Ջեյն Մորիս
Ջեյն Մորիս (անգլ.՝ Jane Burden, հոկտեմբերի 19, 1839[1], Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - հունվարի 26, 1914[2][3][4], Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]), բնորդուհի (բնօրինակ կին՝ նկարչի համար), պրեռաֆայելիտների գեղեցկության իդեալի մարմնացում։
Ջեյն Մորիս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1839[1] |
Ծննդավայր | Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
Մահացել է | հունվարի 26, 1914[2][3][4] (74 տարեկան) |
Մահվան վայր | Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | բնորդ և embroiderer |
Ամուսին | Ուիլյամ Մոռիս |
Երեխաներ | Ջեյն Էլիս Մոռիս և Մեյ Մորիս |
Jane Morris Վիքիպահեստում |
Ուիլյամ Մորիսի կինը, Դանթե Գաբրիել Ռոսսետտիի սիրուհին։
Կենսագրություն
խմբագրելՋեյն Բյորդենը ծնվել է Օքսֆորդում, որտեղ էլ ապրել են նրա ծնողները՝ Ռոբերտ Բյորդենը և Էնը (օրիորդական անունը՝ Մեյզեյ, անգլ.՝ Ann Maizey)։ Հայրը աշխատում էր ձիապան, մայրը անգրագետ էր և ամենայն հավանականությամբ, եկել էր Օքսֆորդ, որպեսզի ծառա աշխատի։ Ջեյնի մանկության մասին շատ քիչ բան է հայտնի, բայց պարզ է, որ այն անցել է աղքատության և դժվարության մեջ։
1857 թվականի հոկտեմբերին Ջեյնը և նրա քույր Էլիզաբեթը գնացին ներկայացման՝ «Դրուրի–Լեյն» թատրոնում, որտեղ նկարիչներ Դանթե Գաբրիել Ռոսսետտին և Էդվարդ Բերն–Ջոնսը նկատեցին Ջեյնին, նրանք մի խումբ նկարիչների մաս էին կազմում, ովքեր Արթուրյան շրջանի մոտիվներով, որմնանկարներ էին նկարում Օքսֆորդի միությունում։ Նրանց զարմացրեց նրա գեղեցկությունը և համոզեցին որպեսզի ներկայանա բնորդուհի։
Ամուսնությունից առաջ Ջեյնը չափազանց անկիրթ էր, քանի որ ամենայն հավանականությամբ, ծնողները նրա համար ընտրել էին որպես ծառայի կարիերա։ Նշանադրությունից հետո Ջեյն Մորրիսը սկսեց մասնավոր դասեր ստանալ, սովորեց ֆրանսերեն և իտալերեն և դարձավ հմուտ դաշնակահարուհի։ Նրա կեցվածքն ու խոսքն այնքան վերափոխվեց, որ ժամանակակիցները նրան բնութագրեցին որպես «թագավորական» կերպար։ Հետագայում նա մտավ անգլիական բարձր հասարակություն և, հավանաբար, դարձավ Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսի Էլիզա Դուլիտտլի նախատիպը։
Հենրի Ջեյմսը, ով 1869 թվականին առաջին անգամ այցելել է Մորիսին, Ջեյնի մասին այսպես է գրել է իր քրոջը.
[5]:
Ջեյնի և Ուիլյամ Մորիսի հարսանիքը տեղի է ունեցել 1859 թվականի ապրիլի 26-ին, Սուրբ Մայքլի Օքսֆորդ եկեղեցում։ Ջեյնի հայրը այդ ժամանակ աշխատում էր, որպես ձիապան Ստամբուլում գտնվող Հոլիվուել փողոցում։
Ջեյնը և Ուիլյամը նախ ապրում էին «Կարմիր տանը» (Բեքլիհեթ, Քենթ), որտեղ նրանք ունեցան դուստրեր՝ Ալիսան (1861 թվական, հունվար) և Մերին (1862 թվական, մարտ), այնուհետև երկար տարիներ ապրել են Օքսֆորդշիրի և Ուիլթշիրի սահմանին գտնվող Քելմսքոթ-Մանոր առանձնատանը (անգլ.՝ Kelmscott Manor): Այս տունը ներկայումս բաց է հանրության համար։
Ջեյն Բյորդենը մահացել է 1914 թվականի հունվարի 26-ին, Բաթում, որտեղ ապրում էր Բրոքի 5 հասցեում։
-
Ուիլյամ Մորիս «Թագուհի Գիվնևրա», 1858 թ.
-
Դանթե Գաբրիել Ռոսսետտի «Կապույտ մետաքսե զգեստը», 1868 թ.
-
Դանթե Գաբրիել Ռոսսետտի, «Պրոզերպինա» 1874 թ.
-
Դանթե Գաբրիել Ռոսսետտի, «Աստարտե Սիրիացի» 1877 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Nunn P. G. Morris, Jane // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2021858
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Deutsche Nationalbibliothek Record #128613386 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
- ↑ Кар, Лоранс де. Прерафаэлиты: Модернизм по-английски. — М.: АСТ, 2002. — С. 107. — ISBN 5-17-008099-9
Գրականություն
խմբագրել- Marsh, Jan. Jane and May Morris: A Biographical Story 1839—1938. — L.: Pandora Press, 1986. — ISBN 0-86358-026-2
- Mancoff, Debra N. Jane Morris: The Pre-Raphaelite Model of Beauty. — San Francisco: Pomegranate, 2000. — ISBN 0-7649-1337-9
- Gibson, Michael. Symbolism. — Köln: Taschen, 2000. — С. 70—73. — ISBN 3-8228-7030-7
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Մորիս» հոդվածին։ |