Նեֆրոսկլերոզ
Նեֆրոսկլերոզ (հոմանիշ՝ «կնճռոտված երիկամ»), պաթոլոգիոն վիճակ, որի ժամանակ երիկամի հյուսվածքը փոխարինվում է շարակցական հյուսվածքով, իսկ ինքը՝ երիկամը փոքրանում է չափսերով («կնճռոտվում է»), այդ ժամանակ երիկամի ֆունկցիաները խանգարվում են մինչև ամբողջովին երիկամների լրիվ աշխատանքի խաթարվելը։
Նեֆրոսկլերոզ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | նեֆրոլոգիա |
Դասակարգում
խմբագրելԸնդունված է տվյալ հիվանդությունը դասակարգել երկու տիպի՝
- երիկամների առաջնային կնճռոտում,
- երիկամների երկրոդային կնճռոտում։
Առաջացման պատճառներ
խմբագրելԵրիկամների առաջնային կնճռոտումը առաջանում է երիկամների անոթների վնասման ժամանակ, որը կարող է դիտվել այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են արտերիալ հիպերտենզիան, ատերոսկլերոզը, երիկամների ինֆարկտը։ Երիկամների երկրորդային կնճոռոտումը առաջանում է այն հիվանդությունների ժամանակ, որոնք առաջ են բերում երիկամների ֆունկցիայի խանգարման, օրինակ՝ գլոմերուլոնեֆրիտ, երիկամների տուբերկուլյոզ, շաքարային դիաբետ։
Նեֆրոսկլերոզի ախտանիշներ
խմբագրելԿնճռոտված երիկամներով հիվանդ պացիենտի մոտ նշմարվում է հետևյալ ախտանիշները․
- մեզի արտազատման խանգարում, որը ներառում է պոլիուրիան (ուռուցքների առաջացում և մեզի արտազատում), նիկտուրիա (շատամիզություն գիշերային ժամերին), հեմատուրիա (արյունոտ մեզ),
- գոտկատեղի շրջանում երկարատև ցավերի առկայություն,
- արտերիալ հիպերտենզիա։
Նեֆրոսկլերոզով հիվանդ պացիենտների մոտ հետազոտության ժամանակ նկատվում է մեզի այնպիսի փոփոխություներ, ինչպիսիք են հիպոիզոստենուրիա (մեզի քաշի ծանրացում) և պրոտեինուրիա (մեզում սպիտակուցի առկայություն)։
Նեֆրոսկլերոզի ախտորոշում
խմբագրելՏվյալ պաթոլոգիական վիճակի ախտորոշումը ներառում է պացիենտի վիճակի գնահատում, նրա կյանքի, ընտանեկան և հիվանդության անամնեզի ախտորոշում, ֆիզիկական բուժզննում, լաբորատոր հետազոտությունների կատարում (մեզի ընդհանուր և արյան բիոքիմիական հետազոտում)։ Ինչպես նաև անպայման կատարում են երիկամների ուլտրաձայնային հետազոտություն։ Բացի այդ, կատարվում է որովայնային շրջանի օրգանների հետազոտում, երիկամների անոթների անգիոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա և համակարգչային տոմոգրաֆիա՝ ցայտերանգով։
Երիկամների առաջնային կնճռոտումը զարգանում է երիկամների անոթների վնասման ժամանակ։ Երիկամների երկրոդային կնճռոտումը զարգանում է տարբեր հիվանդւթյունների հետևանքով երիկամային հյուսվածքի վնասման դեպքում (պարենխիմա)։
Պացիենտի գործողություններ
խմբագրելՄիզային համակարգում տարբեր բողոքների առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի (նեֆրոլոգ)։
Նեֆրոսկլերոզի բուժում
խմբագրելԵրիկամի կնճռոտման ախտորոշման հաստատման դեպքում, կատարվում է վիրահատություն, որի ժամանակ մեծամասնությամբ կատարվում է վնասված երիկամի հեռացում (նեֆրեկտոմիա)։ Տվյալ վիրահատությունը կարող է կատարվել մի քանի եղանակով։ Հիմնականում կատարում են խոռոչային և լապարասկոպիկ վիրահատություններ, ինչպես նաև էնդոսկոպիկ միջամտություններ։
Բարդություններ
խմբագրելԵրիկամների կնճռոտումը կարող է բերել հետևյալ բարդույթների՝
- նեֆրոգեն արտերիալ հիպերտենզիա,
- քրոնիկ երիկամային անբավարարություն։
Պրոֆիլակտիկ նեֆրոսկլերոզ
խմբագրելՊրոֆիլակտիկ միջոցառումները ուղղված են կնճռոտված երիկամների վաղաժամ բուժման, նախատեսում են․
- ժամանակին երիկամների բուժում (հիմնականում բորբոքային բնույթ են կրում),
- ժամանակին այլ բորբոքային պաթոլոգիաների լիարժեք բուժում (օրինակ քրոնիկ տոնզիլիտ, ցիստիտ),
- կանխել մարմնի սառեցումը;
- աշխատանքի և կյանքի հարմարավետ պայմանների ստեղծում (հիմնականում աշխատանքային և տան պայմաններում համապատասխան խոնավության և ջերմաստիճանի ապահովում)։