի որ բուն նեոգոթիկան Հին Ռուսիայում գրեթե գոյություն չուներ։
Ակունքներ
խմբագրելԱյնպես, ինչպես Լուսավորության դարաշրջանը մարմնավորում էր ճարտարապետական կլասիցիզմը, նեոգոթիկան արտահայտում է նոստալգիական նկրտումներն ու անհատական արժեքները, որոնք փոխարինելու էին եկել ռոմանտիզմի ժամանակահատվածին։ Հետաքրքրությունը միջնադարի, և հատկապես միջնադարյան ավերակների նկատմամբ Անգլիայում առաջացել էր դեռևս 18-րդ դարի կեսերում։ Այն իր բարձրագույն արտահայտմանը հասավ Վալտեր Սքոթի վեպերում ու բալլադներում նաև «գոթիկ վեպ» սպեցիֆիկ ժանրում։
Արդեն 19-րդ դարի վերջերում հայրենասիրական ու նացիոնալիստական տրամադրված ռոմանտիկները սկսել էին կլասիցիզմի «հռոմեական» էսթետիկային հակադրել գերմանոկելտական Եվրոպայի «բարաբարոսական» գեղարվեստական ոճերը։ Դա, իր տեսակի մեջ գիտակցության ու զգացմունքների, ռացիոնալիզմի ու իռացիոնալիզմի հակադրություն էր։ Հենց այդ հռոմեական էսթետիկայի ու ոչ հռոմեական, այսինքն, բարբարոսական էսթետիկայի անհամատեղելիությունն էլ առաջացրեց «գոթիկա» հասկացությունը։ Ինչպես հայտնի է «գոթիկ» հասկացությունը ծագել է Վերածննդի ժամանակաշրջանում՝ հռոմեական ռացիոնալ կառույցների ոճին հակադիր կոնկրետ ճարտարապետական ոճը նկարագրելու համար։ Գոթերը, ովքեր ավերեցին Հին Հռոմը, Վերածննդի գործիչների համար ամբողջ «բարբարոսության» մարմնավորումն էին, ինչն էլ որոշեց այդ «բարբարոսական», ոչ հռոմեական ճարտարապետական ոճի անվանումը։
Հին հռոմեական իդեալներին վերադառնալով՝ Վերածնունդն ամեն ինչում ոչ հռոմեական «բարբարոսության» հետքեր էր տեսնում, չնայած ինժեներական տեսանկյունից գոթիկ տաճարները մի մեծ քայլ առաջ էին ռոմանական տաճարներից։ Այդ իսկ պատճառով 19-րդ դարի սահմանագծին, երբ Ֆրանսիական հեղափոխության տապալվեցուց հետո Եվրոպայում կլասիցիստական ռացիոնալիզմի ու Լուսավորության գաղափարների նկատմամբ հիասթափություն էր առաջացել, մեծ պահանջարկ էր վայելում սովորական (ռուսոիստական ընկալմամբ), «բնական» ճարտարապետությունը, որը սկզբնական շրջանում պահպանում էր Եվրոպայի քրիստոնեական դոգմատիկայի ոգին, որը գոյություն ուներ Եվրոպայի հարավում մինչև հռոմեացիների գալը։
Գրականության նպաստումը
խմբագրելՆեոգոթիկայի Եվրոպայում տարածվելուն նպաստում էին գրող-ռոմանտիկների ստեղծագործությունները։ Շատոբրիանն իր բանաստեղծություններում բազմիցս անդրադառնում է գոթիկ ավերակներին, նշելով, որ հենց միջնադարյան տաճարաշինությունն է արտահայտել «քրիստոնեության հանճարը»։ Առաջին պատմավեպի գործողությունների վայրն ու գլխավոր դերը էլի գոթիկ շինություն էր՝ Փարիզի Աստվածամոր տաճարը։ Վիկտորիական Անգլիայում Ջոն Ռասկինը անհանգստացած, գունավոր պրոզայով արտահայտել է գոթիկայի «բարոյական առաջնությունը» ճարտարապետական այլ ոճերի համեմատ։ Նրա համար «աշխարհի կենտրոնական շինությունը» Դոժերի պալատն էր Վենետիկում, իսկ բոլոր ոճերից առավելագույնս կատարյալ էր իտալական գոթիկան։ Ռասկինի հայացքները կիսում էին մի շարք նկարիչներ-պրեռաֆայելիտներ, ովքեր իրենց ոգեշնչումը գտնում էին միջին դարերի մշակույթում։
Անգլալեզու գրականության մեջ նեոգոթիկան անվանում են «հարություն առած գոթիկա» (անգլ.՝ Gothic Revival)։ Ոչ այնքան հեռավոր անցյալում պատմաբաններին սկսեց հետաքրքրել այն հարցը, թե ինչքանով է ճիշտ ընդհանրապես խոսել միջնադարյան մշակույթի հարության մասին 19-րդ դարում, հաշվի առնելով, որ Եվրոպայի տարբեր անկյուններում գոթիկ ոճի շինություններ կառուցելու մշակույթը շարունակել է զարգանալ նաև 17-18-րդ դարերի ընթացքում։ Ավելին, բարոկկոյի ժամանակաշրջանի այնպիսի «առաջադեմ» ճարտարապետներ ինչպիսիք են Կարլո Ռայնալդին Հռոմում, Գվարինո Գվարինին Թուրինում և Յան Բլաժեյը Պրահայում մեծ հետաքրքրություն ունեին այսպես կոչված «ճարտարապետության գոթիկ հրամանագրի» նկատմամբ և հին մենաստանների կառուցման պռոցեսները շարունակելիս հաճախ ավելացնում էին որոշ գոթիկ շտրիխներ։ Անսամբլային դարծնելու համար գոթիկ ոճն օգտագործում էին անգլիացի ճարտարապետները 17-րդ դարում, օրինակ Քրիստոֆեր Ռենը, ով օքսֆորդյան Քրայսթ Չըրչ քոլեջի համար նախագծել է լեգենդար «Թոմի աշտարակը»։
Վաղ բրիտանական նեոգոթիկա
խմբագրելՀորաս Ուոլփոլը՝ առաջին գոթիկ վեպի հեղինակը, ոչ միայն գրքի գործողույթունները ներկայացրեց միջնադարյան Օտրանտո ամրոցում, այլ նաև կամեցավ ունենալ քաղաքից դուրս գտնվող վիլլայի նման մի բան։ 1748 թվականին նա ձեռք բերեց Լոնդոնի տակ գտնվող Սթրոբերի հիլ կոչվող հողակտորը, որպեսզի այդտեղ հնության տպավորություն ստեղծող ինտերիեր ստեղծի։ Կալվածքի մի մասը, այնուամենայնիվ, ռոկոկո ոճով էր կառուցված, ինչը համադրվելով գոթիկայի հետ ճարտարապետական կապրիզ էր ստեղծում՝ ավելի վաղ շրջանում տարածված «շինուայզի»-ի նմանությամբ։ Ուոլփոլի օրինակին հետևեցին այլ արիստոկրատներ ևս, մասնավորապես, դուքս Արգայլը, ով փոփոխեց իր Ինվերարի շոտլանդական կալվածքի ոճական կողմը։ Այդ փոփոխությունների իրագործման գործին մասնակցեց նաև Ռոբերտ Ադամի եղբայրը՝ Ուլիամը։
Անգլիական գոթիկայի իրական ծաղկումը սկսվում է 18-րդ դարի վերջում՝ անգլիացիների՝ ֆրանսիական իդեալներից հիսթափվելու ու սեփական ճարտարապետական ոճն ունենալու ցանկությամբ պայմանավորված։ Լոնդոնի քաղաքապետի որդին՝ Ուիլիամ Բեքֆորդը, 1795 թվականին Ուիլթշիրում սկսում է ութանկյունաձև 90 մետրանոց աշտարակով Ֆոնթհիլ էբբի հսկայական կալվածքի շինարարությունը, ինչը երեսուն տարվա ընթացքում դադարեցվում է երեք անգամ։ Բեքֆորդի կալվածքը մեծ ազդեցություն է թողել ժամանակակիցների վրա, և դրա հռչակը կարճ ժամանակում տարածվել է ամբողջ Եվրոպայում։ Կալվածատիրոջ մահից կարճ ժամանակ անց աշտարակը հերթական անգամ փլվում է, ինչն էլ դառնում է շենքի քանդման պատճառ։ Այդ աշտարակի բարդ կառուցողական պատմությունը վկքայում է այն մասին, որ 19-րդ դարի ճարտարապետները բավականին ոչ լիարժեք պատկերացումներ ունեին միջնադարյան գոթիկայի կառուցողական յուրահատկությունների մասին։
Ֆոնթհիլ Էբբին դառնում է այն ժամանակի խորհրդանիշը, որից հետո նեոգոթիկա ոճը կիրառվում էր ոչ միայն որպես «նորաձևության տուրք» արիստոկրատների մի նեղ շրջանակի կողմից, այլ գոթիկ դեկորի էլեմենտները (ինչպես օրինակ սլաքաձև կամարները) սկսեցին հայտնվել իրենց տեսակով պալադիանական շինությունների վրա՝ հակառակ ճարտարապետական լոգիկայի։ 1811-1820 թվականներին մեծ ուշադրություն սկսեցին գրավել անգլիական գոթիկ տաճարները։ Ստացված գիտելիքների յուրացումը Վիկտորիայի դարաշրջանի վարպետներին հնարավորություն տվեց նեոգոթկան դարձնել ունիվերսալ ճարտարապետական ոճ, այսինքն այդ ոճով կարող էին կառուցվել ոչ միայն եկեղեցիներ, այլ ամենաբազմազան գործառույթների համար նախատեսված շինություններ՝ քաղաքապետարաններ, համալսարաններ, դպրոցներ, կայարանատներ։ 19-րդ դարում այդ այսպես կոչված «վիկտորիական ոճով» ամբողջ քաղաքներ էին կառուցվում։
Վիկտորիայի ժամանակաշրջանի նեոգոթիկա
խմբագրելՆեոգոթիկան «պաշտոնապես» ճանաչվեց վիկտորիական Անգլիայի ազգային ոճ այն բանից հետո, երբ 1834 թվականին ավերիչ հրդեհի հետևանքով հողին հավասարվեց Բրիտանական խորհրդարանի շենքը և նոր շենքի նախագծման գործը հանձնարարվեց նեոգոթիկայի հայտնի գիտակ ու էնտուզիաստ Օհասթես Փյուջինին։ Փյուջինի ու Չարլզ Բերրիի համատեղ աշխատանքի արդյունքում կառուցված Վեստմինստերյան պալատի շենքն իսկական ոճային այցեքարտ դարձավ։ Խորհրադարանի նոր շենքի կառուցումից հետո նեոգոթիկ տեսք ստացան նաև Թագավորական դատական պալատն ու այլ հասարակական-քաղաքական բնույթի շինություններ, քաղաքապետարաններ, կայարանատներ, կամուրջներ և անգամ հուշարձաններ, ինչպես օրինակ արքայազն Ալբերտի հուշահամալիրը։ 1870-ական թվականներին Բրիտանիայում նեոգոթիկ արտաքինով շինությունների գերակայությունը հնարավորություն ստեղծեց այդ ոճի պատմության մասին աշխատությունների հրապարակման համար։
Նեոգոթիկայի հաղթական առաջխաղացումը դեպի Բրիտանական կայսրության գաղութներ լայնացրեց այդ ոճի շինությունների տարածման աշխարհագրությունը։ Նեոգոթիկ տաճարներով հատկապես հարուստ են Ավստրալիան ու Նոր Զելանդիան։
19-րդ դարի երկրորդ կեսին Արհեստների ու արվեստների հասարակությունը և Անտիկ շինությունների պաշտպանության հասարակությունը հանրահայատ պրեռաֆայելիտ Ուիլյամ Մորիսի գլխավորությամբ որպես օրակարգի առաջին հարց ներկայացրեցին միջնադարին հատուկ գեղարվեստական ընկալման վերածննդի հարցը։ Մորիսն ու նրա հետևորդները փորձում էին վերստեղծել ոչ միայն ու ոչ այնքան միջնադարյան կառույցների արտաքին տեսքը, որքան դրանց ներքին հագեցումը դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներով (Մորիսի «Կարմիր տուն», 1859)։ Հենց այդ ինտերիերի ու էքստերիերի համապատասխանությունն էր պակասում վիկտորիայի դարաշրջանի կայարանատներին, առևտրի կենտրոններին ու այլ նմանատիպ բնույթի շինություններին. գոթիկ դեկորի «գլխարկը», որպես կանոն,«հագցնում էին» ժամանակակից մետաղական կառույցներին։ Միջնադարյան ճակատամասի տակ շատ հաճախ թաքնվում էր արտադրական հեղափոխության արդյունք հանդիսացող գերժամանակակից «միջուկը», ընդ որում այդ դիսսոնանսը խորհրդանշում է էլեկտիզմի ժամանակաշրջանը ոչ միայն Անգլիայում, այլ առհասարակ (օրինակ Վ. Շուխովի մոսկովյան ԳՈՒՄ-ի վերածածկումը)։
Նեոգոթիկան Հարավային Ամերիկայում
խմբագրելՍկզբնական շրջանում ԱՄՆ-ի վերաբերմունքը նեոգոթիկայի նկատմամբ բավականին սառն էր, ինչը մասամբ պայմանավորված էր նախկին մետրոպոլիտի նկատմամբ պահպանված հակամարտությամբ, մասամբ նրանով, որ Ջեֆերսոն Թոմասն ու մյուս հիմնադիր հայրերը ազատության անտիկ իդեալների ժառանգը հանդիսացող իրենց երկրի հիմնական ճարտարապետական ոճի տիտղոսի համար առավել հարմար էին համարում ոչ թե գոթիկան, այլ պալադիանությունը կամ նեոգրեկը։ Նյու Յորքի Երրորդության տաճարը (1846) վկայում է այն մասին, որ 19-րդ դարի կեսերին ամերիկացիները դեռ նոր էին սկսել յուրացնել նեոգոթիկայի լեզուն։ Եվրոպական միջնադարյան տաճարների օրինակով նոր եկեղեցիներ կառուցելու գործում առավել վստահ քայլ էր նույն քաղաքում կառուցված Սուրբ Պատրիկի տաճարը (1858-78)։
19-րդ դարի երկրորդ կեսին ԱՄՆ-ի պրովինցիաներում տարածում ստացավ առաղձագործական գոթիկան (անգլ.՝ Carpenter Gothic, որը նաև հայտնի է գյուղական գոթիկա անվանմամբ, անգլ.՝ Rural Gothic). փայտե ճարտարապետության տարատեսակ, որը ձգտում է նմանվել վիկտորիայի ժամանակաշրջանի նեոգոթիկային[1]։ Բացի ԱՄՆ-ից ատաղձագործական գոթիկան տարածում է գտել նաև Կանադայի արևելյան հատվածներում[2].։
Փայտի կիրառման նմանատիպ ոճով շինություններ (բնակելի տներ ու եկեղեցական շինություններ) հանդիպում են նաև Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում, սակայն այդ երկրներում ատաղձագործական գոթիկա տերմինը հիմնականում չի կիրառվում[1]։
Ատաղձագործական գոթիկա ոճով կառուցվում էին մեծ մասամբ առանձնատներ ու ոչ մեծ վանքեր։ Ոճի յուրահատկություններն արտահայտվում էին հիմնականում այնպիսի էլեմենտներով, ինչպիսիք են սլաքաձև պատուհանները կամ տանիքների սրածայր վերջույթները։ Այս ոճի շինություններն առանձնանում են նաև ասիմետրիկ հատակագծերով[1]։
Նեոգոթիկան կենտրոնական Եվրոպայում
խմբագրելԱվելիի շուտ քան կոնտինենտալ Եվրոպայի այլ քաղաքներում նեոգոթիկան «փորձարկեցին» տարբեր պետությունների անգլոմանները, որոնք ի վերջո ձևավորեցին Գերմանիան։ Անհալթ Դեսսայի իշխանը որպես քմահաճույք հրամայում է, որ Վերլիցի մոտ գտնվող իր «այգիային թագավորությունում» գոթիկ առանձնատուն ու եկեղեցի կառուցեն։ Ավելի վաղ Պոտսդամի շինարարության ժամանակ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Բ-ն հրամայել էր միջնադարյան հուշարձաններին հատուկ ոճ տալ Նաուենսի դարպասներին (1755)։ Սակայն, այնպես ինչպես Բրիտանիայում, գերմանական նեոգոթիկայի ոճով կառուցված 18-րդ դարի շինությունների թիվը մեծ չէ։
Ռոմանտիզմի շրջանում ու հատկապես հեղափոխությունից հետո 1848—1849 սկսվեց գերմանական նացիոնալիզմի փուլ, որը հիմք դրեց մի շարժման, որի նպատակն էր ավարտին հասցնել միջնադարյան շինությունների, և, առաջին հերթին Քյոլնի տաճարի՝ միջին դարերի ամենամեծամասշտաբ շինություններից մեկի շինարարական աշխատանքերը։ 1880 թվականին, երբ տաճարի շինարարությունն ավարտվեց, իր 157 մետր բարձրությամբ այն դարձավ աշխարհի ամենաբարձր շինությունը։ Մի քանի տարի անց Քյոլնի տաճարի ռեկորդը գերազանցեց մեկ այլ նորավարտ շինություն՝ 161-մետրանոց Ուլմի տաճարը։ Դրանից ավելի շուտ արդեն վերականգնվել էր բարբարոսական գոթիկայի կարևորագույն տաճարներից մեկը՝ Ռեգենսբուրգի եկեղեցին։
Անգլիացիների օրինակով գերմանական առաջնորդները ևս փորձում էին խնամքով վերականգնել միջնադարյան ճարտարապետության վնասված գոհարները։ Որոշ դեպքերում վերականգնողական աշխատանքներ սկսելու մասին առաջարկը պատկանում էր որևէ անհատի։ Հատկապես մեծ ջանքեր պահանջվեցին Տևտոնական օրդենի գլխավոր դղյակի՝ Մարիենբուրգի վերականգնման աշխատանքները։ Գերմանական կառավարությունը ֆինանսական միջոցներ չէր խնայում նոր ամրոցների շինարարության համար, որոնք պետք է գերազանցեին միջնադարյան կառույցներին։ Այսպես, Պրուսիայի ղեկավարությունը ֆինանսավորեց Հոգենցելերն դղյակի շինարարությունը Շվաբիայում (1850-67)։ Այնուամենայնիվ տարածաշրջանի ամենակախարդական շինությունը հեքիաթային Նոյշվանշտայնի դղյակն էր, որի շինարարական աշխատանքները սկսել էր Բավարիայի արքա Լյուդվիգ Բ-ն 1869 թվականին Ալպերում։
Ձևերը, որոնք ավելի վաղ շրջանում հատուկ էին բացառապես եկեղեցական բնույթի շինություններին, սկսեցին լայնորեն կիրառվել գերմանացի ճարտարապետների կողմից խիստ աշխարհիկ շինությունների նախագծերում։ Այդպիսի շինություններից են Վիեննայի, Մյունխենի ու Բեռլինի քաղաքապետարանները, ինչպես նաև Համբուրգի նավաշինարանների կոմպլեքսը՝ Շպեյհերշտադտը։
Համբուրգի՝ Գերմանական կայսրության գլխավոր նավահանգիստը դառնալու հետ կապված քաղաքում մեծամասշտաբ շինարարական աշխատանքներ սկսվեցին նեոգոթիկ ոճով։ Այդ շրջանում կառուցված շենքերից էր աշխարհի ամենաբարձր տաճարը՝ Նիկոլայկիրհը (ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ)։ Նոր կառույցներում լայնորեն կիրառվում էր աղյուսը՝ աղյուսային գոթիկայի ավանդության շրջանակներում։ Այդպիսիք են վիսբադենյան Մարկտկիրհը և Բեռլինի Ֆրիդրիխսվերդյան եկեղեցին։
Նեոգոթիկան ընդունելու ձևում Ավստրոհունգարիան հետևեց այլ գերմանական ազգերի օրինակին։ Այստեղ նեոգոթիկայի հետ մրցակցության մեջ էին այլ ռետրոսպեկտիվ ոճեր՝ նեոռենեսանսը, նեոբարոկկոն, սակայն հենց նեոգոթիկան էր արթնացնում հիշողությունները Սրբազան Հռոմեական կայսրության միջնադարյան փառքի մասին, որի ժառանգորդներն էին իրենց համարում Հաբսբուգները։ Այլ պետությունների օրինակին հետևելով նրանք ձեռնարկեցին շուրջ վեց դար տևած սուրբ Վիտայի տաճարի շինարարական աշխատանքներն ավարտելու պրոցեսը։ Որպես նեոգոթիկ կառույցներ իրենց առանձնհատկությամբ ու շքեղությամբ առանձնանում են Վիեննայի Վոտիվկիրհը (1856-79) և հունգարական խորհրդարանի շենքը Բուդապեշտում (1885-94)։
Նեոգոթիկան Ֆրանսիայում ու Իտալիայում
խմբագրելՌոմանական երկրներում 19-րդ դարի ընթացքում գերակայում էին ոճեր, որոնք արմատապես ներկայացնում էին դասական ավանդույթները՝ նեոռենեսանս, նեոբարոկկո և բոզ-ար։ Գեղեցիկ արվեստների հեղինակավոր դպրոցի ակադեմիական կրթություն ունեցող դասախոսներին խորթ էր միջնադարյան իդեալներին խոնարհվելը, այդ իսկ պատճառով սկսնակ ճարտարապետները մեծ մասամբ ուսումնասիրում էին անտիկ աշխարհի ու վերածննդի շրջանի ոճային տեսակներ։ Նեոգոթիկայի ոճով աշխատող տեղացի մասնագետ-էնտուզիաստների բացակայության պատճառով կիսատ մնացած միջնադարյան կառույցների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար հրավիրվում էին մասնագետներ արտերկրից։ Օրինակ Սուրբ Կլոտիլդայի (1827-57) տաճարի բազիլիկի շինարարությունն ավարտել են օտարերկրացի մասնագետները։
Ֆրանսիայում նեոգոթիկան բավական ուշ հայտնվեց և միանգամից վառ արտահայտված հնագիտկան ոճ ստացավ։ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» (1830) վեպը ընդունվեց որպես միջնադարյան ճարտարապետության փառքի ու դրա վերականգնման ու պահպանման անհրաժեշտության հիմն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Carpenter Gothic Architecture». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Carpenter's Gothic». Ontario Architecture Website. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Victoria and Albert Museum Style Guide
- Basilique Sainte-Clotilde, Paris Արխիվացված 2006-09-07 Wayback Machine
- Canada by Design: Parliament Hill, Ottawa Արխիվացված 2007-04-22 Wayback Machine at Library and Archives Canada
- Books, Research and Information
- Gothic Revival in Hamilton, Ontario Canada
- Proyecto Documenta's entries for neogothic elements at the Valparaíso's churches Արխիվացված 2008-09-25 Wayback Machine
- Toronto's Sanctuaries: Church Designs by Henry Langley Արխիվացված 2010-07-03 Wayback Machine