Ուիլյամ Մորիս
Ուիլյամ Մորիս (Morris) (մարտի 24, 1834[1][2][3][…], Ուոլթեմսթոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7] - հոկտեմբերի 3, 1896[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][6][7]), անգլիացի նկարիչ, գրող, արվեստի տեսաբան, հասարակական գործիչ։
Ուիլյամ Մորիս | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1834[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուոլթեմսթոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7] |
Վախճանվել է | հոկտեմբերի 3, 1896[1][2][3][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][6][7] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Էքսետեր քոլեջ[5] և Մարլբորոյի քոլեջ[5] |
Մասնագիտություն | ճարտարապետ, բանաստեղծ, դիզայներ, գրաֆիկական դիզայներ, նկարիչ, գիտաֆանտաստիկ գրող, քաղաքական գործիչ, նկարազարդող և արձակագիր |
Ոճ | Arts and Crafts movement? և սիմվոլիզմ[8] |
Ժանր | դեկորատիվ-կիրառական արվեստ[9] |
Ուշագրավ աշխատանքներ | Red House?, A Dream of John Ball?, Willow Boughs? և Strawberry Thief? |
Կուսակցություն | Social Democratic Federation? և Socialist League? |
Ամուսին | Ջեյն Մորիս[5] |
Կայք | williammorrissociety.org |
William Morris Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Օքսֆորդի համալսարանում (1853-1856)։ 1857-1862 թվականներին զբաղվել է գեղանկարչությամբ։ 1861-1862 թվականներին Պ․ Մարշալի և Չ. Ֆոլկների հետ կազմակերպել է Գեղարվեստա-արդյունաբերական ընկերություն (զարդարվեստի, կահույքի, գործվածքների և այլ տնայնագործական արհեստանոցներ)։ Մորիսի գեղագիտական հայացքները ձևավորվել են Թ․ Կարլեյլի ուսմունքի, Ջ․ Ռասկինի դասախոսությունների, ինչպես և պրեռաֆայելիտնների գաղափարների ազդեցությամբ։ Համագործակցելով առաջադեմ արվեստագետների հետ՝ Մորիսը ձգտել է վերականգնել ժողովրդական արհեստները՝ կապիտալիստական մեքենայական արտադրությանը հակադրելով անհատական ստեղծագործությունը։ 1877 թվականին հիմնադրել է Հնագույն շենքերի պահպանության ընկերություն, 1890-1891 թվականներին՝ Քելմսկոտյան հրատարակչությունը (լույս են ընծայվել անգլ․ գոթական մանրանկարչության ոգով Մորիսի և այլոց կատարած պատկերազարդումներով գրքեր)։ Ռոմանտիկական ոճավորումով առանձնանում են նաև Մորիսի «Գինեվրայի պաշտպանությունը» (1858), «Երկրային դրախտ» (1868-1870) պոեմները։ Խոշոր դեր է խաղացել 1880-ական թվականների անգլիական բանվորական շարժման մեջ։ 1883 թվականից եղել է Դեմոկրատական ֆեդերացիայի անդամ, Սոցիալիստական լիգայի (1884) հիմնադիրներից, նրա «Քոմընուել» («Commonweal») օրգանի՝ հրատարակիչն ու խմբագիրը (1884-1890)։ Մորիսի սոցիալիստական հայացքները արտացոլվել են նրա բազմաթիվ հոդվածներում, հեղափոխական բանաստեղծություններում, սոցիալ-ուտոպիստական վեպում («Լուրեր ոչ մի տեղից կամ Երջանկության դարաշրջանը» 1891)[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 William Morris (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Моррис Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1473-morris-william
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ News from Nowhere, by William Morris
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Մորիս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 24)։ |