Ներքինի
Ներքինի կամ Եվնուք, քաղաքական նպատակով ամորձատված, սեռական կարողությունից զրկված տղամարդ։ Ներքինիները ծառայում էին իշխանների և թագավորների կանանոցներում։ Այդպիսի կանանոցների կառավարիչները կոչվում էին ներքինապետներ։ Վերջիններս մեծ քաղաքական ազդեցություն ունեին, քանի որ վայելում էին իրենց իշխանավորի վստահությունը։
Ներքինիներ պահելու սովորությունը տարածված է եղել Ասորեստանում, Պարսկաստանում, Հռոմեական կայսրությունում, Բյուզանդիայում, Չինաստանում, Օսմանյան Թուրքիայում և այլուր։
Հայաստանում
խմբագրելՄիջնադարյան Հայաստանում կանանոցների կառավարումը վերապահված էր Մարդպետունիներին. ներքինապետը կոչվում էր մարդպետ։ Մարդպետները միաժամանակ արքունիքի, արքունիքի գանձարանի, արքայի խորհրդատան և բերդերի կառավարիչներն էին։
Չինաստանում
խմբագրելՉինաստանում ներքինի էին դառնում հիմնականում աղքատ տղաները՝ արքունիքում կամ որևէ ազնվականի ապարանքում ծառայության անցնելու հույսով։ Այսպես կոչված ամորձատողները ոչ միայն հեռացնում էին նրանց ամորձիները այլև ամբողջությամբ առնանդամը։ Վիրահատությունը կատարվում էր առանց ցավազրկման։
Չինաստանի վերջին հայտնի ներքինին՝ Ժանգ Խիանգժայը (张祥斋) մահացել է 1957 թ.։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ներքինի կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 267)։ |