Նիկիտա Վիսոցկի
Նիկիտա Վլադիմիրովիչ Վիսոցկի (ռուս.՝ Ники́та Влади́мирович Высоцкий, օգոստոսի 8, 1964, Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասան, ռեժիսոր, սցենարիստ։
Նիկիտա Վիսոցկի ռուս.՝ Ники́та Влади́мирович Высоцкий | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Վլադիմիր Վիսոցկի, մայր՝ Լյուդմիլա Աբրամովա |
Կենսագրություն
խմբագրելՆիկիտա Վիսոցկին ծնվել է 1964 թվականի օգոստոսի 8-ին Մոսկվայում, Վլադիմիր Վիսոցկու և Լյուդմիլա Աբրամովայի ընտանիքում։ Նրա ավագ եղբայրն է Արկադի Վիսոցկին։ Ծնողները բաժանվել են 1968 թվականին, իսկ պաշտոնապես ամուսնալուծվել են 1970 թվականին[1]։ Դպրոցն ավարտելուց հետո Նիկիտա Վիսոցկին աշխատել է գործարանում։ 1986 թվականին նա ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Անդրեյ Մյագկովի կուրս)[2]։
1986 թվականից ծառայել է բանակում՝ վերջին կես տարին անցկացնելով Սովետական բանակի թատրոնում։ 1986-1988 թվականներին խաղացել է «Սովրեմեննիկ-2» (ռուս.՝ «Современник-2»)։ Հետագայում կազմակերպել է իր թատրոնը, որը կոչվել է Մոսկվայի փոքր թատրոն (ռուս.՝ Московский маленький театр)։ 1996 թվականին Նիկիտա Վիսոցկին դարձել է Վ. Վիսոցկու պետական մշակութային կենտրոն-թանգարանի տնօրեն։ 1997 թվականին դարձել է Վլադիմիր Վիսոցկու բարեգործական հիմնադրամի հիմնադիրն ու գործադիր տնօրենը։ 2011 թվականի հոկտեմբերի 18-ին արժանացել է Ցարսկոե Սելոյի գեղարվեստական մրցանակի «Վլադիմիր Վիսոցկու անվան կենտրոնի ստեղծման և բանաստեղծի ստեղծագործական ժառանգության պահպանման համար»[3]։
Նիկիտա Վիսոցկին գրել է իր հոր՝ Վլադիմիր Վիսոցկու մասին պատմող «Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ ես» (ռուս.՝ «Высоцкий. Спасибо, что живой») ֆիլմի սցենարը, որ էկրան է բարձրացել 2011 թվականին։ 2012 թվականի սեպտեմբերին Նիկիտա Վիսոցկին սկսել է դասավանդել Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ու դերասանական վարպետության ամբիոնում։ Նիկոլայ Սկորիկի արվեստանոցի ռեժիսոր ու մանկավարժ է։ Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի երկրպագու է։
2013 թվականի հուլիսի 26-ին Նիկիտա Վիսոցկին պատվի ու արժանապատվության պաշտպանության վերաբերյալ հայտ է ներկայացրել «Վլադիմիր Վիրսոցկին ՊԱԿ-ի գործակալ» (ռուս.՝ «Владимир Высоцкий — суперагент КГБ», Ֆեդոր Ռազզակով, Միխայիլ Կրիժանովսկի, Մոսկվա, 2012)[4]։
Անձնական կյանք
խմբագրելՆիկիտա Վիսոցկին ամուսնացած է, ունի երկու որդի՝ Սեմյոնը (ծնվել է 1986 թվականին) և Դանիիլը (ծնվել է 1988 թվականին) և մեկ դուստր[5]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1989 | ֆ | Դեժավյու | Дежа вю | ջազմեն |
1990 | ֆ | Թակարդ | Мышеловка | |
1990 | ֆ | Նաուտիլուս | Наутилус | |
1990 | ֆ | Ха-Би-Ассы | ||
1991 | ֆ | Ուրվական | Призрак | |
1992 | ֆ | Ձեր կյանքի ժամանակը | Время вашей жизни | |
1993 | ֆ | Այլանդակ | Урод | |
1995 | ֆ | Suspens. Հյուսիս-հարավ | Suspens. Север-Юг | |
1998 | ֆ | Թեստեր իսկական տղամարդկանց համար | Тесты для настоящих мужчин | |
1999 | ֆ | Մաքսիմիլիան | Максимилиан | |
2002 | ս | Կյանքը շարունակվում է | Жизнь продолжается | |
2004 | ֆ | Ունկնդիր | Слушатель | Սերգեյ Պետրով (Ունկնդիր) |
2005 | ֆ | Պահուստային բնազդ | Запасной инстинкт | |
2008 | ֆ | Արևի տունը | Дом Солнца | Ալեքսեյ Կարելին |
2009 | ֆ | Ուրբաթ։ 12 | Пятница. 12 | |
2009 | ֆ | Տուն Օզյորնիում | Дом на Озёрной | |
2011 | ֆ | Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ ես | Высоцкий. Спасибо, что живой | Վիսոցկու ձայնը |
2012 | ֆ | Երջանկություն կա | Счастье есть | Միխայիլ Անտոնով |
2013 | ս | Երրորդ համաշխարհային | Третья мировая | Սերգեյ |
2013 | ֆ | Ցրիչ «Դրախտից» | Курьер из «Рая» | սունկ հավաքող |
2014 | ֆ | Պարույր | Спираль | Լեոնիդ |
Դերեր թատրոնում
խմբագրել- «Հերակլեսի յոթերորդ սխրանքը» (Սովրեմեննիկ-2)
- «Խավար» (Սովրեմեննիկ-2)
- «Ստվեր» (Սովրեմեննիկ-2)
- «Նախանձ» (Սովրեմեննիկ-2)
- «Վլադիմիր Վիսոցկի» (Տագանկայի թատրոն)
- «Դաս կանանց» (Ա. Չեխովի անվան ՄԳԱԹ)
- «Максимилиан столпник» (Ա. Չեխովի անվան ՄԳԱԹ)
- «Հին Նոր Ֆաուստ» (Լուսնի թատրոն)
- «Շարմանկա» (Սովրեմեննիկ)
Ռեժիսորական աշխատանքներ
խմբագրել- «Եվս մեկ անգամ մերկ թագավորի մասին» (ռուս.՝ «Ещё раз о голом короле», Սովրեմեննիկ)
- «Ռոմեո և Ջուլիետ» (Ն. Սկորիկի արվեստանոց)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Интервью газете АиФ
- ↑ «Школа-студия МХАТ: 1980—1989». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
- ↑ ИТАР-ТАСС: Культура — Царскосельская художественная премия вручена в Санкт-Петербурге
- ↑ Никита Высоцкий объяснил, почему недоволен книгой «Владимир Высоцкий — суперагент КГБ» | Собеседник.ру
- ↑ Никита Высоцкий
Արտաքին հղումներ
խմբագրել- Նիկիտա Վիսոցկի (անգլ.) Internet Movie Database կայքում
- Никита Высоцкий на «Родоводе». Дерево предков и потомков
- Сайт ГКЦМ В. C. Высоцкого Արխիվացված 2011-09-15 Wayback Machine
- Никита Высоцкий в Мастерской Н. Л. Скорика(չաշխատող հղում)
- Никита Высоцкий: долгое узнавание отца, журнал «Огонёк», No. 43, 21.10.1996
- Никита Высоцкий: «Образ отца — это бешено несущийся автомобиль», АиФ Суперзвёзды, выпуск 02 (08), 20.01.2003
- Никита Высоцкий: «Не надо говорить, будто у нас была дружная семья», АиФ Суперзвёзды, выпуск 14 (68), 26.06.2005
- Актер и режиссёр Никита Высоцкий: «Фильм о моем отце может снять только Говорухин»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկիտա Վիսոցկի» հոդվածին։ |